Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրանտ Բագրատյան. 37 հազար հնդիկի մուտքը Հայաստան ներկայացվում է արտագաղթի 90 տոկոս նվազում

Հրանտ Բագրատյան. 37 հազար հնդիկի մուտքը Հայաստան ներկայացվում է արտագաղթի 90 տոկոս նվազում
21.11.2019 | 20:53

Հայաստանում արտագաղթն ավելացել է՝ «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում արտագաղթը նվազել է գրեթե 90%-ով: Բագրատյանը ներկայացրել է գործազրկության և արտագաղթի նվազման մասին վարչապետի հայտարարությունների կապը: Նա նախ անդրադարձել է հայտարարությանը, որ 3 ամսում 47 հազարով պակասել է գործազրկությունը (2019-ի առաջին եռամսյակում):

«Ինչ է արել վիճակագրական վարչությունը. վիճվարչությունը հրապարակեց թիվ, որ 26 000-ով կրճատվել են աշխատատեղերը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` 50 000 նոր գրանցված աշխատատեղ է ստեղծվել: Դա կապված է Հայաստան ներկրվող ավտոմեքենաների հետ. մենք առաջին 9 ամիսներին արդեն 76 000 մեքենա ենք բերել ու դրանցից 53 մլրդ դրամի հարկ ենք ստացել, որը նախատեսված չէր: Այս «խլամը» բերում, լցնում ենք այստեղ, թիթեղագործները սկսում են սարքել, հնդիկներին էլ բերում են, որ դրանք հասցնեն լվանալ»,-պարզաբանել է Բագրատյանը` հավելելով, թե օդի աղտոտման հետևանքով լինում է քաղցկեղածին հիվանդությունների կտրուկ աճ: «Հիմա, այ այդ բերողներին, բոլորին, ովքեր վճարել են հարկ, գրանցել են որպես աշխատող, և ստացվել է, որ գործազուրկների թիվը 260 000-ից նվազել էր: Տարվա առաջին եռամսյակում ունենք գործազուրկների կտրուկ աճ, երկրորդ եռամսյակում` կտրուկ անկում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ գործազրկության թիվը կեղծված է»,-ասել է Բագրատյանը:


Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կան աշխատատեղեր, բայց դիմումներ չեն լինում, Բագրատյանն արձագանքել է. «Դա գալիս է նրանից, որ վարչապետը չունի մասնագիտական կրթություն տնտեսագիտության ոլորտում, և չունի համապատասխան էրուդիցիա: Եթե կա աշխատատեղ, և կան գործազուրկներ, բայց այդ աշխատատեղը չեն լրացնում, պետք է հաշվել, որ այդպիսի աշխատատեղեր չկան: 60 000 կամ 70 000 դրամ վարձատրությամբ աշխատատեղը աշխատատեղ չէ: Աշխատատեղ ասելով՝ նկատի ունենք էֆեկտիվ աշխատատեղը, որի նկատմամբ պահանջարկ կա: Եվ եթե աշխատատեղ կա, որի նկատմամբ պահանջարկ չկա, ուրեմն` ֆիկտիվ աշխատատեղ է: Պարզապես, մասնագիտական կրթության բացակայությունը թույլ չի տալիս, որ Փաշինյանն անի այս խիստ դատողությունները: Երբ այս դիտողություններն անի, ըստ այդմ էլ կորոշի` ինչպես ճիշտ շարժվել»:


Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի հայտարարության` Հայաստանից արտագաղթը 90%-ով նվազել է, ՀՀ նախկին վարչապետն արձագանքել է՝ վախենամ ՝ արտագաղթը կրկնապատկվել է: «Կա մեկնողների և եկողների տարբերություն, և այդ նույն թիվը կա փաստաթղթերով: 2016-ին այդ տարբերությունը -45 000 է, Հայաստանում`-54 000: 2017-ին թիվն իջնում է` -35 000, 2018-ին մենք ունենք +15 000 մեկնողներ և եկողներ, և -5000` հայկական փաստաթղթերով: 2019-ի 9 ամիսներին ունենք -35 000 տարբերություն` հայկական փաստաթղթերով մեկնողների և եկողների: Հետաքրքիր երևույթ` 2016-ին այդ թվերը չկան, 2017-ին Հայաստան է գալիս 11 260 հնդիկ: Հնդիկների ավելացումը կապված է ավտոմեքենաների ավելացման հետ: Եթե մեքենա կա, լվացող է պետք: Թող չնեղանան հնդիկ բարեկամները, բայց ես նշում եմ, որ նրանք երբեմն անում են այն աշխատանքը, որ հայերը չեն անում: Հնդիկներն այդ գործն անում են ավելի արագ և ավելի արդյունավետ: Հիմա, 9 ամսում 35 000 անձ գնացել է, նույն ժամանակում եկել է 37 519 հնդիկ: Բացի այն, որ հայերը շարունակում են գնալ, տեմպը չի նվազում, տեղի է ունենում հայերի` հնդիկներով փոխանակում»,-պարզաբանել է ՀՀ նախկին վարչապետը` նշելով, թե ստացվում է, որ արտագաղթն ավելացել է:


«Սա գալիս է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների մակարդակից, երբ վարչապետին թիվ են ասում, ինքն էլ հանպատրաստից հայտարարում է»,-հավելել է նա:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ