Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հա­յաս­տա՛ն, ըմբռ­նի՛ր Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը. Ռու­սաս­տա­նը պա­հել է իր դիր­քո­րո­շու­մը, բայց հի­շեց­րել է Ար­ցախ-ԼՂՀ-ի սու­բ­յեկտ լի­նե­լը

Հա­յաս­տա՛ն, ըմբռ­նի՛ր Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը. Ռու­սաս­տա­նը պա­հել է իր դիր­քո­րո­շու­մը, բայց հի­շեց­րել է Ար­ցախ-ԼՂՀ-ի սու­բ­յեկտ լի­նե­լը
26.11.2019 | 00:29

(Նախորդ մասը)

Բայց, ի­հար­կե, Լավ­րո­վի երևա­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րում ակն­հայտ շատ ժա­մա­նակ է հատ­կաց­վել ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հար­ցին։ Կամ էլ՝ Ար­ցա­խի խնդ­րի կար­գա­վոր­մանն ամ­բող­ջու­թյամբ, ո­րով­հետև ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մի շարք նր­բու­թյուն­նե­րից կա­րե­լի է են­թադ­րել, որ Լավ­րո­վը փոր­ձում էր հար­թել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նից հա­ճախ հն­չեց­վող բարդ ու հա­կա­սա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի ու գնա­հա­տա­կան­նե­րի վի­ճա­հա­րույց ման­րա­մաս­նե­րը։ Նրա ա­սած­նե­րի էու­թյու­նը հաս­կա­նա­լու հա­մար մի փոքր հետ գնանք։

Հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյուն. Հա­յաս­տան Լավ­րո­վի ժա­մա­նե­լուց ա­ռաջ ադր­բե­ջան­ցի­նե­րը Բաք­վում Ռու­սաս­տա­նի դես­պա­նին բո­ղո­քի հայ­տա­գիր են հանձ­նել, իսկ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն մեկ­նա­բա­նել է Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նի և մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի նո­յեմ­բե­րի 4-ի այ­ցը Մոսկ­վա։ Կրեմ­լին դուր չի ե­կել Ադր­բե­ջա­նի «ինք­նա­գոր­ծու­թյու­նը»։ Տվյալ դեպ­քում, որ­պես­զի որևէ մե­կը երևա­կա­յու­թյուն­ներ չա­նի, քաղ­վածք մեջ­բե­րենք ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նու­թյու­նից, ո­րը նույն­պես ար­վել է նո­յեմ­բե­րի 8-ին. «Նշ­ված դեմ­քե­րի այ­ցը, ե­թե տե­ղի է ու­նե­ցել, ա­պա ե­ղել է բա­ցա­ռա­պես մաս­նա­վոր բնույ­թի։ Որ­պես այդ­պի­սին այն չի հա­կա­սում ոչ ռու­սա­կան օ­րեն­սդ­րու­թյա­նը, ոչ ե­ղած մի­ջազ­գա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, ոչ էլ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծում ՌԴ-ի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը։ Ռու­սաս­տա­նի ֆե­դե­րա­ցիա­յի պաշ­տո­նա­կան ան­ձանց հետ որևէ հան­դի­պում չի ե­ղել։ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ի հայ­տագ­րում և մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում Մոսկ­վա­յին ուղղ­ված բո­ղոք­նե­րը հա­մա­րում ենք ան­հիմն, իսկ ընդ­հա­նուր տո­նը՝ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կին ու ո­րա­կին ան­հա­րիր։ Մենք մեր կող­մից հե­տա­գա­յում էլ նպաս­տե­լու ենք ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­մա­նը հաս­նե­լուն ինչ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի կազ­մում, այն­պես էլ ազ­գա­յին մա­կար­դա­կով՝ հաշ­վի առ­նե­լով մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի հետ»։

Ի­հար­կե, դա ե­ղել է «ոչ ձեզ, ոչ մեզ» շար­քի հայ­տա­րա­րու­թյուն, բայց նույ­նիսկ այդ տես­քով նկա­տե­լի է, որ ՌԴ ԱԳՆ-ն պաշ­տո­նա­կան Բաք­վին դի­վա­նա­գի­տա­կան ապ­տակ է հասց­րել, ո­րը կա­րե­լի է թարգ­մա­նել. «Ադր­բե­ջան, ոտ­քի տակ մի՛ ըն­կիր»։ Նո­յեմ­բե­րի 7-ին ռուս փոր­ձա­գետ Մի­խա­յիլ Դե­մու­րինն ընդ­հան­րա­պես ջախ­ջա­խեց Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ի հայ­տա­գի­րը, և կր­կին ար­ժե ինչ-որ բան մեջ­բե­րել. «Ա­ռա­ջին. «ռու­սա­կան փոր­ձա­գետ­նե­րի և ա­կա­դե­միա­կան կենտ­րոն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ» Մա­սիս Մա­յի­լյա­նի և Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի հան­դիպ­ման դեմ բո­ղո­քի ան­հե­թեթ լի­նե­լը։ Այդ դեպ­քում ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը մեր փոր­ձա­գետ­նե­րին և ա­կա­դե­միա­կան­նե­րին ի՞նչ են ա­ռա­ջար­կում ա­նել. ի­րադ­րու­թյունն ու­սում­նա­սի­րե­լու հա­մար գնալ Լեռ­նա­յին Ղա­րա­բա՞ղ։ Բայց մեր ոչ միայն փոր­ձա­գետ­նե­րը, այլև ԱԳՆ-ն պար­տա­վոր են ու­սում­նա­սի­րե­լու փո­փոխ­վող ի­րադ­րու­թյու­նը. Ռու­սաս­տա­նը տվյալ հա­կա­մար­տու­թյան գծով միջ­նորդ և Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ է՝ դրա­նից բխող բո­լոր պար­տա­վո­րու­թյուն­նե­րով և ի­րա­վունք­նե­րով։ Հա­ջորդ պա­հը կապ­ված է հնեց դրանց՝ կար­գա­վոր­ման հան­գա­մանք­նե­րի և նրա­նում մեր մաս­նակ­ցու­թյան հետ։ Ադր­բե­ջա­նա­կան հայ­տագ­րին և մեր դես­պա­նին Ադր­բե­ջա­նի ԱԳՆ կան­չե­լուն նվիր­ված մի շարք նյու­թե­րում աս­վում է, որ «Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան գո­տում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման մա­սին հա­մա­ձայ­նու­թյու­նը կա­յա­ցել է Բաք­վի ու Երևա­նի միջև 1994 թ. մա­յի­սի 12-ին»։

Դա այդ­պես չէ։ Հրա­դա­դա­րի մա­սին 1994 թ. մա­յի­սին կնք­ված հա­մա­ձայ­նա­գի­րը ե­ղել է ե­ռա­կողմ. այն կնք­վել է մի կող­մից՝ Հա­յաս­տա­նի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան, մյուս կող­մից՝ Ադր­բե­ջա­նի միջև։ Այն ստո­րագ­րել են. Մա­մեդ­ռա­ֆի Մա­մե­դո­վը՝ Ադր­բե­ջա­նի, Սերժ Սարգ­սյա­նը՝ Հա­յաս­տա­նի և Սամ­վել Բա­բա­յա­նը՝ ԼՂՀ-ի կող­մից։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի գծով ՌԴ նա­խա­գա­հի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ (այն ժա­մա­նակ) Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վը, որն ա­պա­հո­վում էր հա­մա­ձայ­նու­թյան ե­ռա­կողմ բնույ­թը, կար­գա­վոր­ման ման­րա­մաս­ներն ինձ պատ­մե­լիս միշտ ըն­դգ­ծում էր կա­յուն ու եր­կա­րատև խա­ղա­ղու­թյան հա­մար հենց ե­ռա­կողմ ձևա­չա­փի կարևո­րու­թյու­նը։ ՈՒս­տի հատ­կա­պես տխուր էր, և սա եր­րորդ պահն է, տես­նե­լը, թե հե­տա­գա­յում, ադր­բե­ջա­նա­կան ճնշ­մամբ, ինչ­պես է մեր դի­վա­նա­գի­տու­թյու­նը կար­ծես «մո­ռա­ցել» այդ հիմ­քը՝ ե­ռա­կողմ ձևա­չա­փը։ Ցա­վոք, «մո­ռաց­կո­տու­թյան» ու­ղիով է գնա­ցել նաև Երևա­նը։ 

Սա­կայն այդ ա­մե­նը չի նշա­նա­կում, թե ԼՂՀ-ն, որն այժմ ի­րեն կո­չում է Ար­ցախ, վե­րա­ցել է։ Եվ Մոսկ­վա­յում նրա ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րը բա­ցար­ձա­կա­պես չեն կա­րող «վնաս հասց­նել «կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին»։ Իսկ ա­հա այդ հա­կա­մար­տու­թյունն ու­ժա­յին ճա­նա­պար­հով լու­ծե­լու ադր­բե­ջա­նա­կան կող­մի նոր փոր­ձեր թույլ չտալ կա­րող են։ Եվ դա լավ է»։ Մ. Դե­մու­րի­նը միայն չի նշել այն պաշ­տոն­նե­րը, որ այն ժա­մա­նակ զբա­ղեց­նում էին Մ. Մա­մե­դո­վը, Ս. Սարգ­սյա­նը և Ս. Բա­բա­յա­նը։ Իսկ նրանք Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի և ԼՂՀ-ի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­ներն էին, ընդ ո­րում Ս. Բա­բա­յանն այն ժա­մա­նակ նաև ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի գլ­խա­վոր հրա­մա­նա­տարն էր։ Սույն նյու­թի հե­ղի­նակն ան­ձամբ ծա­նոթ էր իս­կա­կան պրո­ֆե­սիո­նալ «հաշ­տեց­նող», դես­պան Վ. Կա­զի­մի­րո­վին, և կա­րող է վկա­յել, որ, իս­կա­պես, փոր­ձա­գետ Մ. Դե­մու­րի­նը լիո­վին ճիշտ է, երբ ուղ­ղում է Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ի ակն­հայտ ու կան­խամ­տած­ված սխա­լը։ Պա­րոն Կա­զի­մի­րո­վի հետ մեր վե­ճե­րը հիմ­նա­կա­նում այն մա­սին էին, որ սույն տո­ղե­րի հե­ղի­նա­կը մշ­տա­պես հի­շեց­նում էր, որ հա­կա­մար­տու­թյան գո­տում կրա­կը դա­դա­րեց­նե­լու, իսկ հե­տո նաև հա­մա­ձայ­նա­գի­րը կն­քե­լու միջ­նոր­դի դե­րը սկզ­բում կա­տա­րել է ՌԴ ՊՆ-ն, ա­վե­լի ճիշտ՝ ան­ձամբ նա­խա­րար Պա­վել Գրա­չո­վը։ Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի, ԼՂՀ-ի և Ադր­բե­ջա­նի հի­շյալ հան­դիպ­ման լու­սան­կար­ներն ու տե­սագ­րու­թյու­նը մինչև այժմ հան­րա­ծա­նոթ են ինչ­պես Երևա­նում, այն­պես էլ Ստե­փա­նա­կեր­տում։ Հաս­կա­նա­լի է, որ Բաք­վի բարձ­րա­գույն պաշ­տո­նա­տար դեմ­քե­րը ե­րա­զում են «մո­ռա­նալ» այն օ­րե­րը։ 

Բայց դա պար­զա­պես անհ­նար է։ Իսկ ա­հա կադ­րա­յին դի­վա­նա­գետ և հրա­շա­լի բա­նակ­ցող Վ. Կա­զի­մի­րո­վը մշ­տա­պես վի­ճար­կում է իմ այն պն­դու­մը, թե ՌԴ ՊՆ-ն 1994 թ. ինչ-որ ժա­մա­նա­կաշր­ջա­նում նա­խա­ձեռ­նու­թյու­նը վերց­րել էր ՌԴ ԱԳՆ-ից, և պն­դում էր, որ ռու­սա­կան եր­կու նա­խա­րա­րու­թյուն­ները գոր­ծում էին հա­մա­ձայ­նեց­ված, փոխլ­րաց­նե­լով ի­րար։ Մեր միջև նույ­նիսկ հա­մա­կարգ­չով մաս­նա­գի­տա­կան նա­մա­կագ­րու­թյուն էր հաս­տատ­վել, քա­նի որ հե­ղի­նակն այդ ժա­մա­նակ մե­նագ­րու­թյուն էր պատ­րաս­տում (որ­պես Հայ­կա­կան ազ­գա­յին և ռազ­մա­վա­րա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի փոր­ձա­գետ-հե­տա­զո­տող) այ­սր­կով­կա­սյան բո­լոր հա­կա­մար­տու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման մեջ Ռու­սաս­տա­նի դե­րի մա­սին։ Բայց կարևոր է նաև փոր­ձա­գետ Դե­մու­րի­նի ա­սածն այն մա­սին, որ «ե­ռա­կողմ ձևա­չա­փի մա­սին «մո­ռաց­կո­տու­թյան» ու­ղիով է գնա­ցել նաև Երևա­նը»։ Ար­ցա­խի հար­ցի շուրջ Հա­յաս­տա­նում Լավ­րո­վի ա­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը վեր­լու­ծե­լիս մենք դա էլ կտես­նենք։ Սա­կայն նախ դի­տար­կենք նաև այ­ցից ա­ռաջ հայ­կա­կան «Մե­դիա­մաքս» տե­ղե­կատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան հետ ռու­սա­կան նա­խա­րա­րի հար­ցազ­րույ­ցը։ Լավ­րովն այն ժա­մա­նակ ա­սել է. «Ող­ջու­նում ենք սահ­մա­նին և շփ­ման գծում հա­րա­բե­րա­կան կա­յու­նու­թյան պահ­պա­նու­մը։

Կար­ծում ենք, որ լար­վա­ծու­թյան հե­տա­գա նվա­զու­մը կա­րող է նպաս­տել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին նպաս­տող մթ­նո­լոր­տի ստեղծ­մա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վերջ­նա­կան ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հար­ցին, ա­պա այն ա­մե­նա­բար­դե­րից է»։ Ըստ նրա, «ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը բազ­միցս են հայ­տա­րա­րել, որ կար­գա­վի­ճա­կը պետք է ո­րոշ­վի քա­ղա­քա­կան ու­ղիով բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ի­րա­վա­բա­նո­րեն պար­տա­վո­րեց­նող կա­մար­տա­հայ­տու­թյան հի­ման վրա», իսկ «այդ աշ­խա­տան­քի պա­րա­մետ­րե­րը, նե­րա­ռյալ կազ­մա­կեր­պա­կան տե­սան­կյուն­նե­րը, կող­մե­րը դեռևս պետք է հա­մա­ձայ­նեց­նեն»։ Այս հայ­տա­րա­րու­թյան դրույթ­նե­րի կարևո­րու­թյունն ակն­հայտ է.

1) Լավ­րո­վը լիո­վին, ընդ ո­րում՝ հեր­թա­կան ան­գամ, վերջ է դնում ինչ-որ «Լավ­րո­վի պլա­նի» մա­սին դա­տար­կա­խո­սու­թյուն­նե­րին և՛ Ադր­բե­ջա­նում, և՛ Հա­յաս­տա­նում,

2) մեկ ան­գամ ևս հաս­տա­տում է, որ պետք է լի­նի «ի­րա­վա­բա­նո­րեն պար­տա­վո­րեց­նող կա­մար­տա­հայ­տու­թյուն», իսկ դա, այս­պես կոչ­ված, «մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի» հենց ան­կյու­նա­քարն է։ Մնում է հաս­կա­նալ, թե ումն է այդ «ի­րա­վա­բա­նո­րեն պար­տա­վո­րեց­նող կա­մար­տա­հայ­տու­թյու­նը»։ 2005-06-ից Ադր­բե­ջա­նը պն­դում է, որ հան­րաք­վեն պետք է ընդ­գր­կի ողջ Ադր­բե­ջա­նը, ոչ թե միայն Ար­ցա­խը։ Ինչն ինք­նին ան­հե­թե­թու­թյուն է բո­լոր ա­ռում­նե­րով, ո­րով­հետև կար­գա­վոր­ման մեջ ինք­նո­րոշ­վող տա­րածքն Ար­ցախ-ԼՂՀ-ն է, ոչ թե ամ­բողջ Ադր­բե­ջա­նը։ Վար­չա­պետ Փա­շի­նյա­նը մեկ-մեկ հայ­տա­րա­րում է, թե՝ ես կգամ հրա­պա­րակ, և «մենք՝ ամ­բողջ ժո­ղովր­դով» կլու­ծենք Ար­ցա­խի խն­դի­րը։ Ի՞նչ է նշա­նա­կում «ամ­բողջ ժո­ղովր­դով», այդ ի՞նչ միտք է «հան­րաք­վե Հա­յաս­տա­նում»։

Այդ դեպ­քում ին­չու ոչ հայ­կա­կան սփյուռ­քում։ Ի­րա­վա­ցի է փոր­ձա­գետ Դե­մու­րի­նը. ըստ երևույ­թին, Հա­յաս­տա­նում «հե­ղա­փո­խու­թյու­նից» հե­տո ա­վե­լի է խո­րա­ցել «մո­ռաց­կո­տու­թյու­նը» ինչ­պես 1994 թ. զի­նա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նագ­րե­րի ե­ռա­կողմ ձևա­չա­փի դր­վագ­նե­րի, այն­պես էլ այն մա­սին, որ ինք­նո­րոշ­վող տա­րածք է ոչ թե Հա­յաս­տա­նը, այլ Ար­ցախ-ԼՂՀ-ն։ Տա­րօ­րի­նակ զու­գա­հեռ­ներ կան Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կար­ծիք­նե­րում այն մա­սին, թե ընդ­հան­րա­պես ինչ հիմ­նախն­դիր է լուծ­վում Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան ձևա­չա­փի շր­ջա­նա­կում։ Դա հատ­կա­պես ան­հա­մո­զիչ է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի կա­տար­մամբ. երևի 1996-98 թթ. նա Հա­յաս­տա­նում չի ապ­րել, ե­թե չի հի­շում կամ «չի ու­զում» հի­շել, որ Ար­ցա­խի հարցն ա­ռանց ար­ցախ­ցի հա­յե­րի մաս­նակ­ցու­թյան լու­ծե­լու՝ նախ­կին նա­խա­գահ Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի մտադ­րու­թյունն ա­վարտ­վեց հենց Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին նա­խա­գա­հի կա­մա­վոր-հար­կադ­րա­կան պաշ­տո­նա­թո­ղու­թյամբ։

Կա­րե­լի է պն­դել, որ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան 99 %-ին հե­տաք­րք­րում էր, թե Լավ­րովն ինչ կա­սի Ար­ցա­խի մա­սին, քան թե կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի ոչ պա­կաս նր­բին թե­ման։ Նրա խոս­քը պետք է կար­դալ դան­դաղ և գի­տակ­ցո­րեն։ Մեջ­բե­րենք ո­րոշ բա­ներ. «Մեկ ան­գամ էլ ըն­դգ­ծեմ. կող­մերն ի­րենք պետք է հա­մա­ձայ­նեց­նեն և ո­րո­շեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի մաս­նա­կից­նե­րի կազ­մը։ Ղա­րա­բա­ղյան խնդ­րի կար­գա­վոր­ման գծով խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի և հե­տա­գա բա­նակ­ցու­թյուն­նե­րի վաղ փու­լում, երբ դա­դա­րեց­վում էին մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մաս­նակ­ցում էր հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին և բա­նակ­ցու­թյուն­նե­րին, ո­րոնք սկս­վե­ցին կրա­կի դա­դա­րե­ցու­մից հե­տո... Եվ բո­լո­րին պարզ է, որ ա­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի հա­մա­ձայ­նու­թյան որևէ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ձևա­կեր­պելն անհ­նար կլի­նի։ Հա­յաս­տա­նը դրանք պար­զա­պես չի ստո­րագ­րի։ Մենք հենց դրա­նից ենք ել­նում։ ՈՒ­զում եմ նշել, որ Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ մեր հան­դիպ­ման ժա­մա­նակ նա հի­շա­տա­կեց իր հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ամ­փո­փիչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րը պետք է հաշ­վի առ­նեն և Հա­յաս­տա­նի, և Ղա­րա­բա­ղի, և Ադր­բե­ջա­նի շա­հե­րը։

Դրա հետ դժ­վար է վի­ճել... Տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան, ինք­նո­րոշ­ման և վե­ճե­րի բա­ցա­ռա­պես խա­ղաղ կար­գա­վոր­ման սկզ­բունք­ներն ամ­րագր­ված են կող­մե­րի միջև քն­նարկ­վող փաս­տաթղ­թե­րի բո­լոր տար­բե­րակ­նե­րում։ Ա­մեն դեպ­քում, վերջ­նա­կան ո­րո­շու­մը պետք է հաշ­վի առ­նի այդ բո­լոր սկզ­բունք­նե­րը։ Դրա հետ չեն վի­ճում և Երևա­նը, և Բա­քուն»։ Ա­վե­լաց­նել կա­րե­լի է լոկ այն, որ, ըստ Լավ­րո­վի, «Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը ջա­նում են, որ այդ փոխ­զի­ջու­մը լի­նի ազ­նիվ և ար­տա­ցո­լի շա­հե­րի ի­րա­կան, ար­դա­րա­ցի հաշ­վեկ­շի­ռը»։ Իսկ թե ում և ինչ էր բա­ցա­հայ­տո­րեն ակ­նար­կում Լավ­րո­վը, երբ պատ­մում էր, թե ինչ­պես ե­ղավ, որ Ար­ցա­խը 1997 թ. հուն­վա­րից դուրս մնաց կար­գա­վոր­ման ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րից, թող ո­րո­շեն Հա­յաս­տա­նի այն քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր չեն տա­ռա­պում հի­շո­ղու­թյան կորս­տով և ա­մեն ինչ հի­շում են 90-ա­կան­նե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին։ Բայց մենք կհի­շեց­նենք Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հետ նրա հա­մա­տեղ մա­մու­լի կոն­ֆե­րան­սի այդ մա­սը։ Որով­հետև խոսքն այն մա­սին է, թե Երևա­նում ում «մո­ռաց­կո­տու­թյունն» է ա­ռա­ջին ան­գամ հայ­տն­վել։

Մի՞­թե Լավ­րովն ինչ-որ բան «չգի­տի» կամ «չի հի­շում»։ Բայց ա­հա այն փաս­տը, որ նա ա­ռա­ջին ան­գամ ու լիո­վին սպա­սե­լի կեր­պով հա­մա­ձայ­նու­թյուն հայտ­նեց Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մե­կին (ան­ցյալ տար­վա) այն մա­սին, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րին Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյու­նը պետք է, բայց դա իբր պետք է ո­րո­շեն «կող­մերն ի­րենք», ընդ ո­րում հարկ հա­մա­րեց հի­շեց­նել, որ նախ­կի­նում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ե­ղել է բա­նակ­ցու­թյուն­նե­րի մաս­նա­կից, բա­ցա­հայտ ակ­նարկ է և Երևա­նին, և Բաք­վին։ Ակ­նարկն այն մա­սին է, որ կար­գա­վոր­ման վաղ փու­լե­րում խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րը դրա­կան ա­ռա­ջըն­թաց ու­նեին միայն ե­ռա­կողմ ձևա­չա­փով, հաշ­վի առ­նե­լով, որ հա­կա­մար­տող կող­մե­րը ոչ թե եր­կուսն են, այլ ե­րե­քը, և դա վե­րա­դարձ է ԵԱՀԿ-ի 1992-94 թթ. ձևա­կեր­պում­նե­րին։ Այժմ` Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան ևս մի նր­բու­թյան մա­սին, ո­րը Հա­յաս­տա­նի ներ­սում լուրջ վեճ է ա­ռա­ջաց­րել։ Վե­ճի ա­ռա­ջին կող­մը Տեր-Պետ­րո­սյա­նի կողմ­նա­կից­ներն են նրա իսկ գլ­խա­վո­րու­թյամբ և վար­չա­պետ Փա­շի­նյանն իր կողմ­նա­կից­նե­րով։ Եվ այդ հան­գա­մանքն ակն­հայ­տո­րեն ա­պա­ցու­ցում է Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու, գե­նե­րալ-մա­յոր Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի ի­րա­վա­ցիու­թյու­նը. նա ար­դեն մի քա­նի ա­միս բա­ցա­հայ­տո­րեն հայ­տա­րա­րում է, որ Ար­ցա­խի հար­ցում Փա­շի­նյա­նի մո­տե­ցում­ներն ամ­բող­ջու­թյամբ կրկ­նում են Տեր-Պետ­րո­սյա­նի մո­տե­ցում­նե­րը։

(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ