Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են
20.11.2019 | 22:21

Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 30-ամյակին բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ թեպետ յուրաքանչյուր օր պետք է լինի երեխաների տոնը, սակայն այսօր նշվում է այս ձևաչափով: Երեխաները Արայիկ Հարությունյանին հարցեր են ուղղել: Նրանցից մեկին հետաքրքրում էր դպրոցների տեխնիկական հագեցվածության խնդիրը, նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ մարզային 105 դպրոցների տրամադրվելու են պրոյեկտորներ և ինտերակտիվ գրատախտակներ, մյուս տարի 90 ավագ դպրոց կստանա 303 լաբորատոր գույք և սարքավորում: 2020-ին նոր ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների ծրագրում կընդգրկվի հանրապետության բոլոր դպրոցների կեսը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ գյուղական համայնքներում 2020-ին նախատեսվում է փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող 22 նոր դպրոցի կառուցում: Երեխաներին հետաքրքրել է նաև դպրոցական ուսումնական պլանի ծանրաբեռնվածության հարցը։

Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչներն ու ուսումնական ծրագրերը:
Նրանց հետաքրքրել է նաև՝ ինչո՞ւ են երեխաները դասերի փոխարեն գերադասում աշխատել, դպրոցը հետաքրքի՞ր չէ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ արդեն ստեղծվել է կրթության կառավարման միասնական համակարգ, ինչը հնարավորություն կտա կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերել և նրանց վերադարձնել դպրոց: Նա նշել է, որ կրթությունից դուրս մնալու պատճառները միանշանակ չեն. խնդիրներ կան և սոցիալական, և առողջապահական առումով: Հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության և նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի հարցը: Նախարարը նշել է, որ մեր երկիրը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության գաղափարախոսությունը. անցումը համընդհանուր ներառման նախատեսվում է ավարտել մինչև 202-ը և այս ճանապարհին կարևորել է աշակերտների ներգրավվածությունն ու աջակցությունը:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ