Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի չորրորդ ցուցադրությունը

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի չորրորդ ցուցադրությունը
28.11.2019 | 16:12

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրության հանդիսավոր բացումը՝ ներկայացնելով ընտրանի արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանի հավաքածուից: Սա Կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի թվով չորրորդ ցուցադրությունն է: Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 18:00-ին, Կենտրոնի «Արծիվ» սրահում:

20-րդ դարի համաշխարհային գրաֆիկական արվեստի մասնավոր հավաքածուից ընտրված շուրջ 60 արվեստանմուշները ներկայացնում են 44 արվեստագետի, ովքեր ապրել և ստեղծագործել են տարբեր մայրցամաքներում, երկրներում և արվեստային կենտրոններում: Ցուցադրությունը սահուն կերպով ուրվագծում է անցյալ հարյուրամյակի ընթացքում արդի արվեստի զարգացումը այս գործընթացին ինտեգրված սփյուռքահայերի տեսանկյունից: Այս հեռանկարներից մի քանիսը քաջ հայտնի են Հայաստանում և արտերկրում, իսկ շատերը պետք է հայտնաբերվեն նորովի: Հավաքական կերպով, այս աշխատանքները նաև թույլ են տալիս հետազոտելու՝ ինչպես է սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը պայմանավորել արդի հայ արվեստը, որը ձևավորվում էր արևելահայ կենտրոններում 1900-ականներից մինչ 1990-ականներ:


«Մասնավոր կոլեկցիոների կողմից հիմնադրված կենտրոնի առաջնահերթություններից է ավելի լայն հանրության համար անհասանելի արվեստի ցուցադրումը: Այդուհանդերձ, «Տարագիրներ ու երազողներ» ցուցահանդեսը ոչ միայն ներկայացնում է գրաֆիկական արվեստի մի թաքնված գանձարան, այլև բացահայտում է սփյուռքահայ արվեստագետների մի աստղաբույլ, որին անգամ արվեստի մասնագետները ծանոթ չեն Հայաստանում և որոնցից շատերը երբևէ Հայաստանում չեն ցուցադրվել»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Հանրության համար ցուցադրությունը գործելու է մինչև 2020թ. մարտի 1-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ