«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ
20.11.2019 | 22:12

Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ կառավարության որոշումից հետո՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնց հրահրել էին օտարերկրացիները»:


Խամենեին նշել է, որ իրանցիներին «հաջողվել է հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում կան երկրում»: «Անկարգությունները, որ ուղեկցում էին բողոքի ակցիաներին, տեղի էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, ԱՄՆ-ի աջակցությամբ», - ավելացրել է նա: Խամենեին նշել է, որ իրանական ժողովուրդը «թույլ չի տվել՝ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»: Նա ասել է, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված է ինքնաապահովման և սոցիալական արդարության հասնելուն»:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ