«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Դոլմամա» ռեստորանի տանիքում հրդեհից տուժածներ չկան

«Դոլմամա» ռեստորանի տանիքում հրդեհից տուժածներ չկան
21.11.2019 | 20:45

Դեռևս հայտնի չէ, թե ինչից է հրդեհ բռնկվել «Դոլմամա» ռեստորանի տանիքում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։


Նա նշեց, որ տուժածներ չկան։ «Հիմնական կրակը տանիքում է եղել։ Հրշեջները կմտնեն տանիքի տակ, որ տանիքի տակի հրդեհները փորձեն հանգցնել», - ասաց նախարարը։ Նա չմեկնաբանեց վարկածը, որ հրդեհը կարող էր դիտավորություն լինել։ Ժամը 13:46-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել։ Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ