«Վրացական երազանք» խմբակցությունից դուրս եկած 12 պատգամավորները քննարկում են առանձին խմբակցություն ստեղծելու հարցը՝ հայտարարել է խորհրդարանի նախկին փոխխոսնակ Թամար Չուղոշվիլին: 12 պատգամավորները խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էին նոյեմբերի 14-ին, երբ «Վրացական երազանքը» չի ընդունել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը: