Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

WhatsApp օգտատերերը կարող են ընտրել հաղորդագրությունները ջնջելու ամիսն ու օրը

WhatsApp օգտատերերը կարող են ընտրել հաղորդագրությունները ջնջելու ամիսն ու օրը
27.11.2019 | 00:07

WhatsApp հավելվածի հաղորդագրությունը որոշ ժամանակ անց ավտոմատ կերպով հնարավոր կլինի հեռացնել համակարգից: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ համակարգի աշխատակիցներն այժմ գործառույթի փորձարկման փուլում են:


«Եթե հաջողենք, ապա օգտատերերն իրենք կարող են ընտրել, թե որքան ժամանակ անց նամակները ջնջվեն հավելվածից»,- գրում է աղբյուրը՝ հստակեցնելով, որ օգտատերերը կարող են արձանագրել, թե որ ամսի որ օրն ու ինչ ժամի ջնջվեն նամակները:
Հիշեցնենք, որ հաղորդագրությունները համակարգից հեռացնելու գործառույթն ավելի վաղ Android օպերացիոն համակարգն էր մշակել:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ