Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ եկած ռուս մեքենավարները ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ են

ՀՀ եկած ռուս մեքենավարները ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ են
20.11.2019 | 22:11

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն այսօր գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն և ոստիկանություն, գրել էր armtimes.com կայքը։ Ըստ հրապարակման՝ ՀԿԵ ղեկավարությունը երեկ ՌԴ-ից 10 ռուս մեքենավարներ է բերել Գյումրի, նրանք անմիջապես, առանց փորձաշրջան անցնելու և տարածքին ծանոթանալու, ժամերի ընթացքում անցել են աշխատանքի հայերի փոխարեն: Մեքենավարները սովորականի նման եկել են աշխատանքի և անակնկալի եկել: Նրանց գնացքները վարելու թույլտվություն չի տրվել: «Այն, որ ռուսները չեն կարողացել շահագործել գնացքներն, արդեն հայտնի է: Ըստ մեքենավարների՝ ժամերի ընթացքում արդեն երկու էլեկտրոգնացք է վառվել: Մեկը վառվել է Ջաջուռում, մյուսը` Արաքս կայարանի մոտ», - գրել էր կայքը։


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պարզաբանել է. «Պայմանավորվածությունների համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կազմակերպում են փորձի փոխանակում երկու ընկերությունների լոկոմոտիվային բրիգադների միջև: Տվյալ ծրագրի շրջանակներում Ռուսական երկաթուղիների մի խումբ մեքենավարներ՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ, պրակտիկ դասընթացներ են անցնում Հայաստանի երկաթուղու տարածքում: Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը: Նախագծի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու նպատակով շուտով գործուղվելու են Ռուսական երկաթուղիների ձեռնարկություններ:


Այդ ծրագրի մասին հայտնել էր «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը հոկտեմբերի 24-ին կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Գյումրիի դեպոյի լոկոմոտիվային բրիգադները: Խորհրդակցությանը լոկբրիգադների ներկայացուցիչները քննարկմանը ներկայացրին ՀԿԵ-ի բեռնաշրջանառության աճի հետ մեկտեղ նկատվող արտաժամյա աշխատանքային ժամերի ավելանալու հարցը: Եթե 2018-ին լոկոմոտիվային բրիգադների արտադրողականությունը կազմում էր 97,1%, այս տարի նրանց ծանրաբեռնվածությունն ավելացել էր մինչև 107%:
Արտաժամյա աշխատանքը նվազեցնելու նպատակով Հարավկովկասյան երկաթուղում մշակվել է լոկոմոտիվային բրիգադների նախապատրաստման 5-ամյա ծրագիրը: Հարկ ենք նշում նաև պարզաբանել, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում:


Փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու պրակտիկան լայն տարածում ունի Ռուսական երկաթուղիների տարբեր ստորաբաժանումների և դուստր ձեռնարկությունների շրջանում, «1520» տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին աճել է 16,6%՝ կազմելով 354 հազար ՀՀ դրամ, մեքենավարների օգնականների՝ 13,3%, մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կազմում է 198,6%՝ գրեթե կրկնակի ավելի»։

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ