Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դմիտրի Մեդվեդևը կհանդիպի Մեհրիբան Ալիևային

Դմիտրի Մեդվեդևը կհանդիպի Մեհրիբան Ալիևային
21.11.2019 | 13:28

Նոյեմբերի 22-23-ին Մոսկվայում ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովում կքննարկվեն երկու երկրների կապերի զարգացման հարցեր:
Համաժողովին ադրբեջանական պատվիրակությունը կգլխավորի Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Նոյեմբերի 21-ին նախատեսված է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Մեհրիբան Ալիևայի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առևտրատնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ