Ասում են...

Ասում են...
26.11.2019 | 00:11

...թե մեծ հաշ­վով իշ­խա­նու­թ­յուն­նե­րի սր­տով է ՍԴ հա­մա­ռու­մը, այդ թվում և նոր նա­խագ­ծով` ՍԴ դա­տա­վոր­նե­րի կող­մից վա­ղա­ժամ թո­շա­կի գնա­լու ա­ռա­ջար­կի մե­ժու­մը. իշ­խա­նու­թ­յուն­ներն ա­ռանձ­նա­պես ջանք չեն թա­փե­լու նրանց թո­շա­կի ու­ղար­կե­լու գոր­ծում: Օ­րեն­քի նա­խա­գի­ծը մի­ջան­կ­յալ քայլ է դր­սին` Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վին, ցույց տա­լու, որ ի­րենք ա­մեն ինչ ա­րե­ցին` դա­տա­կան ընդ­հա­նուր հա­մա­կար­գը, ՍԴ-ն «հե­ղա­փո­խա­կա­նո­րեն» ա­ռող­ջաց­նե­լու հա­մար և վեր­ջին կետ մնա­ցել է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թ­յուն­նե­րով հար­ցը լու­ծե­լու տար­բե­րա­կը:

Իսկ այդ փո­փո­խու­թ­յուն­նե­րով (կամ նոր սահ­մա­նադ­րու­թ­յամբ) ՍԴ-ն «նո­րո­գե­լուն» զու­գըն­թաց, հան­րաք­վեով ի­րենք կանց­նեն նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման: Ի դեպ. այդ մա­սին երկ­րորդ նա­խա­գահ Ռ. Քո­չա­ր­յա­նը դեռ մեկ տա­րի ա­ռաջ է զգու­շաց­րել իր մտե­րիմ­նե­րից մե­կին` ա­սե­լով. «Նի­կոլն ան­պայ­ման գնա­լու է նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման. հենց միայն այն պատ­ճա­ռով, որ ին­քը գործ ա­նող չի, ըն­դա­մե­նը պո­պու­լիստ-խո­սող է։ Շատ ա­րագ կգ­նա նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման, կդառ­նա նա­խա­գահ` կխո­սի-կխո­սի, իսկ վար­չա­պետն իր են­թա­կա­յութ­յամբ իր փո­խա­րեն գործ կա­նի»:

Դիտվել է՝ 4152

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao