Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քրդերը ներողություն են խնդրել ռուսներից

Քրդերը ներողություն են խնդրել ռուսներից
21.11.2019 | 13:47

Սիրիայում քրդական «Ասայիշ» ներքին անվտանգության ուժերը տեսանյութ են հրապարակել, որում ներողություն են խնդրում Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքում ռուսական պարեկային ուժերի վրա հարձակվելու համար: Քուրդ զինյալներն իրենց ափսոսանքն են հայտնել տեղի ունեցածի համար, երբ նոյեմբերի 18-ին Քոբանիում տեղի բնակիչները քարեր և դյուրավառ հեղուկով շշեր էին նետել համատեղ պարեկային ավտոշարասյան վրա, որի մեջ մտնում էին նաև ռուսական ռազմական մեքենաներ:

«Կձեռնարկվեն բոլոր համապատասխան քայլերը, որ այսպիսի դեպք այլևս չկրկնվի»,-ասվում է հայտարարության մեջ: Քուրդ առաջնորդներն ընդգծել են նաև, որ իրենք հավատում են, որ ռուսական ջոկատները կարող են երաշխավորել տեղի բնակչության անվտանգությունը, որը ենթադրվում է Սոչիի հուշագրով:


Ռուս պարեկային խմբերն առաջին անգամը չէ, որ ենթարկվում են տեղի բնակչության հարձակումներին: Նոյեմբերի 6-ին կրկին Քոբանիում ռուս-թուրքական պարեկային ջոկատների ուղղությամբ բնակիչները քարեր էին նետել, իսկ նոյեմբերի 8-ին նույնը կրկնվել էր Դերիք քաղաքում:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ