Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բենյամին Նաթանյահուն պատրաստ է միասնության կառավարություն կազմել

Բենյամին Նաթանյահուն պատրաստ է միասնության կառավարություն կազմել
21.11.2019 | 20:48

Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության նախագահ Բենյամին Նաթանյահուն «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցի ձախողումից հետո կրկին հայտարարել է միասնության կառավարություն կազմելու բանակցությունների պատրաստակամություն: Գանցն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին վերադարձրել է կառավարություն ձևավորելու մանդատը:

«Իսրայելը միասնության կառավարության կարիք ունի: Բոլորը տեսնում են՝ որտեղ են մենք այսօր գտնվում, մենք գտնվում ենք տարբեր ճակատներում Իրանի դեմ արշավի թեժ շրջանում: Հանուն Իսրայելի անվտանգության, հանուն ժողովրդի կամքի, հանուն ներքին հաշտության մենք պարտավոր ենք կազմել միասնության կառավարություն»,- ասել է Նաթանյահուն տեսաուղերձում: «Ես պատրաստ եմ հենց այսօր երեկոյից սկսել բանակցություններ՝ առանց նախապայմանների, միասնական կառավարություն ստեղծելու համար: Եթե միասին շարժվենք, կհասցնենք»,- ասել է Նաթանյահուն՝ դիմելով Գանցին:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ