Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մի կողմ թողեք քաղաքականությունը

Մի կողմ թողեք քաղաքականությունը
21.11.2019 | 20:55

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանի պատգամավորներին 21 օր ժամանակ է տվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար՝ ընդդիմադիր «Կահոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բենի Գանցի և վարչապետ Բինյամին Նեթանյահուի ձախողումից հետո: Նախագահը պաշտոնապես տեղեկացրել է Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնին, որ ոչ Նեթանյահուին, ոչ Գանցին չի հաջողվել նախարարների կաբինետ ձևավորել, հիմա այդ պարտականությունը պետք է կատարեն Կնեսետի պատգամավորները: «Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած 21 օրում կառավարություն ձևավորելու աշխատանքը դրված է Կնեսետի պատգամավորների վրա: Սա Իսրայելի համար լուրջ փորձությունների ժամանակաշրջան է: Այս 21 օրերին դուք չեք ներկայացնի ձեր դաշինքներն ու կուսակցությունները, դուք պատասխան կտաք ձեր խղճի առաջ, դուք պետք է պատասխանեք միայն մի հարցի՝ որն է իմ պարտքը Իսրայել պետության առաջ»,- ասել է նախագահը պատգամավորներին:

Առաջին անգամ է կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը փոխանցվել է Կնեսետին: Գործող օրենսդրությունը Կնեսետի պատգամավորներին հնարավորություն է ընձեռում 21 օրում գտնել թեկնածու, որը կկարողանա ստանալ խորհրդարանականների մեծ մասի աջակցությունը և կկազմի կառավարություն: Վարչապետի թեկնածուն պետք է աջակցություն ստանա 120-տեղանոց Կնեսետի մեծամասնության կողմից:
Վարչապետի աթոռին կարող է հավակնել ցանկացած պատգամավոր: Նախագահը կոչ է արել մի կողմ թողնել նախընտրական տարաձայնությունները և պատասխանատվություն դրսևորել: «Այս պահին ձեզնից պահանջվում է պետական պատասխանատվություն ամբողջ ժողովրդի առաջ՝ աշխարհիկների և հոգևորների: Մի կողմ թողեք քաղաքականությունը»,-նշել է նախագահը:


Համաձայն Իսրայելի խորհրդարանի իրավական խորհրդատու Էյալ Ինոնի՝ Կնեսետի այն պատգամավորը, որը 21 օրում կկարողանա հավաքել 61 երաշխավորություն Կնեսետի իր գործընկերներից, նախագահ Ռիվլինի կողմից կառավարություն ձևավորելու մանդատ կստանա:
Կառավարություն ձևավորելու համար թեկնածուին ևս երկու շաբաթ ժամանակ կտրվի: Գործող օրենսդրության համաձայն՝ թեկնածուին, որը կձևավորի նախարարների կաբինետ, բավարար կլինի խորհրդարանական պարզ մեծամասնությունը՝ կառավարության կազմը հաստատելու և վարչապետ դառնալու համար: Խմբակցության կարգապահությունը, որը պահանջում է կատարել խմբակցության որոշումները, թեկնածուի համար կչեղարկվի:
Այս փորձի ձախողման դեպքում Իսրայելին իր պատմության մեջ առաջին անգամ սպասվում են մեկ տարում երրորդ խորհրդարանական ընտրությունները: Փորձագետները կարծում են, որ այդ դեպքում Կնեսետի արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել 2020-ի մարտին:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ