«Աստ­ված Ա­դա­մին տվել է Ե­վա, ոչ թե Պո­ղոս»

«Աստ­ված Ա­դա­մին տվել է Ե­վա, ոչ թե Պո­ղոս»
29.11.2019 | 02:14
Լրատ­վա­մի­ջոց­նե­րի դեմ դա­տա­կան հայ­ցերն ար­դեն սո­վո­րա­կան բնույթ են կրում: Այս ան­գամ «Ի­րա­տե­սին» (irates.am) դա­տի է տվել Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից ե­լույթ ու­նե­ցած տրանս­գեն­դեր Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նը` իբր իր պա­տիվն ա­րա­տա­վո­րող, վի­րա­վո­րա­կան ար­տա­հայ­տու­թյուն­ներ պա­րու­նա­կող հոդ­վա­ծի հա­մար: Նա լրատ­վա­մի­ջո­ցից պա­հան­ջում է հրա­պա­րա­կայ­նո­րեն նե­րո­ղու­թյուն խնդ­րել և որ­պես փոխ­հա­տու­ցում` պա­տաս­խա­նո­ղից հօ­գուտ հայց­վո­րի բռ­նա­գան­ձել մեկ մի­լիոն ՀՀ դրամ: Ե­րեկ դա­տա­վոր Զա­րու­հի Նախշ­քա­րյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ տե­ղի ու­նե­ցավ դա­տա­կան նիս­տը: Վի­րա­վոր­ված տրանս­գեն­դե­րը չէր ներ­կա­յա­ցել դա­տին, դա­տա­րա­նում ներ­կա էին «Կամք» հա­սա­րա­կա­կան շարժ­ման ան­դամ­նե­րը:
Հայց­վոր կող­մը վի­րա­վոր­վել էր «Ի­րա­տե­սի» լրագ­րող Ար­թուր Հով­հան­նի­սյա­նի «ԱԺ ամ­բիո­նից սո­դո­մա­կան մեղ­քի մեջ գտն­վողն ար­դեն բա­ցա­հայտ դի­մում է հան­րու­թյա­նը» հոդ­վա­ծում առ­կա «այ­լա­սեր­ված» և «սո­դո­մա­կան մեղ­քի մեջ գտն­վող» բնո­րո­շում­նե­րից։ «Պա­տաս­խա­նո­ղը ի սկզ­բա­նե նպա­տակ է ու­նե­ցել նսե­մաց­նել հայց­վո­րի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Պա­տաս­խա­նո­ղը շա­րու­նա­կել է ծաղ­րել և վի­րա­վո­րել հայց­վո­րին»,- նշեց Մար­տի­րո­սյա­նի փաս­տա­բա­նը` հա­վե­լե­լով, որ ըստ պա­տաս­խա­նո­ղի, տրանս­գեն­դե­րը չի կա­րող ու­նե­նալ պա­տիվ և ար­ժա­նա­պատ­վու­թյուն։ Այդ պա­հին դահ­լի­ճից ռեպ­լիկ ե­ղավ. «Հա, ով ա­սաց, որ կա­րող է»: Այ­նու­հետև բա­վա­կան եր­կար անդ­րա­դարձ ե­ղավ «այ­լա­սեր­ված» բա­ռին, ո­րից ա­մե­նա­շատն է վր­դով­վել տրանս­գեն­դե­րը: Ա­վե­լին. հայց­վոր կողմն ան­գամ դի­մել է Լեզ­վի պե­տա­կան կո­մի­տե, որ­պես­զի բա­ռի ճիշտ բա­ցատ­րու­թյու­նը ներ­կա­յաց­նի: «Այ­լա­սեր­ված» բա­ռը նշա­նա­կում է բա­րո­յալք­ված, բա­րո­յա­կան ո­րակ­նե­րից զուրկ մարդ, իսկ նշ­ված բա­ռի հո­մա­նիշ­ներն են՝ ան­բա­րո­յա­կանա­նալ, ա­նա­ռա­կա­նալ, պոռն­կա­նալ, փչա­նալ և այլն։ Դրանք վի­րա­վո­րում են հայց­վո­րի և ցան­կա­ցած մար­դու պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը»,- ա­սաց Մար­տի­րո­սյա­նի փաս­տա­բա­նը։
Պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ, փաս­տա­բան Լևոն Բաղ­դա­սա­րյանն էլ բա­վա­կա­նին հան­գա­մա­նա­լից հա­կա­փաս­տարկ­ներ ներ­կա­յաց­րեց` հա­մե­մե­լով աստ­վա­ծաշն­չյան մեջ­բե­րում­նե­րով: Նախ Բաղ­դա­սա­րյանն ըն­դգ­ծեց, որ Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նին հա­ման­ման ո­րա­կում­ներ է տվել «Կամք» հա­սա­րա­կա­կան շար­ժու­մը, սա­կայն չգի­տես ին­չու տրանս­գեն­դե­րը դրա­նից չի վի­րա­վոր­վել, միայն հոդ­վա­ծում լրագ­րո­ղի գնա­հա­տո­ղա­կան դա­տո­ղու­թյուն­նե­րի հա­մար է պա­տիվն ա­րա­տա­վոր­ված հա­մա­րել: Ա­վե­լին, փաս­տա­բա­նը մեջ­բե­րեց նաև կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի խոս­քե­րը. «Մեր քրիս­տո­սա­սեր ժո­ղո­վուր­դը դա­րեր ի վեր կրողն է աստ­վա­ծաօրհ­նյալ ըն­տա­նի­քի և ի­րա­կան գա­ղա­փա­րի։ Այ­սօր, սա­կայն, փորձ է ար­վում բա­րո­յա­կան շե­ղում­նե­րը ներ­կա­յաց­նել իբրև մար­դու ի­րա­վունք­ներ»։ Փաս­տե­լով, որ լրագ­րո­ղը ա­ռաջ­նորդ­վել է հան­րա­յին գե­րա­կա շա­հով, Բաղ­դա­սա­րյանն ա­սաց. «Սույն գոր­ծով վի­ճարկ­վող հոդ­վա­ծում առ­կա ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, ո­րոնք հայց­վո­րի կար­ծի­քով ա­րա­տա­վո­րել են իր պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, հոդ­վա­ծագ­րի դա­տո­ղու­թյուն­ներն են։ Վեր­ջինս դեմ լի­նե­լով նման երևույ­թին՝ իր կար­ծիքն ու բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունքն է ար­տա­հայ­տել հար­ցի վե­րա­բե­րյալ»։ Ինչ վե­րա­բե­րում է «սո­դո­մա­կան մեղք» ար­տա­հայ­տու­թյա­նը փաս­տա­բա­նը բա­վա­կան եր­կար բա­ցատ­րեց այն` հան­գե­լով եզ­րա­հանգ­ման, որ դրա­նում մե­ղադր­վող­նե­րը «հո­գե­կան հի­վանդ» մար­դիկ են: Հա­վարտ աս­վա­ծի, Լևոն Բաղ­դա­սա­րյա­նը պատ­կե­րա­վոր նշեց. «Աստ­ված Ա­դա­մին տվել է Ե­վա, ոչ թե Պո­ղոս»:
Նիս­տի ներ­կա­ներն ա­նընդ­հատ փոր­ձում էին տրանս­գեն­դե­րին այլ ո­րա­կում­ներ տալ, բայց դա­տա­վո­րի նկա­տո­ղու­թյանն էին ար­ժա­նա­նում։ Ո­մանք նույ­նիսկ դժ­գո­հե­ցին` իսկ մենք չե՞նք կա­րող խո­սել:
Դա­տաքն­նու­թյունն ա­վարտ­վեց և ո­րո­շու­մը կհ­րա­պա­րակ­վի դեկ­տեմ­բե­րի 19-ին:
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao