ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հռոմի Պապը Թայլանդում է

Հռոմի Պապը Թայլանդում է
20.11.2019 | 22:10

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր ժամանել է Թայլանդ, որտեղ բնակչության մեկ տոկոսն է միայն կաթոլիկ: Թայլանդը ասիական ուղևորության առաջին կանգառն է: Պապը Բանգկոկ է այցելում 30 տարվա դադարից հետո առաջին անգամ: Թայլանդում Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա իշխանությունների ներկայացուցիչների, թագավորի, բուդդիստ առաջնորդների և կաթոլիկ հոգևորականների հետ: Տեղական կաթոլիկ համայնքներին աջակցելը, կրոնական երկխոսությունը և խաղաղության ուղերձի տարածումը՝ այցի գլխավոր նպատակներն են: Բանգկոկում, որը համարվում է սեքս-տուրիզմի առաջատար ուղևորություններից մեկը, պապը մտադիր է քննարկել նաև մարդկանց առևտրի հարցը:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ