Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
21.11.2019 | 20:50

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանության միջև կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության ապահովմանն ու ընդլայնմանը: Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում։ «Ուրախ էի, որ առիթ ունեցա հանդիպել Ձեզ և վերահաստատել Երևանի հետ համագործակցելու պատրաստակամությունը»:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ