Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միլանի հայկական եկեղեցում վարչապետին հարց ուղղած ադրբեջանցի բլոգերը ուժային կառույցի աշխատակից է

Միլանի հայկական եկեղեցում վարչապետին հարց ուղղած ադրբեջանցի բլոգերը ուժային կառույցի աշխատակից է
21.11.2019 | 13:32

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Միլանի հայկական եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ համայնքի հանդիպմանը հայտնված, վարչապետին հարց ուղղած ադրբեջանցի բլոգերը իրականում ադրբեջանական ոստիկանության աշխատող է։


«Ադրբեջանցի, այսպես կոչված, բլոգերին նախքան եկեղեցու դռնով ներս թողնելը կարելի էր գոնե բաց աղբյուրներից օգտվել... Ոչ հետախուզական ռեսուրսներ էր պետք օգտագործել, ոչ էլ արտաքին հետախուզության հնարավորությունները։ Բաց աղբյուրներից շատ հեշտ կարելի էր պարզել, թե ով է իրականում «բլոգեր» Աթա Աբդուլաևը և կոնկրետ որ ծառայության հրահանգով է հայտնվել Իտալիայում։
Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու։ Գոնե դրան դեմքով ճանաչու՞մ եք», - գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ