«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին

ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին
21.11.2019 | 20:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր.«Ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»։


Վարչապետի այս հայտարարությանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանը. «Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»: Բայց այստեղ այլ հարց էլ կա: Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում ա ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008-ի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում ա 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում ա Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել ա: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում ա, դա իր խնդիրն ա:


2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել ա նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ