Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իվետա Տոնոյան. ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է

Իվետա Տոնոյան. ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է
20.11.2019 | 22:17

ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունը ինձ համար առավել քան տարօրինակ է՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Առավել քան վստահ եմ, որ հարկադրաբար որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել։ Բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան բացառապես իրավական հարթության մեջ։ Միաժամանակ, ինձ համար անհասկանալի է Արդարադատության նախարարի այն դիտարկումը, որ սա նպատակ ունի պարզելու դատավորների բարեվարքության հետ կապված հարցը», - ասաց պատգամավորը։ Անդրադառնալով քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծին՝ նա շեշտեց, որ օրենքը ծայրից ծայր խոցելի է։ «Մենք լուրջ մտահոգություններ ունենք, այդ իսկ պատճառով դեմ ենք քվեարկել», - պարզաբանեց Իվետա Տոնոյանը։

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ