Մնում է շա­հե­րի դաշ­տը, երբ վե­րաց­նում ես ար­ժեք­նե­րը

Մնում է շա­հե­րի դաշ­տը, երբ վե­րաց­նում ես ար­ժեք­նե­րը
29.11.2019 | 01:18
Թվում էր՝ նո­յեմ­բե­րի 24-ը պի­տի կարևոր­վի՝ ՀՀ-ԵՄ Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման երկ­րորդ տա­րին է լրա­ցել: Բայց ոչ ոք ոչ հի­շեց, ոչ հարց տվեց՝ ին­չու՞ մինչև հի­մա ԵՄ 28 եր­կր­նե­րի հա­զիվ կեսն է հա­մա­ձայ­նա­գի­րը վա­վե­րաց­րել: Ի­րա­վունք չու­նե՞ն ԵՄ տա­րա­մա­կար­դակ պաշ­տո­նյա­նե­րը տա­րա­տե­սակ հան­դի­պում-քն­նար­կում­նե­րում բա­ցա­հայտ ա­սե­լու, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պատ­շաճ հե­տաք­րք­րու­թյուն չի դրսևո­րում ու չի ջա­նում գոր­ծըն­թա­ցը խթա­նել: Նրա՞նք պի­տի հաս­կա­նան, որ նոր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն այն­քան են բար­դույ­թա­վոր­ված՝ հա­մա­րյա ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի պես, որ տա­ռա­պում են ի­րենց նա­խորդ­նե­րի ա­մեն ին­չը փո­խե­լու ցան­կու­թյամբ: Ե­թե Թրամ­փը կա­սեց­նում կամ դուրս է գա­լիս նա­խորդ նա­խա­գահ­նե­րի կն­քած հա­մա­ձայ­նագ­րե­րից, կամ էլ բա­ցար­ձակ հա­կադր­վում է նրանց վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյա­նը ներ­քին կյան­քում, Հա­յաս­տանն այդ­քան ռե­սուրս ու հնա­րա­վո­րու­թյուն­ներ չու­նի 00 կե­տից կա­ռու­ցե­լու իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Ա­ռա­վել ևս, որ ա­մեն ինչ հեր­քել-մեր­ժել-բե­կա­նե­լուց հե­տո նոր ո­չինչ չի ա­ռա­ջար­կում: Ըն­դա­մե­նը կե­տա­յին բե­կա­նում է, հատ­վա­ծա­յին հեր­քում ու ընտ­րո­վի մեր­ժում: ՈՒ այդ բար­դույ­թը չկա­յա­ցա­ծու­թյան վկա­յու­թյուն է, որ նաև չի գի­տակց­վում ու ներ­կա­յաց­վում է իբրև բա­րե­փո­խում­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյուն:
Հա­խուռն, անմ­տած ու էկ­լեկ­տիկ՝ մի երկ­րից մի օ­րեն­քի պատ­ճե­նում, մեկ այլ երկ­րից՝ մեկ այլ ո­րոշ­ման ըն­դօ­րի­նա­կում՝ ա­ռանց երկ­րի ռե­սուրս­նե­րը, ազ­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, մեն­թա­լի­տե­տը ու կեն­սա­պայ­ման­նե­րը հաշ­վի առ­նե­լու: Միակ սկզ­բուն­քը՝ նա­յած ին­չի հա­մար փող կտան: Ո՞վ է փո­ղը տա­լիս ու ի՞նչ նպա­տա­կով հար­ցը 64-րդա­կան է՝ ու­րիշ փող տվող չկա: Երկ­րում ե­ղած փո­ղե­րը երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը ծա­ռա­յեց­նե­լու բար­դա­գույն միտ­քը ոչ մե­կի պայ­ծառ ու­ղե­ղում չի ծա­գում, տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը գեր­խն­դիր չի ըն­կալ­վում, լա­վա­գույն դեպ­քում՝ կա­րող է ա­ծան­ցյալ դառ­նալ պո­պու­լիս­տա­կան ինչ-որ քայ­լե­րի ու քա­ղա­քա­կան հան­պատ­րաս­տից իմպ­րո­վիզ­նե­րի: Ա­սենք՝ ինչ­պես Սին­գա­պու­րի վար­չա­պե­տի կամ Ի­րա­նի նա­խա­գա­հի Հա­յաս­տան գա­լը: Իսկ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի Հա­յաս­տան գա­լուն ո­չինչ չհետևեց: Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան զար­գաց­ման տե­սա­կե­տից: Ոչ էլ Գեր­մա­նիա­յի կանց­լե­րի: Ոչ էլ ՀՀ վար­չա­պե­տի Ի­տա­լիա այ­ցի:
Փաս­տա­ցի՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը դի­տարկ­վում են սոսկ քա­ղա­քա­կան գոր­ծըն­կեր­ներ, տն­տե­սա­կան զար­գաց­ման վեկ­տո­րը շաղ­կապ­վում է միայն ա­սիա­կան ուղ­ղու­թյան հետ: Այ­սինքն՝ մահ­մե­դա­կան աշ­խար­հի, որ­տեղ քրիս­տո­նյա Հա­յաս­տա­նի ըն­կա­լու­մը, մեղմ ա­սած, մարս­ված չէ: Ի­հար­կե, կա նաև Չի­նաս­տա­նը: Բայց Չի­նաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, հա­կա­ռակ հա­վակ­նոտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, ա­ռաջ չի գնում: Չի­նաս­տա­նի մեն­թալ ու քա­ղա­քա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի ըն­կա­լում չկա Հա­յաս­տա­նում: Չի­նաս­տա­նը ցան­կա­ցած երկ­րի հետ աշ­խա­տում է միայն պե­տա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ու պե­տու­թյան միջ­նոր­դու­թյամբ: Հա­յաս­տա­նը դրան ըն­դու­նակ չէ: Հա­մե­նայն դեպս՝ Պե­կի­նում ՀՀ դես­պա­նա­տան առևտրա­յին կցոր­դի հաս­տի­քի վե­րա­ցու­մը դրա վկա­յու­թյունն է: Ա­ռա­վե­լա­գույն սխ­րան­քը չի­նա­ցի­նե­րին հայ­կա­կան գի­նի ու կո­նյակ հրամց­նելն է, որ շատ քիչ է Հա­յաս­տան չի­նա­կան ներդ­րում­ներ բե­րե­լու հա­մար: Մե­տաք­սի ճա­նա­պար­հը Հա­յաս­տա­նով տա­նե­լը ի­դեա ֆիքս է: Մնաց Հնդ­կաս­տա՞­նը: Օ՜,, Հնդ­կաս­տա­նից Հա­յաս­տան ա­մե­նա­մեծ ներդ­րումն է ար­վում՝ հն­դիկ­նե­րի տես­քով, որ գա­լիս են այս­տեղ փող աշ­խա­տե­լու ու ազ­գա­կան­նե­րին ու­ղար­կե­լու հա­մար: Գու­ցե ո­մանք մնան էլ, զար­գաց­նե­լու հայ-հնդ­կա­կան ա­մուս­նա­կան կա­պե­րը: ՈՒ­րի՞շ: Դեռ ո­չինչ:
ՀՀ -ԵՄ հա­մա­ձայ­նա­գի­րը պար­զա­պես հա­մա­ձայ­նա­գիր է դիտ­վում, որ ինչ-որ ժա­մա­նակ՝ 2017-ի նո­յեմ­բե­րի 24-ին ստո­րագր­վել է, ԱԺ-ն վա­վե­րաց­րել է, ու Հա­յաս­տանն ա­վար­տել է գոր­ծը, թող ԵՄ-ն էլ աշ­խա­տան­քի իր բա­ժինն ա­նի: Շնոր­հա­կա­լու­թյուն՝ ով վա­վե­րաց­րել է, ով էլ չի վա­վե­րաց­րել՝ սպա­սենք, մինչև հի­շեն: Ժա­մա­նա­կը, որ պի­տի աշ­խա­տեր Հա­յաս­տա­նի օգ­տին, նպաս­տե­լով ներդ­րում­նե­րի ու ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, չի սպա­սում, հո­սում-ան­հե­տա­նում է, քա­նի դեռ Հա­յաս­տա­նը ա­սիա­կան ճա­նա­պարհ­նե­րին է բախտ ո­րո­նում: Կամ՝ ար­կա­ծախ­նդ­րու­թյան:
Ան­ցյալ տա­րի տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյուն ա­պա­հո­վեց ֆուտ­բո­լի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նը, այս տա­րի ԵԱՏՄ մաք­սա­յին օ­րենս­գր­քով պայ­մա­նա­վոր­ված ավ­տո­մե­քե­նա­նե­րի ան­նա­խա­դեպ ներկ­րու­մը, 2020-ին էլ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյունն է: Կապ­րենք՝ ֆիկ­տիվ ա­ճի հաշ­վին: Հե­տո՞ ինչ, որ ՍԵ­ՊԱ-ն նա­խա­տե­սում է մաք­սա­յին ո­լոր­տի խն­դիր­նե­րի կար­գա­վո­րում, ար­դիա­կա­նա­ցում, ընդ­հուպ մինչև՝ սահ­մա­նին բա­րե­վար­քու­թյան բարձր չա­փա­նիշ­նե­րի կի­րա­ռում, առևտրի ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, զբո­սաշր­ջու­թյան, ֆի­նան­սա­կան, տե­ղե­կատ­վա­կան, ար­դյու­նա­բե­րա­կան, է­ներ­գե­տիկ ո­լորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն… ՈՒ՞մ է դա պետք:
Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը Հա­յաս­տա­նում դե­ֆակ­տո գո­յու­թյուն ու­նի դաշ­տագ­լո­րի սկզ­բուն­քով, գնում-գնում՝ բախ­վում է ինչ-որ խո­չըն­դո­տի ու կանգ է առ­նում: Օ­րի­նակ, Ա­մուլ­սա­րը: Մո­ռա­ցե՛ք: Կարևո­րը, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­վաստ­մամբ՝ բո­լոր հիմ­քե­րը կան պն­դե­լու, որ 2019-ի տն­տե­սա­կան ա­ճը մոտ կլի­նի 7 տո­կո­սին: «Հույս ու­նենք՝ նաև կհա­տի 7 տո­կո­սի սահ­մա­նա­գի­ծը»,- գրել է նա Ֆեյս­բու­քում: «2019-ի հուն­վար-հոկ­տեմ­բե­րին նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շի ա­ճը կազ­մել է 7,1 տո­կոս: Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ա­ճը կազ­մել է 8,8 տո­կոս, շի­նա­րա­րու­թյան ա­ճը՝ 4,5 տո­կոս, առևտրի ա­ճը 8,9 տո­կոս, ծա­ռա­յու­թյուն­նե­րի ա­ճը՝ 15,1 տո­կոս: Ար­տա­հա­նումն ա­վե­լա­ցել է 7,2 տո­կո­սով: Մի­ջին ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձը ա­ճել է 5,9 տո­կո­սով»,- ներ­կա­յաց­նում է Նի­կոլ Փա­շի­նյանն ու եզ­րա­կաց­նում. «Սրանք բա­վա­կա­նին լավ ցու­ցա­նիշ­ներ են, ե­թե չա­սեմ՝ շատ լավ»: Այս­պես էլ ապ­րում ենք՝ լա­վի ու շատ լա­վի մի­ջա­կայ­քում: Իսկ ի­րա­կա­նու՞մ:
Ի­րա­կա­նում վա­րում ենք ի­րա­դար­ձա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ ըն­դու­նում ենք, ով մեր դու­ռը ե­կավ, գնում ենք՝ ով հրա­վի­րեց՝ ա­ռանց ծրագ­րի, ա­ռանց նպա­տա­կի ու ա­ռանց հա­մա­ձայ­նագ­րե­րի, որ պի­տի ա­պա­հո­վեն տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան հիմքն ու հնա­րա­վո­րու­թյու­նը: ՈՒ­րա­խա­նում ենք, որ այլ եր­կր­ներ ի­րենց ծրագ­րերն են շա­րու­նա­կում մեր երկ­րում՝ ի­րենց նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար, մեզ էլ ինչ տան՝ տան: Ձեռ­քի հետ էլ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ենք ա­նում՝ իբր կարևո­րում ենք ԵՄ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը: 2017-ին հա­մա­ձայ­նա­գիր ենք կն­քել, 2019-ին դեռ տա­րե­կան գոր­ծո­ղու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում մշակ­ված փաս­տաթղ­թերն են ճշտ­վում: Ոչ թե հա­նուն մեզ, այլ ի­րենց ծրագ­րե­րը շա­րու­նա­կե­լու հա­մար են ԵՄ պաշ­տո­նյա­նե­րը ա­ջակ­ցում Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը: Ո­րով­հետև մենք ԵՄ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյան խն­դիր չենք դրել: Մենք չենք էլ ըն­կա­լել ՍԵ­ՊԱ-ն ինչ կա­րող է մեզ տալ կյան­քի գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում: Մեզ հա­մար ա­ռայ­սօր ՍԵ­ՊԱ-ն մի­ջոց է՝ տար­բեր եր­կր­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում հայ­տա­րա­րե­լու, որ մեր տրա­մադ­րու­թյան տակ է ԵՄ շու­կան+ԵԱՏՄ շու­կան՝ ա­ռանց հա­կա­սու­թյուն­նե­րի: Մենք նույ­նիսկ մինչև հի­մա մեզ հա­մար չենք գույ­քագ­րել ու պար­զել՝ ինչ ու­նեինք մինչև ՍԵ­ՊԱ-ն ու ինչ ու­նենք ՍԵ­ՊԱ-ից հե­տո: Մենք չգի­տես ին­չու մտա­ծում ենք, որ ԵՄ-ն էլ պի­տի հա­մակ­ված լի­նի հայ­կա­կան թավ­շի էյ­ֆո­րիա­յով ու աչք փա­կի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի հաս­տատ­ման հա­մար՝ ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ոտ­նա­հա­րում­նե­րի վրա: Ին­չու՞: Մեր գե­ղե­ցիկ աչ­քե­րի հա­մա՞ր: Թե՞ մեր ա­ռանձ­նա­հա­տուկ աշ­խար­հագ­րա­կան վի­ճա­կի ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կախ­վա­ծու­թյան: Նույ­նիսկ այդ պա­րա­գա­յում եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար ան­հաս­կա­նա­լի են օ­րենք­նե­րի հետ մեր խա­ղե­րը, ի­րա­վի­ճա­կա­յին օ­րեն­սդ­րու­թյան ստեղծ­ման ջան­քե­րը, իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզ­բունքն ար­հա­մար­հե­լը, դա­տա­կան հա­մա­կար­գի զիգ­զագ­նե­րը՝ վար­չա­պե­տի կամ­քով: Նրանք պատ­րաստ չեն հաս­կա­նա­լու, որ Հա­յաս­տա­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյան ջա­հա­կիրն է, բայց Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րու­թյան խիստ ի­րա­վի­ճա­կա­յին սխե­մա­ներ են գոր­ծում: Նրանք ի վի­ճա­կի չեն հաս­կա­նա­լու պա­տե­րով տա­լուց ու աս­ֆալտ­նե­րին «պառ­կց­նե­լուց» հե­տո ներդ­րում­նե­րի ի­մաս­տը: Նրանք ո­րո­նում ու չեն գտ­նում կան­խա­տե­սե­լի ու վս­տա­հե­լի առևտրա­կան գոր­ծըն­կեր մի երկ­րում, որ­տեղ օ­րենք­նե­րը փոխ­վում են արևա­ծա­ղ­կի կո­րիզ­ներ չր­թե­լու ա­րա­գու­թյամբ: Մնում է շա­հե­րի դաշ­տը, երբ վե­րաց­նում ես ար­ժեք­նե­րը:
Եվ՝ ան­ծայր պո­պու­լիզ­մի, որ դար­ձել է ներ­քա­ղա­քա­կան կյան­քի շար­ժի­չը: Ձևա­վո­րում ենք չա­փա­զանց բարդ հա­վա­սա­րում­ներ՝ պո­պու­լիզ­մի բա­նաձևով լու­ծե­լու հա­մար: Հաս­տատ պո­պու­լիզ­մը չէ այն բա­նա­լին, ո­րով լուծ­վե­լու է ան­վերջ ու ար­դեն ան­հե­թեթ դար­ձող դա­տա­վա­րու­թյուն­նե­րից դուրս գա­լու հար­ցը: Բա­ցա­հայ­տո­րեն՝ փաս­տա­բան­նե­րի խրախ­ճանք է՝ ինչ ու­զում-ա­նում են, մե­ղադ­րող կող­մի թույլ փաս­տարկ­վա­ծու­թյան ու հու­զա­կան-ան­կապ ե­լույթ­նե­րի հա­մա­պատ­կե­րում: Իշ­խա­նու­թյու­նը չի գի­տակ­ցում, որ հո­գե­բա­նո­րեն դա­տա­վա­րու­թյուն­նե­րի ան­վերջ ըն­թաց­քը ար­դեն իր դեմ է ուղղ­վում՝ սկ­սած Ռո­բերտ Քո­չա­րյա­նից վեր­ջաց­րած Ման­վել Գրի­գո­րյա­նով: Ա­ռա­ջին դեպ­քում դա­տա­պաշտ­պան­նե­րը բուն դա­տա­վա­րու­թյու­նը հնա­րա­վո­րինս հե­տաձ­գե­լու խն­դիրն են լու­ծում ու լու­ծում են պրի­մի­տիվ, բայց աշ­խա­տող մե­թոդ­նե­րով, երկ­րոր­դի դեպ­քում բա­ցար­ձա­կա­պես հաս­կա­նա­լի չէ՝ ին­չու՞ է դա­տա­վո­րը դի­մադ­րում մե­ղադ­րյա­լին գրա­վով ա­զատ ար­ձա­կե­լուն, երբ նրա ա­ռող­ջա­կան վի­ճա­կը դա է թե­լադ­րում՝ մար­դը ծանր հի­վանդ է ու չի ա­ռող­ջա­նա­լու այդ դա­տավ­ճիռ­նե­րից: ՈՒ ստաց­վում է, որ եր­կու դա­տա­վա­րու­թյուն­նե­րում էլ բո­լոր կող­մե­րից կա­յաց­վում են ոչ թե ի­րա­վա­կան, այլ քա­ղա­քա­կան քայ­լեր: ԵՄ-ն դա պար­զա­պես ի վի­ճա­կի չէ ըն­կա­լե­լու՝ այն­տեղ դա­տա­կան իշ­խա­նու­թյունն ան­կախ է թե՛ իշ­խա­նու­թյու­նից, թե՛ փո­ղո­ցից, վճիռ­նե­րը կա­յաց­վում են օ­րենք­նե­րով, ոչ թե քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նից ել­նե­լով: Լա­վա­գույն նկա­տա­ռում­նե­րով կամ լա­վա­գույն ա­պա­գա­յի հա­մար:
Մենք մո­ռա­նում ենք նաև, որ ԵՄ-ն այդ­պես էլ Ադր­բե­ջա­նի հետ չի ստո­րագ­րում ա­սո­ցաց­ման կամ որևէ այլ հա­մա­ձայ­նա­գիր, երբ 100 տո­կո­սով հա­մա­ձայ­նեց­ված է տն­տե­սա­կան մա­սը, բայց մնում է քա­ղա­քա­կա­նը՝ ԵՄ-ն չի ըն­դու­նում Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, ինչ­պես պա­հան­ջում է Բա­քուն, որ չհա­կա­սի ՀՀ-ի հետ հա­մա­ձայ­նագ­րին: ՈՒ­րեմն՝ այս­քա­նից հե­տո ի՞նչ ենք ու­զում աշ­խար­հից, երբ ո­չինչ տա­լու պատ­րաստ չենք: Որ­քա՞ն դեռ կա­րող ենք շա­րու­նա­կել դաշ­տագ­լո­րի կամ սպա­ռո­ղի մեր վար­քա­գի­ծը: Վար­չա­պե­տը, որ ա­մեն ին­չի մա­սին պատ­րաստ է խո­սել, պար­տա­վոր էր նո­յեմ­բե­րի 24-ին անդ­րա­դառ­նալ ՍԵ­ՊԱ-ի կնք­ման 2 տա­րուն ու արժևո­րել հա­մա­ձայ­նա­գի­րը՝ իբրև ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն: Գո­նե հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ Հա­յաս­տա­նը կա­րող է ու պար­տա­վոր է իր դերն ու­նե­նալ ԵՄ-ՌԴ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լավ­ման մեջ: ՈՒ ա­ռա­ջի­կա տաս­նա­մյա­կի տրեն­դը լի­նե­լու է հենց ԵՄ-ի ան­կա­խա­ցումն ԱՄՆ-ից ու ՌԴ-ի ին­տեգ­րու­մը եվ­րո­պա­կան տա­րած­քում:
Բայց դա կա­րող է ա­նել միայն ինք­նիշ­խան պե­տու­թյան իշ­խա­նու­թյու­նը, որ ու­նի ա­պա­գա­յի ու զար­գաց­ման ծրա­գիր, իսկ մենք ա­ռաջ­նորդ­վում ենք տե­ղա­կան պո­պու­լիզ­մով ու կապ չու­նենք աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան հետ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ ընդ­հան­րա­պես Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հից ակն­կա­լել այն հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ա­րել է ՀՀ վար­չա­պե­տը, այն է՝ ԼՂ հիմ­նա­հար­ցի լու­ծու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի ու Ադր­բե­ջա­նի հա­մար, նույնն է, թե հնա­րել Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի նոր տար­բե­րակ, որ եր­բեք ըն­դու­նե­լի չի լի­նե­լու՝ մենք հա­մա­ձայն չենք տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան սկզ­բուն­քին, Ա­լիևը՝ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման: Ի­մա՝ սոսկ ժա­մա­նակ ձգե­լու մի­ջոց է՝ հըն­թացս բա­նակ­ցե­լու մի­ջո­ցով: Բայց՝ բա­նակ­ցու­թյան օ­րա­կարգ չու­նե­նա­լով կամ օ­րա­կար­գում ու­նե­նա­լով ոչ թե խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը, այլ՝ ըն­թա­ցիկ հար­ցեր, որ լուծ­վում են նաև… վե­րե­լա­կում:
Այս­պես էլ ապ­րում ենք, լույ­սը բաց­վի՝ բա­րին հե­տը:
Դիտվել է՝ 1195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao