Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոմպոզիտորների միության աշնանային ծրագրերը

Կոմպոզիտորների միության աշնանային ծրագրերը
21.11.2019 | 16:13

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերին մեկնարկել են «Պատմություն կերտելով» հոբելյանական, «Մենք ու մենք» մարզային համերգաշարերը և «Հայ ժամանակակից երաժշտության» 5-րդ փառատոնը:

«Պատմություն կերտելով» նախագիծը նվիրված է տարվա հոբելյար կոմպոզիտորներին: Այս նախագծի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մեծարելու և գնահատանքի խոսք հղելու ինչպես անվանի, այնպես էլ՝ հանրությանը ոչ այնքան հայտնի կոմպոզիտորներին: Այս տարի նշվում են Գեղունի Չթչյանի, Վահե Հայրապետյանի, Սոֆա Ազնաուրյանի, Ջեննի Ասատրյանի, ինչպես նաև Վլադիլեն Բալյանի հոբելյանները (վերջինիս նվիրված համերգը հետաձգվել է մինչ հաջորդ տարի՝ հեղինակի խնդրանքով):


«Մենք ու մենք» նախագիծը միտում ունի հեղինակների միջոցով հանրայնացնել հայ ժամանակակից երաժշտությունը: Ինտերակտիվ ձևաչափով, կոմպոզիտոր-հանդիսատես շփման միջոցով՝ ավագ և երիտասարդ սերնդի կոմպոզիտորները մարզերի արվեստասեր հանրությանը ներկայացնում են իրենց հեղինակած ստեղծագործությունները` ծանոթացնելով ժամանակակից երաժշտությանը:


Այս տարի Արմավիրի մարզի Փարաքար գյուղում, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Խնձորեսկ գյուղում տեղի են ունեցել հանդիպում-համերգներ Ա. Սաթյանի, Մ. Վարդազարյանի, Ա. Ղազարյանի, Է. Գյանջումյանի, Ս. Բաբաթորոսյանի, Ա. Ազիզյանի, Վ. Հայրապետյանի, Հ. Մանուկյանի, Է. Մակարյանի և այլոց մասնակցությամբ: Հանդիսատեսը բուռն կերպով է արձագանքել և իր երգեցողությամբ միացել կատարումներին՝ դարձնելով երեկոներն ավելի անմիջական: Հաջորդ տարի նախատեսվում է նմանօրինակ միջոցառումներ անցկացնել Հայաստանի այլ քաղաքներում և համայնքներում, ինչպես նաև Արցախում:


Այժմ ընթանում է կոմպոզիտորների միության՝ աշնան ընթացքում իրականացվող 3-րդ նախագիծը՝ «Հայ ժամանակակից երաժշտության» 5-րդ փառատոնը. այս տարի այն նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Փառատոնի շրջանակում իրականացվում է 4 համերգ. կհնչեն շուրջ 30 հեղինակի՝ տարբեր ժանրերի ստեղծագործություններ: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 9-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ