«Մի սպա­նու­թ­յան պատ­մու­թ­յուն»

«Մի սպա­նու­թ­յան պատ­մու­թ­յուն»
29.11.2019 | 01:11
Գնա­լով ա­վե­լի քիչ ենք նկա­տում Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րով­հետև երբ ի­ռա­ցիո­նա­լու­թյու­նը քան­դում է բո­լոր պատ­նեշ­նե­րը, դա­դա­րում է սպաս­ման վե­րած­վե­լուց, այդ փու­լից սկս­վում է հան­գս­տու­թյու­նը, նույ­նիսկ ժպի­տը` «ի­ռա­ցիո­նա­լի» նկատ­մամբ, ո­րով­հետև այն ար­դեն պա­թո­լո­գիա է, և հա­կա­ռակն է անս­պա­սե­լի:
Նկա­տենք ան­չափ կարևոր մեկ բան. Ի­տա­լիա այ­ցից հե­տո Փա­շի­նյա­նը «կազ­դուր­վում» է: Այն­քան միա­միտ չենք, որ մտա­ծենք` «խոկ­ման» փուլ է մտ­նում ու փոր­ձում է հաս­կա­նալ` ի­տա­լա­կան մեծ ֆիաս­կո­յից հե­տո ին­չով զար­մաց­նի յուր «ընտ­րա­զան­վա­ծին» (օխ­լո­սին):
Վի­ճա­կը «լր­ջա­գույն­նե­րից» է, ո­րով­հետև բո­լոր ո­լորտ­նե­րում ան­կում­ներն այն­քան շատ են, որ իր մոտ ա­ռա­վել կա­մյուա­կան-ան­կու­մա­յին, քան մար­կե­սյան վի­ճակ­ներ են, սա­կայն «բաք-օ­ֆիս­նե­րը» ձեռ­նու­նայն չեն թող­նի ի­րենց հո­գե­զա­վա­կին, ու «ծա­մե­լու» մի բան կտան, որ­պես­զի հո­գե­դարձ լի­նի, օխ­լո­սին վե­րա­դաձ­նի նախ­նա­կան վի­ճա­կի` չկորց­նե­լու ա­ռանց այն էլ գա­հա­վի­ժող վար­կա­նի­շը:
Շատ քաջ հա­մադ­րու­թյուն ենք կա­տա­րե­լու, մեկ վեր­հիշ­մամբ` Ի­տա­լիան ճա­կա­տա­գիր է բե­րում. այն­տեղ է­ներ­գե­տիկ այն­պի­սի խտա­ցում է, որ յու­րա­քան­չյուր ոք կամ պարտ­վում է մե­քե­լան­ջե­լո­նե­րի, դա­վին­չի­նե­րի, ռա­ֆա­յել­նե­րի` «մե­դի­չյան» այդ երկ­րում, ուր կան ոչ միայն վա­տի­կա­նյան «պադ­վալ­ներ», այլև ա­ռաս­տաղ­ներ, ուր հի­վանդ Բուո­նա­րո­տին` Մի­քե­լա­ջե­լո, իմ­պիչ­մեն­տա­յին (թևի շր­ջա­նում) հի­վան­դու­թյամբ Սիքս­տի­նյան կա­պել­լա էր ա­րա­րում: Կամ` հաղ­թում:
Եվ ու­րեմն՝ ա­յո՛, Ի­տա­լիան ճա­կա­տա­գիր է բե­րում, ու Ի­տա­լիա կա­տա­րած այ­ցից հե­տո ակն­հայ­տո­րեն Փա­շի­նյան Նի­կո­լը լուռ է: Յուր «խա­նը­մը» փոր­ձում է ի­րե­նով ծած­կել այդ լռու­թյու­նը` ոտ­նա­կո­խե­լով հա­յոց սահ­ման­նե­րը` զին­վո­րի­նե­րի հետ «խոսք ու զրի­ցի» մե­դի­տա­ցիա­յով, այ­նու­հան­դերձ, ծանր նստ­ված­քը` ի­տա­լա­կան այ­ցից, դեռ օ­դում է:
Ի դեպ, Ի­տա­լիան, է՛լ ա­ռա­վել Վա­տի­կա­նը, է՛լ ա­ռա­վել` հա­մայն կա­թո­լիկ աշ­խար­հը «պադ­վալ» սար­քած Նի­կոլ Փա­շի­նյա­նը այդ այ­ցից հե­տո իր «ո­րո­նում­նե­րը» սկ­սեց ոչ թե Վա­տի­կա­նի «պադ­վալ­նե­րում», այլ այն­տեղ նախ­կի­նում դես­պան աշ­խա­տած Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հա­րա­զատ­նե­րի` հա­յաս­տա­նյան օ­ջախ­նե­րում: Կար­ծես` «զրո» ար­դյուն­քով։
Կա­րո՞ղ ենք մի­քե­լան­ջե­լո­յա­կան-հի­պո­թե­տիկ հար­ցադ­րում կա­տա­րել. դա են­թա­գի­տա­ցա­կա՞ն «ինք­նայ­րում» էր` հան­դեպ դես­պան (ո­րը Ի­տա­լիա­յում, որ­քան էլ հե­տաքր­քիր, կեր­տեց իր կեն­սագ­րու­թյան ա­մե­նա­կա­յա­ցած է­ջը… սի­րում ենք, չենք սի­րում նրան, ըն­դու­նում-չենք ըն­դու­նում, քա­րերն են ա­ղա­ղա­կում այդ մա­սին), նաև Վա­տի­կա­նում` հա­յոց խաչ­քա­րը` Գրի­գոր Լու­սա­վոր­չի, հա­մա­տիե­զե­րա­կան վար­դա­պետ դար­ձած Գրի­գոր Նա­րե­կա­ցու տես­քով, աշ­խար­հում` ա­մե­նա­շեն­շող սբ Պետ­րո­սի տա­ճա­րի կար­մա­նե­րի ներ­քո հն­չած պա­տա­րա­գը…. որն ա­ռան­ձին ու­սում­նա­սիր­ման են­թամ­շա­կույթ կա­րող է լի­նել` ա­ռա­քե­լա­կա­նու­թյան ու կա­թո­լիկ ե­կե­ղե­ցի­նե­րի հա­մընդ­հան­րու­թյան` հա­յոց ո­գին պա­տա­րա­գի կար­գի մեջ ներ­մուծ­մամբ (սա ու­րիշ` լու­սա­վոր օր­վա խո­սակ­ցու­թյուն է), և ի­հար­կե, պա­պի ան­չափ ի­դեն­տիկ` դեպ Հա­յաս­տան այ­ցի մա­սով:
Ա­ռաջ անց­նե­լով էլ քա­ղա­քա­կա­նա­նանք, ե­թե այդ դես­պա­նը լի­ներ Վա­տի­կա­նում, Փա­շի­նյա­նը կհան­դի­պեր նաև պա­պի հետ, և նրա այ­ցը այդ­քան ան­փա­ռու­նակ` «նոն-ստոպ» ֆիաս­կո չէր գրան­ցի` մա­նա­վանդ Ի­տա­լիա­յի Սե­նա­տի նա­խա­գա­հի հետ հան­դիպ­ման կա­տաստ­րո­ֆիկ պատ­կեր­նե­րի ներ­քո, ո­րը հա­մաշ­խար­հա­յին դի­վա­նա­գի­տու­թյան թան­գա­րա­նում երբևէ կա­րող է հա­տուկ ցու­ցադ­րույթ հա­մար­վել, պահ­պան­վել ա­պա­կու տակ` ի պահ սե­րունդ­նե­րի, թե ինչ­պես չի կա­րե­լի «փո­ղո­ցա­յին» մա­նե­րա կի­րա­ռել ոչ միայն նման երկ­րում (ՆԱ­ՏՕ-ԵՄ ան­դամ), այլև մշա­կու­թա­բա­նա­կան նոն­սեն­սի տե­սան­կյու­նից:
Անց­նենք մեր թե­մա­յին. ա­սել է` գրե­թե նույն տա­րի­քի (ի դեպ. Մի­նա­սյա­նը կար­ծես եր­կու տա­րով կրտ­սեր է Փա­շի­նյա­նից) եր­կու ե­րի­տա­սարդ­ներ` այդ բարդ հո­ղի վրա կա­յա­ցան տար­բեր կերպ: Ին­չը, ե­թե ոչ բա­նա­կան, ա­պա հաս­տա­տա­պես են­թա­գի­տակ­ցա­կան մա­կար­դա­կով ու մաշ­կով զգաց հա­յոց ամ­բոխ­նե­րի տի­րա­կա­լը, հաս­կա­ցավ տար­բե­րու­թյու­նը, ու թերևս ինքն իր հա­մար գրան­ցեց` շատ չի մնա­ցել, վախ­ճա­նը մոտ է. ա­սել է` իր մե­թո­դո­լո­գիան, հատ­կա­պես ի­տա­լա­կան հո­ղի վրա, հո­ղան­ցում կա­տա­րեց:
Այս ա­մե­նը` շու­մա­նյան ռե­զո­նան­սի այս օ­րե­րում ան­չափ հե­տաքր­քիր էր կող­քից դի­տե­լը, ա­ռա­ջին հեր­թին այն ա­ռու­մով, որ այդ փո­խա­կեր­պու­մը տե­ղի ու­նե­ցավ հենց այդ­պես. «մի­քե­լան­ջե­լո­յա­բար». Փա­շի­նյա­նը է­ներ­գա­թափ ե­ղավ, նրա ու­ժը ան­տե­սա­նե­լիո­րեն ան­ցավ… հաս­կա­ցաք:
Ընդ ո­րում, Փա­շի­նյա­նին ան­գամ չփր­կեց վեր­ջին շր­ջա­նում դրսևոր­վող բուռն հե­տաք­րք­րու­թյու­նը հան­դեպ սա­տա­նա, քյա­լա­յա­կե­րու­թյուն, ԱԱԾ-ին տր­ված հանձ­նա­րա­րու­թյուն:
Ի դեպ, ի՞նչ կա այդ հան­ձա­րարա­կա­նից:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 1633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao