Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հրանտ Բագրատյան. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է

Հրանտ Բագրատյան. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է
25.11.2019 | 20:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պաշտոնական տվյալներ էր հրապարակել, որ 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1 %:

«Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8 %, շինարարության աճը՝ 4.5 %, առևտրի աճը 8.9 %, ծառայությունների աճը՝ 15.1 %: Արտահանումն ավելացել է 7.2 %-ով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ: Այսպիսով` ունենք բոլոր հիմքերը՝ պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- գրել էր նա:
Տնտեսական իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով Tert.am-ը դիմեց ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին։ «Նախ աճի տեմպն իջել է, երկրորդ՝ մարդկանց ոչինչ հույս ու հավատ չի ներշնչում: Հոկտեմբերին տնտեսությունը սեպտեմբերի համեմատ անկում է ապրել: Սեպտեմբեր-հոկտեմբերի թվերը, որոնք կան, վերահսկողական թվեր են. ստուգում ես, տեսնում, որ այդ աճը շատ դեպքերում պարզապես ուռճացվել է: Հոկտեմբերին լուրջ անկում կա արտահանման մեջ՝ սեպտեմբերի համեմատ: Գյուղատնտեսությունում նույնպես անկում կա։ Այն իրականում ավելի շատ է, բայց ԱՎԿ-ն նորից անցել է հանրությանը մոլորեցնելուն։ Օրինակ՝ 9-ամսով խաղողի արտադրությունն անցյալ տարվանից ավել չէ, բայց 25 % աճ է ցույց տված։ Իսկ այդ նշված 7 տոկոս տնտեսական աճի գերակշիռ բաժինը մեքենաների ներմուծումն է։ 3-րդ եռամսյակից սկսած, նկատի ունենալով հունվարի 1-ից արտոնությունների չեղարկումը, այն հասել է խելահեղ տեմպերի։ Առաջին 9 ամիսներին բերվել է 77 000 մեքենա։ Ինչը, մեր հաշվարկով, բոլոր ժամանակներում ՀՀ ներկրված մեքենաների 20 %-ից ավելին է։ Հիմա այս խլամը բերել ենք ՀՀ և մի բան էլ ՀՆԱ ենք հաշվում, փոխանակ ՀՆԱ-ից հանենք։ Բարձր է մնում նաև խաղերի տեսակարար կշիռը ՀՆԱ աճի բաղադրիչների մեջ։ Միակ դրական երևույթը վերամշակող արդյունաբերության աճն է»,- ասաց նա:


Ըստ Հրանտ Բագրատյանի՝ իշխանությունները խաբում են, երբ ասում են, թե տնտեսությունն աճել է 7 և ավել տոկոսով: «Բեռնաշրջանառությունը երկու անգամ պակաս է, բայց իրենք ասում են՝ տնտեսությունը 7 տոկոս աճել է, դա անհավատալի բան է: Բազմիցս եմ ասել, որ իրենք ստում են, հիմա էլ նույն միտումները շարունակվում են: Դժբախտաբար, նույն մարդն է վիճակագրությունը վարում, և կառավարությունն էլ պահանջ է դնում ստելու: Կառավարությունը չի համարձակվում մի հատ թվերի գույքագրում կազմակերպել։ Չեմ կարողանում նաև համակերպվել ՏԱՑ ցուցանիշի հետ։ Այսօր նոյեմբերի 25-ն է, դեռ 9 ամսվա ՀՆԱ-ն չկա։ Կատարվում է հանցագործություն հանցագործության հետևից: Մենք ունենք հստակ հաշվարկ. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է»,- նշեց նա:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ