Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վեր­նա­տու­նը» նոր լից­քեր, ա­ռա­ջին հեր­թին, իշ­խա­նու­թ­յուն­նե­րին է հա­ղոր­դում

«Վեր­նա­տու­նը» նոր լից­քեր, ա­ռա­ջին հեր­թին, իշ­խա­նու­թ­յուն­նե­րին է հա­ղոր­դում
22.11.2019 | 00:40

Փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը կար­ծում է, որ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վազ­գեն Մա­նու­կյա­նի հիմ­նադ­րած «Վեր­նա­տուն» ա­կու­մբը «նոր թար­մու­թյուն կհա­ղոր­դի ներ­քա­ղա­քա­կան կյան­քին»: Փոխ­վար­չա­պե­տի՝ կես­կա­տակ-կես­լուրջ ա­սա­ծը, ցա­վոք, հե­ռու չէ ի­րա­կա­նու­թյու­նից: Վե­րոն­շյալ ա­կում­բը նոր լից­քեր ու թար­մու­թյուն, ա­ռա­ջին հեր­թին, իշ­խա­նու­թյուն­նե­րին է հա­ղոր­դում ու հա­ղոր­դե­լու: Կա­ռա­վար­ման ղե­կը ստանձ­նած­նե­րը մե­ծա­գույն սի­րով պար­սա­վում, նա­խա­տում ու ա­նար­գան­քի սյանն են գա­մում այն­տեղ հա­վաք­ված­նե­րի մե­ծա­մաս­նու­թյա­նը: Քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­յի կի­րառ­ված ու աշ­խա­տող մե­թոդ է ա­նընդ­հատ նախ­կին­նե­րին մե­ղադ­րե­լը: Քն­նա­դա­տու­թյու­նը լսե­լու ու դրա հետ հաշ­վի նս­տե­լու փո­խա­րեն ա­սել՝ ե­թե նախ­կին ես, ու­րեմն վար­կա­բեկ­ված ես և ի­րա­վունք չու­նես քն­նա­դա­տե­լու: Մե­րօ­րյա իշ­խա­նու­թյուն­նե­րը հրա­շա­լիո­րեն են տի­րա­պե­տում այդ գոր­ծի­քին և ժար­գո­նա­յին բա­ռա­պա­շա­րով ու հա­թա­թա տա­լու ո­ճով հայ­տա­րա­րում «ասֆ­լա­տին պառ­կըց­նե­լու» կամ «ծնոտ­նե­րին խփե­լու» մա­սին: Ի՞նչ կա­րող են ա­նել «Վեր­նա­տա­նը» հա­վաք­ված հա­սա­րա­կա­կան ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, ինչ­պի­սի՞ տրա­մադ­րու­թյուն կս­տեղ­ծեն ու ի՞նչ ճա­կա­տա­գիր կու­նե­նա այդ ա­կում­բը, դժ­վար է ա­սել: Ա­ռա­ջին հեր­թին այն հրա­շա­լի հար­թակ է իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար, ինչն օգ­տա­գոր­ծե­լով՝ Փա­շի­նյանն ու թի­մա­կից­նե­րը հա­սա­րա­կու­թյան ա­կան­ջին հա­ճո հայ­տա­րա­րու­թյուն­ներ կա­րող են ա­նել «հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րի» ու «լա­փա­մա­նի» մա­սին:


Ցա­վա­լին այն է, որ 2018-ի քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո ձևա­վոր­ված նոր ու­ժե­րի՝ ոչ պա­կաս տրա­մա­բան­ված ու փաս­տարկ­ված քն­նա­դա­տու­թյու­նը ո՛չ օ­րենս­դի­րի, ո՛չ գոր­ծա­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին չի հու­զում: Նրանց ա­վե­լի ձեռն­տու է անդ­րա­դառ­նալ «Վեր­նա­տան» ու նման կա­ռույց­նե­րի ան­դամ­նե­րի ե­լույթ­նե­րին ու գոր­ծու­նեու­թյա­նը, քան թե հա­մե­մա­տա­բար մա­քուր կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող ու­ժե­րի դի­տո­ղու­թյուն­նե­րին:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ