ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հասան Ռոհանին հայտարարել է «թշնամական դավադրությանը հաղթելու» մասին

Հասան Ռոհանին հայտարարել է «թշնամական դավադրությանը հաղթելու» մասին
20.11.2019 | 22:09

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է «թշնամական դավադրությանը հաղթելու» մասին: Հեռուստատեսությամբ հեռարձակված կառավարության նիստի ընթացքում նա մեկնաբանել է երկրում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք հաջորդել են վառելիքի գների բարձրացմանը:

«Իրանի ժողովուրդը կրկին փորձություններով է անցել և ցույց տվել, որ թույլ չի տա թշնամիներին օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասել է նախագահ Ռոհանին՝ հավելելով, որ մարդիկ իշխանություններից դժգոհելու իրավունք ունեն: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են նաև կառավարամետ հանրահավաքների մասին:
Իշխանությունները հավաստիացնում են, թե ցուցարարները ցրվել են:


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, վկայակոչելով ականատեսներին և ակտիվիստներին, հայտնում է, որ ցույցերը ցրելու ընթացքում ավելի քան 20 քաղաքներում սպանվել է առնվազն 106 մարդ, 1000-ը՝ ձերբակալվել է: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնում են «տասնյակ» զոհերի մասին: Թեհրանը հերքում է այդ թվերը՝ չհստակեցնելով սեփական վիճակագրությունը:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ