Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսներն իշխանափոխություն են ուզում

Ռուսներն իշխանափոխություն են ուզում
21.11.2019 | 13:27

Ռուսաստանցիների 63%-ը գտնում է որ երկրում կա «իշխանության կուսակցություն», այդ պնդմանը համաձայն չէ 24%-ը: Նրանց, որ վստահ են այդ կուսակցության գոյությանը, 51%-ը պահանջում է փոփոխություն, 37%-ը պահպանում՝ այս տվյալներն են պարզել ВЦИОМ-ի ու Պառլամենտարիզմի զարգացման ինստիտուտի հարցումները: Հարցվածների 2/3 (66%), ներառյալ գործող իշխանության կողմնակիցները, հաստատում են, որ Ռուսաստանին պետք է իշխանության կուսակցություն, հակառակ կարծիքն ունի 24%-ը: 69%-ը հայտարարել է, որ այդպիսի կուսակցությունը պետք է պատասխանատվություն կրի իշխանության բոլոր ներկայացուցիչների, ոչ միայն իր անդամների համար: Հարցվածների 53%-ը գտնում է, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը մնում է իշխանություն նույնիսկ այնտեղ, որտեղ զիջել է մրցակիցներին: «Միասնական Ռուսաստանից» հարցվածներն ակնկալում են ավելի սերտ համագործակցության բնակչության հետ (43%), կուսակցության երիտասարդացում (23%), ղեկավարության նորացում (18%), տարեկան հաշվետվություններ (14%), հասարակության մեջ հարգանքի արժանացած մարդկանց ներգրավում (13%), ծրագրի փոփոխություն (11%), նոր քաղաքական գործիչների ներգրավում (10%):

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ