«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Գյումրու մաքսատունն իսկական գլխացավանք է դարձել

Գյումրու մաքսատունն իսկական գլխացավանք է դարձել
21.11.2019 | 13:49

Ավտոմաքսատան՝ Գյումրի տեղափոխվելը ոչ թե թեթևացրել է վարորդների գործը, այլ հակառակը՝ իսկական գլխացավանք է դարձել նրանց համար: Ամեն օր վարորդները մոտ 3-4 կմ-անոց հերթ են պահում, մինչև կարողանան մաքսազերծել իրենց մեքենան: Սակայն դա էլ հարց է՝ 24 ժամում կհասցնե՞ն ավարտել գործընթացը, թե ոչ:

Tert.am-ի հետ զրույցում վարորդներն ասացին, որ սպասարկումը դանդաղ է: «1.5 ժամում 1-2 մեքենա է մաքսազերծվում: Այդ ընթացքում չենք կարողանում 200 մետր առաջ գնալ: Մեքենան կանգնացրել ենք, տաքսիով գնացել ենք Երևան, նորից հետ ենք եկել, այ էսպիսի քաշքշուքների մեջ ենք: Էնտեղ էլ իրենց հավեսով են աշխատում կամ մի փոքր սխալի հետևանքով հետ են ուղարկում Երևան: Մի խոսքով՝ շան տանջանք է: Ճանապարհներն էլ գլխակեր են: Գոնե մաքսատուն գալու համար ճանապարհը սարքեին: Շուտով ձյուն է տեղալու, ո՞նց պիտի գանք»,- դժգոհում էին վարորդները: Նրանցից շատերին դժգոհեցրել էր նաև ցուցանակի բացակայությունը. «Գիշերը 12-ին, 1-ին գալիս ենք, որ հերթ կանգնենք: Մարդ չկա փողոցում, ո՞ւր գնանք, ո՞ւմից ճանապարհ հարցնենք, սա անելու բան չէր»:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ