Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դոնալդ Տուսկ. Ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիզմի դեմ

Դոնալդ Տուսկ. Ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիզմի դեմ
21.11.2019 | 20:54

Դոնալդ Տուսկն ընտրվել է ԵԺԿ նախագահ: Քվեարկությունը կայացել է Զագրեբում՝ կուսակցության 24-րդ համագումարում: Տուսկի օգտին քվեարկել է 491 պատվիրակ՝ 93 տոկոսը, դեմ է քվեարկել 37 պատվիրակ: Տուսկը մտադիր է ակտիվ պայքարել պոպուլիզմի դեմ:

«Մենք չենք զոհի քաղաքական ազատության, օրենքի գերակայության և հանրային կյանքի պարկեշտության արժեքները: Մենք չենք կարող անվտանգության մթնոլորտն ու օրենքի գերակայությունը զոհել քաղաքական պոպուլիստներին, մանիպուլյացիայի դիմողներին և իշխանատենչներին, որոնք մարդկանց ստիպում են հավատալ, որ ազատությունը չի կարող գոյակցել անվտանգության հետ և լիբերալ ժողովրդավարությունը չի կարող պաշտպանել մեր սահմանները»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը: ԵԺԿ նախագահի պաշտոնը նա կստանձնի 2019-ի դեկտեմբերի 1-ից:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ