Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
20.11.2019 | 22:18

Մենք կարծում ենք, որ ՀՀ-ն` որպես պետություն, առավել արդյունավետ, առավել ուժեղ կգտնվի, եթե ներկայանա ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայացուցիչ, այլև համայն հայ ժողովրդի ներկայացուցիչ՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ազգային օրակարգից:

Նա հավելեց, թե ՀՀ ցանկացած կառավարություն պետք է ունենա լեգիտիմություն` խոսելու հայ ժողովրդի անունից: «Ազգային օրակարգը շատ երկար ժամանակ, ցավոք սրտի, ՀՀ-ում եղել է շատ հարմար տանիք` մենաշնորհներ հաստատելու, կոռուպցիոն հարստություններ կուտակելու, կուսակցական համակարգեր մտցնելու, կրթական համակարգի որակը գցելու այն աստիճան, որ այսօր ՀՀ-ում, կարելի է ասել, չկա ոչ միայն մրցունակ բուհ, այլև մրցունակ ֆակուլտետներ: Ցավոք սրտի, այսօր բոլոր ոլորտներում ունենք պրոֆեսիոնալ մակարդակի խնդիրներ, և դրանք պետք է լուծենք»,-ասաց վարչապետը` ընդգծելով, որ ՀՀ-ի ոչ մի ոլորտում «յոլա գնալու» քաղաքականություն թույլ չեն տալու:


Անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններին` վարչապետն ասաց, որ ամենամեծ խնդիրը հետևյալն է`ո՞ր կառույցը և ո ՞ր շրջանակն ունի լիազորություն` սփյուռքի անունից խոսելու: «Մեր կառավարությունը շատ է ուզում բազմաթիվ հարցերում խորհրդակցել սփյուռքի հետ, և մենք փորձել ենք բայց գործնական մի խնդրի ենք հանդիպում` սփյուռքում այնքան շատ կառույցներ, շերտեր և կազմակերպություններ կան, որ նախ` որևէ կառավարության համար անհնար է բոլորի հետ խորհրդակցել, իսկ եթե խորհրդակցենք թեկուզ մեծամասնության հետ, մնացած մասը, որի հետ չենք խորհրդակցել, պիտի վիրավորվի: Հետևաբար, մեր խնդիրն է ունենալ այնպիսի կառույց, որի հետ խոսելով` մենք ասենք, որ խորհրդակցեցինք սփյուռքի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ