«Ե­թե նախ­կի­նում Նի­կո­լը չի նկա­տել իր հոգևոր հոր չա­րիք լի­նե­լը, ա­պա ա­նա­լի­տիկ և սթափ դա­տո­ղու­թ­յու­նից զուրկ է»

«Ե­թե նախ­կի­նում Նի­կո­լը չի նկա­տել իր հոգևոր հոր չա­րիք լի­նե­լը,  ա­պա ա­նա­լի­տիկ և սթափ դա­տո­ղու­թ­յու­նից զուրկ է»
29.11.2019 | 02:28

2018-ի քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո, ցա­վոք, նոր ո­րա­կի խոր­հր­դա­րան չու­նե­ցանք, ինչն ու­նի թե՛ օ­բյեկ­տիվ, թե՛ սու­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ: Հի­շում ենք՝ ինչ պայ­ման­նե­րում ան­ցավ նա­խընտ­րա­կան պայ­քա­րը, երբ մարդ­կանց պար­տադր­վեց ար­հես­տա­կան ընտ­րու­թյուն սև ու սպի­տա­կի միջև, իսկ սպի­տա­կի ան­վան տակ խոր­հր­դա­րա­նում հայ­տն­վե­ցին պե­տա­կան ու ազ­գա­յին շա­հե­րից հիմ­նա­կա­նում հե­ռու և ոչ ար­հես­տա­վարժ մար­դիկ,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՀԱ­ՐՈ­ՅԱ­ՆԸ:

-Խոր­հր­դա­րա­նում նաև ընդ­դի­մու­թյուն չկա: Եր­կու ու­ժե­րը՝ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» և «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյուն­նե­րը, ընդ­դի­մու­թյան ի­մի­տա­ցիա ստեղ­ծե­լու հա­մար են ԱԺ-ում հայ­տն­վել, իսկ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյունն ուղ­ղա­կի կո­ճակ սեղ­մող է: Մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում ար­մա­տա­կան որևէ բա­րե­փո­խում չի ար­վել, վս­տահ եմ, որ չի էլ ար­վե­լու: Փա­շի­նյանն իշ­խա­նու­թյան է ե­կել զուտ նրա հա­մար, որ նախ­կին վար­չա­կար­գի խիստ աղ­ճատ­ված դեմ­քը «տա­նե­լի» դարձ­նի: Ի­րա­կան հե­ղա­փո­խա­կան ուժն ա­ռա­ջին իսկ օր­վա­նից պետք է ի­րա­վա­կան, քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան տար նախ­կին վար­չա­կար­գին: Եվ այդ գնա­հա­տա­կա­նը ուղ­ղա­կի օ­դում խո­սե­լով չպետք է լի­ներ, այլ կոնկ­րետ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ: Պետք է Սահ­մա­նադ­րու­թյու­նը փոխ­վեր, բա­լան­սա­վոր­վեին իշ­խա­նու­թյան ե­րեք ճյու­ղե­րը, ժո­ղովր­դին վե­րա­դարձ­վեր «Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րով» նրան պատ­կա­նող, բայց նրա­նից խլ­ված սե­փա­կա­նու­թյու­նը` հո­ղը, ըն­դեր­քը, ջու­րը, բնա­կան և մշա­կու­թա­յին ռե­սուրս­նե­րը: Բայց դա չի ար­վել կամ չի ար­վում, ի­րեն «հե­ղա­փո­խա­կան» հոր­ջոր­ջող ուժն էլ այն­պի­սի օ­րենք­ներ է ըն­դու­նում, որ ամ­րապն­դում է օ­լի­գար­խիկ հա­մա­կար­գը, իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հաս­տա­տել է միա­հե­ծան իշ­խա­նու­թյուն,-փաս­տում է Լու­սի­նե Հա­րո­յա­նը:

-Ի՞նչ քայ­լեր են ա­րել, որ չպետք է ա­նեին իշ­խա­նու­թյուն­նե­րը, ո­րոնք ան­դառ­նա­լի կամ կոպ­տա­գույն սխալ եք հա­մա­րում:

-Ա­մե­նա­մեծ ու ան­դառ­նա­լի սխա­լը ժո­ղովր­դի հաղ­թա­նա­կի և վս­տա­հու­թյան մս­խումն է: Օ­րե­ցօր ա­կա­նա­տես ենք լի­նում Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շի անկ­մա­նը, մարդ­կանց տրա­մադ­րու­թյուն­նե­րի փոխ­վե­լուն: Ինչ­քան էլ կեղծ գրա­ռում­նե­րով ու նկա­րած տն­տե­սա­կան ա­ճով փոր­ձեն մարդ­կանց մո­լո­րեց­նել, միև­նույն է, փու­չի­կը պայ­թում է: Ինչ վե­րա­բե­րում է կոնկ­րետ դեպ­քե­րի, ա­պա օ­րի­նակ­նե­րը շատ են: Այս պա­հին հենց հա­մայ­նք­նե­րի խո­շո­րաց­ման գոր­ծըն­թացն է գնում, որ կոր­ծա­նա­րար է ոչ միայն գյու­ղե­րի, այլև ամ­բողջ Հա­յաս­տա­նի հա­մար: Խո­շո­րաց­ման պատ­ճա­ռով լիո­վին կազ­մա­լուծ­վում է տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ինս­տի­տու­տը, երբ հա­մայն­քը փոր­ձում են զր­կել սե­փա­կա­նու­թյու­նից՝ այն դարձ­նե­լով վար­չա­կան կենտ­րո­նի սե­փա­կա­նու­թյուն, ո­րը կա­ռա­վար­վում է վերևից: Փաս­տո­րեն, իշ­խող ու­ժը փոր­ձում է վե­րահս­կո­ղու­թյուն հաս­տա­տել ա­մե­նա­փոքր հա­մայն­քում ան­գամ: Իշ­խող ու­ժը չի պատ­րաստ­վում փո­խե­լու Սահ­մա­նադ­րու­թյու­նը, իսկ այս Սահ­մա­նադ­րու­թյամբ մենք երբևէ չենք կա­րող ա­ռաջ գնալ: Գնա­լով ա­վե­լի շատ ենք ճահ­ճի մեջ խր­վում: Չեմ ըն­դու­նում նաև սար­սա­փե­լի այն ար­շա­վը, որ սկս­վել է մայ­րե­նի լեզ­վի ու պատ­մու­թյան, ազ­գա­յին մշա­կույ­թի ու ար­ժեք­նե­րի դեմ: Հայտ­նի փաստ է՝ ե­թե ու­զում ես եր­կի­րը ներ­սից քան­դել, խարխ­լիր ազ­գա­յին ար­ժեք­նե­րը, լե­զուն, մշա­կույ­թը, պատ­մու­թյու­նը, ի­րա­կան հե­րոս­նե­րին փո­խա­րի­նիր նոր ու ան­սեռ «հե­րոս­նե­րով»: Իսկ նրանք, ով­քեր կհա­մար­ձակ­վեն չհա­մա­ձայ­նել քեզ հետ, պի­տա­կա­վո­րիր որ­պես խա­վա­րա­միտ­նե­րի ու հե­տամ­նաց­նե­րի: Ցա­վոք, այժմ մենք այս գոր­ծըն­թա­ցի ա­կա­նա­տեսն ենք, ու պար­զից էլ պարզ է՝ ինչ կոր­ծա­նա­րար հետևանք­ներ կա­րող է ու­նե­նալ այս ամ­բողջ գոր­ծըն­թա­ցը, ե­թե չկա­րո­ղա­նանք դի­մա­կա­յել սրան:

-Այ­սօր ակն­հայտ է, որ իշ­խա­նու­թյան ներ­սում կան թևեր, հա­կա­սու­թյուն­ներ ու ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ։ Ձեզ հա­մար սա սպա­սե­լի՞ էր, ին­չո՞ւ է թիմն այդ­քան ա­րագ ճա­քեր տա­լիս։

-Այն­քան էլ հա­մա­ձայն չեմ, որ իշ­խա­նու­թյան ներ­սում կան հա­կա­սու­թյուն­ներ ու ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ, ա­վե­լի շուտ գզվռ­տոց է, և դա միան­գա­մայն սպա­սե­լի էր, ո­րով­հետև թի­մում շատ են պա­տե­հա­պաշտ­նե­րը, ո­րոնք խոր­հր­դա­րա­նում են հայ­տն­վել զուտ անձ­նա­կան նպա­տակ­ներ ի­րա­գոր­ծե­լու հա­մար: Իսկ այդ ճա­նա­պար­հին բնա­կան է, որ մե­կի անձ­նա­կան շա­հե­րը կա­րող են հա­կա­սել մյու­սին: Փա­շի­նյանն էլ, կրկ­նում եմ, իր կլա­նով հան­դերձ, ե­կել է վար­չաօ­լի­գար­խիկ հա­մա­կար­գի շա­հե­րը պաշտ­պա­նե­լու: Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նում երկ­րին տի­րող կլան­նե­րի բախ­ման և սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման գոր­ծըն­թաց է գնում: Ցա­վոք, սա է մեր քա­ղա­քա­կան դաշ­տը և ի­րա­կա­նու­թյու­նը:

-Հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­ներն ուղղ­ված են ար­ժե­քա­յին հա­մա­կար­գին առ­նչ­վող մի շարք հար­ցե­րի, այդ թվում՝ հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րին։ Այս իշ­խա­նու­թյունն ար­ժե­հա­մա­կար­գի հետ կապ­ված խն­դի՞ր ու­նի: Հի­շեց­նեմ, որ Փա­շի­նյանն ա­սում էր, որ՝ մենք «իզ­մեր» չու­նենք:

-Ինձ հա­մար դա ա­մե­նա­ցա­վոտ հար­ցե­րից է: Աշ­խա­տան­քիս բե­րու­մով օ­տար­նե­րին ծա­նո­թաց­նում եմ մեր մշա­կույ­թին, պատ­մու­թյա­նը, աշ­խար­հա­յաց­քին, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գին ու այժմ տես­նում եմ, թե ինչ­պես է մեզ մոտ այն խար­խլ­վում: Ինչ­պես ար­դեն նշե­ցի, գի­տակց­ված ար­շավ է գնում մեր ար­ժե­հա­մա­կար­գի դեմ, ո­րը խարխ­լում է մեր գո­յու­թյան հիմ­քը, մեր ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը: Մենք փրկ­վել ենք Մաշ­տո­ցի շնոր­հիվ, մեզ ճա­նա­չել ու մեր դի­մա­գի­ծը կեր­տել ենք Նա­րե­կա­ցու, Թու­մա­նյա­նի, Կո­մի­տա­սի շնոր­հիվ: Հենց նրանք են ի­րա­կան հե­ղա­փո­խա­կան­նե­րը, իսկ ի՞նչ է կա­տար­վում հի­մա. ի­րա­կան ար­ժեք­նե­րին գա­լիս են փո­խա­րի­նե­լու սե­ռե­րի հա­վա­սա­րու­թյու­նը, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, «Հու­զանք ու Զանգ» և այլն: Ինչ վե­րա­բե­րում է Փա­շի­նյա­նի՝ «իզ­մեր» չու­նե­նա­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյա­նը, ա­պա դա պա­տա­հա­կան չէ, ո­րով­հետև ե­թե դու «իզ­մեր» չու­նես, ու­րեմն պատ­կե­րա­ցում չու­նես ար­ժեք­նե­րի, ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան մա­սին: Այս հա­մա­տեքս­տում հաս­կա­նա­լի է, թե ին­չու է ար­շավ տար­վում հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դեմ՝ որ­պես­զի ազ­գից խլեն ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը, ար­ժե­հա­մա­կարգն ու տե­ղը լց­նեն կեղծ կա­տե­գո­րիա­նե­րով: Իսկ այն ազ­գը, ո­րը չգի­տի իր լե­զուն, պատ­մու­թյու­նը և մշա­կույ­թը, նման է հի­շո­ղու­թյու­նը կորց­րած մար­դու և դա­տա­պարտ­ված է կոր­ծան­ման:

-Այ­սօր, Ձեր տպա­վո­րու­թյամբ, մար­դիկ դեռ էյ­ֆո­րիա­յի մե՞ջ են: Հա­սա­րա­կու­թյան քա­նի՞ տո­կոսն է թմ­բի­րից արթ­նա­ցել։

-Մար­դիկ ոչ թե էյ­ֆո­րիա­յի մեջ են, այլ չեն ու­զում տես­նել ի­րա­կա­նու­թյու­նը: Ի­հար­կե, դժ­վար է ըն­դու­նել հեր­թա­կան ան­գամ խաբ­վե­լու հան­գա­ման­քը: Միան­գա­մայն հաս­կա­նա­լի մարդ­կա­յին թու­լու­թյուն է, երբ պատ­րաստ ես ան­գամ գլուխդ թա­ղե­լու ա­վա­զի մեջ, միայն թե չտես­նես տհաճ ի­րա­կա­նու­թյու­նը: Նախ­կի­նում, երբ քն­նա­դա­տա­կան գրա­ռում էի ա­նում Փա­շի­նյա­նի սոց­ցան­ցա­յին գրա­ռում­նե­րի տակ, օգ­տա­տե­րերն ան­մի­ջա­պես հար­ձակ­վում էին ու վի­րա­վո­րանք­ներ գրում իմ՝ «ծախ­ված» լի­նե­լու մա­սին: Բայց այժմ այդ մարդ­կանց թի­վը նվա­զել է, նրանք մեկ կամ եր­կուսն են հի­մա: Դա ու­րա­խաց­նող է ու ցու­ցիչն է այն բա­նի, որ մար­դիկ սկ­սել են սթափ դա­տել:

-Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն ևս ա­րեց. «Ղե­կա­վա­րը, ո­րը չու­նի ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, չա­րիք է երկ­րի հա­մար, այն­պես, ինչ­պես չա­րիք են ե­ղել բո­լոր ղե­կա­վար­նե­րը՝ սկ­սած 1996 թվա­կա­նից, երբ որ ա­ռանց ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան տի­րա­ցել են իշ­խա­նու­թյան և փոր­ձել են պա­հել այդ իշ­խա­նու­թյու­նը»։ Ին­չո՞ւ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի եր­բեմ­նի դաշ­նա­կից Փա­շի­նյա­նը նրան էլ չա­րիք հա­մա­րեց:

-Ի­րա­կա­նում շատ լուրջ հայ­տա­րա­րու­թյուն է և մի քա­նի խոր­քա­յին աս­պեկտ­ներ ու­նի: Այն ի հայտ է բե­րում մեր երկ­րի ա­ռա­ջին դեմ­քի, մեղմ ա­սած, ոչ հա­ճե­լի անձ­նա­կան ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը մինչև հի­մա էլ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի հո­գե­զա­վակն է, և դա ան­կաս­կած է: Նա, իր իսկ բնո­րոշ­մամբ, «չա­րի­քի տա­րի­նե­րին» ե­ղել է Տեր-Պետ­րո­սյա­նի աջ ձեռ­քը: Հի­մա ի՞նչ է ստաց­վում, նա ա­մեն ինչ ա­րել է, որ չա­րի­քը գա իշ­խա­նու­թյա՞ն, ե­թե այդ­պես է, ա­պա բա­րո­յա­կան ի՞նչ ի­րա­վուն­քով է հան­դես գա­լիս ժո­ղովր­դի ա­նու­նից: Չա­րիք նա­խա­գահ­ներն ու նրանց ա­ջակ­ցող­նե­րը պի­տի պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեն, իսկ նրանց գոր­ծու­նեու­թյա­նը քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան պետք է տր­վի: Իսկ ե­թե նախ­կի­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի նկա­տել իր հոգևոր հոր չա­րիք լի­նե­լը և միայն հի­մա է դա տե­սել (ինչն, ի­հար­կե, ան­հա­վա­նա­կան է), ու­րեմն Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­ցար­ձա­կա­պես ան­հե­ռա­տես, ա­նող­նա­շար, ա­նա­լի­տիկ և սթափ դա­տո­ղու­թյու­նից լիո­վին զուրկ անձ­նա­վո­րու­թյուն է: Նման հատ­կա­նիշ­նե­րով մար­դուն երկ­րի ղեկ վս­տա­հելն ուղ­ղա­կի ինք­նաս­պա­նու­թյուն է: Իսկ թե ին­չու՞ Փա­շի­նյա­նը ո­րո­շեց «հանձ­նել» իր հոգևոր հո­րը, կար­ծում եմ՝ շատ պարզ բա­ցատ­րու­թյուն ու­նի և մե­ծա­պես կախ­ված է նրա մեկ այլ հատ­կա­նի­շից՝ Փա­շի­նյա­նը դե­մա­գոգ պո­պու­լիստ է և իր լսա­րա­նին հա­ճո­յա­նա­լու հա­մար հա­ճախ ցայն­տո­տի մեջ է ընկ­նում ու այն­պի­սի բա­ներ ա­սում, ո­րոնց հա­մար ոչ մի պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում: Դրա վառ օ­րի­նա­կը պա­տե­րին ծե­փե­լու, գո­ղա­ցա­ծը հետ բե­րե­լու խոս­տումն է, բայց, ինչ­պես տես­նում ենք, ոչ ոք դեռ չի ծեփ­վել, ու ո­չինչ հետ չի տվել, պո­տեն­ցիալ ծեփ­վող­նե­րը հան­գիստ լքում են Հա­յաս­տա­նը ու վա­յե­լում գո­ղա­ցա­ծը: Այդ նույն փան­ջու­նիա­կան շար­քից են «ան­նա­խա­դեպ տն­տե­սա­կան ա­ճը», «ներդ­րում­նե­րի տա­րա­փը», «աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծու­մը», Ար­ցա­խի հար­ցում «բա­նակ­ցա­յին լուրջ տե­ղա­շար­ժե­րը» և բո­լոր մյուս հե­քիաթ­նե­րը, ո­րոն­ցով լի են նրա ե­լույթ­նե­րը:

-Իշ­խա­նու­թյու­նը ՍԴ ան­դամ­նե­րին ա­ռա­ջար­կում է կլո­րիկ գու­մար՝ վա­ղա­ժամ թո­շա­կի անց­նե­լու դի­մաց։ Կար­ծում եք՝ այս ձևով հնա­րա­վոր կլի­նի՞ լու­ծել ՍԴ-ի շուրջ առ­կա խն­դի­րը։ Հար­ցը, ի դեպ, ար­դեն ԱԺ-ում է: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յաց­րած այդ նա­խագ­ծին:

-Ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գը, ի­հար­կե, ու­նի լր­ջա­գույն խն­դիր­ներ, ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, բայց այն, ինչ ար­վում է հի­մա, ուղղ­ված է ոչ թե այդ հա­մա­կար­գի ա­ռող­ջաց­մա­նը, այլ այն մեկ ան­ձի` Նի­կոլ Փա­շի­նյա­նի կամ­քին են­թար­կեց­նե­լուն: Դա­տա­վոր­նե­րին ցմահ աշ­խա­տա­վարձ տա­լու նա­խա­գի­ծը կա­շառ­քի ու կո­ռուպ­ցիա­յի քո­ղարկ­ված փորձ է: Դա­տա­վոր­նե­րին, կո­պիտ ա­սած, ա­սում են՝ դու նս­տիր տա­նը, մենք մեր ու­զա­ծին բե­րենք, նշա­նա­կենք, բայց դու նախ­կի­նի պես կշա­րու­նա­կես աշ­խա­տա­վարձ ստա­նալ: ՈՒ մեկ ան­ձի այս քմա­հա­ճույ­քի ի­րա­գոր­ծու­մը նո­րից ընկ­նում է բյու­ջեի ու հար­կա­տու­նե­րի ու­սե­րին: Օ­րեն­քի նա­խա­գի­ծը մեկ նպա­տա­կով է բեր­վել, որ­պես­զի Նի­կոլ Փա­շի­նյա­նը, գոր­ծա­դիր ու օ­րենս­դիր իշ­խա­նու­թյու­նից հե­տո, այժմ էլ դա­տա­կան հա­մա­կարգն իր գր­պա­նը դնի: Այս «բա­րե­փո­խում­նե­րը» է՛լ ա­վե­լի կխո­րաց­նեն ճգ­նա­ժա­մը, ո­րը կա դա­տա­կան հա­մա­կար­գում, և ե­թե նախ­կի­նում ու­նեինք մեկ քա­ղա­քա­կան կլա­նին են­թարկ­վող դա­տա­կան հա­մա­կարգ, ա­պա այժմ մեկ ան­ձին են­թարկ­վող հա­մա­կարգ կու­նե­նանք:

-Տե­սա­կետ կա, որ այ­սօր Հա­յաս­տա­նում ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ձևա­վոր­վել, հա­կակշ­ռել իշ­խա­նու­թյա­նը, դրա հա­մար ա­վե­լի շատ լսե­լի է դառ­նում նախ­կին գոր­ծիչ­նե­րի ձայ­նը։ Հա­մա­մի՞տ եք այս տե­սա­կե­տին։

-Ո­րո­շա­կի ճշ­մար­տու­թյուն կա այն կար­ծի­քի մեջ, որ ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րո­ղա­նում միա­վոր­վել: Նախ­կին­նե­րին վե­րա­կեն­դա­նաց­րեց և նրանց գո­յու­թյան մա­սին շա­րու­նակ հի­շեց­նում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ օ­դի ու ջրի պես նախ­կին­նե­րի կա­րիքն է զգում, նրանց հի­շում է իր բո­լոր ե­լույթ­նե­րում: Նախ­կին­ներն էլ հետ չեն մնում, նույն փու­թա­ջա­նու­թյամբ հի­շում են Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Սա եր­կու նպա­տակ ու­նի: Ա­ռա­ջի­նը, որ մարդ­կանց մեջ ար­հես­տա­կան պատ­կե­րա­ցում ստեղծ­վի, որ ո­րո­շիչ դեր են խա­ղում միայն ներ­կա­ներն ու նախ­կին­նե­րը, երկ­րորդ՝ որ­պես­զի մարդ­կանց մեջ հա­մոզ­մունք ձևա­վոր­վի, որ ներ­կա­նե­րի այ­լընտ­րան­քը միայն նախ­կին­ներն են: Ի­րա­կա­նում չկա նախ­կին և ներ­կա, այս հա­կադ­րու­թյու­նը ար­հես­տա­կան է: Կա տար­բեր «կլան­նե­րի» կռիվ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար, իսկ երկ­րի հարս­տու­թյուն­նե­րը տնօ­րի­նո­ղը վար­չաօ­լի­գար­խիկ հա­մա­կարգն է, Նի­կոլ Փա­շի­նյա­նը` նրանց կող­մից բեր­ված խա­մա­ճիկ: Ե­կեք նաև չմո­ռա­նանք, որ լրատ­վա­կան­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը նույն­պես պատ­կա­նում է վար­չաօ­լի­գար­խիկ հա­մա­կար­գին, այդ պատ­ճա­ռով միան­գա­մայն հաս­կա­նա­լի է՝ ին­չու է լսե­լի միայն նախ­կին­նե­րի ու ներ­կա­նե­րի ձայ­նը: Բայց ի­րա­կան ընդ­դի­մու­թյուն կա և գոր­ծում է, ազ­գա­յին ու­ժերն իս­կա­պես միա­վոր­վում են և շու­տով հան­դես կգան:

-«Կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին» օ­րեն­քը և Ընտ­րա­կան օ­րենս­գիր­քը բա­րե­փո­խե­լու նա­խագ­ծերն են այժմ քն­նարկ­վում: Ի՞նչ սպա­սե­լիք­ներ ու­նեք, դրա­կան տե­ղա­շար­ժեր կլի­նե՞ն:

-Ար­մա­տա­կան բա­րե­փո­խում­ներ չեմ սպա­սում Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի և «Կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին» օ­րեն­քի փո­փո­խու­թյուն­նե­րից, ո­րով­հետև չեմ տես­նում ա­մե­նա­կարևո­րը՝ քա­ղա­քա­կան դաշ­տը կա­պի­տա­լի գե­րիշ­խա­նու­թյու­նից ա­զա­տե­լու կամ­քը: Ընտ­րու­թյուն­նե­րը նույ­նիսկ հի­մա լիո­վին կախ­ված են կու­սակ­ցու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից: Իսկ ով­քե՞ր կա­րող են հս­կա­յա­կան մի­ջոց­ներ ծախ­սել ընտ­րու­թյուն­նե­րի վրա, նույն վար­չաօ­լի­գար­խիկ հա­մա­կար­գը: Այ­սինքն՝ փակ շղ­թա­յի մեջ ենք, հա­մա­կար­գը շա­րու­նակ վե­րար­տադր­վում է նոր կու­սակ­ցու­թյուն­նե­րի ու նոր ան­ձե­րի կեր­պա­րով: Ե­թե երկ­րի հիմ­նա­կան հարս­տու­թյուն­նե­րը վար­չաօ­լի­գար­խիկ հա­մա­կար­գի ձեռ­քում են, ա­պա նույ­նիսկ ար­դար ու թա­փան­ցիկ ընտ­րու­թյուն­նե­րը ո­չինչ չեն փո­խի, և ժո­ղո­վուր­դը չի լի­նի իշ­խա­նու­թյան տե­րը, ո­րով­հետև իշ­խա­նու­թյու­նը երկ­րի հիմ­նա­կան հարս­տու­թյուն­նե­րի սե­փա­կա­նա­տեր լի­նելն է, ին­չից մար­դիկ զրկ­ված են: Պարզ օ­րի­նակ բե­րեմ. պատ­կե­րաց­նենք՝ դուք վար­ձով եք բնակ­վում, օգ­տա­գոր­ծում եք տա­րած­քը, քայ­լում եք, ու­տում եք, քնում եք, մու­ծում­ներ եք ա­նում, բայց դուք այդ­տեղ ո­չինչ չեք ո­րո­շում, ո­րով­հետև տան սե­փա­կա­նա­տե­րը չեք: Հի­մա մեր ժո­ղո­վուր­դը նման է վար­ձով ապ­րող տն­վո­րի, նա ո­չինչ չի ո­րո­շում, ո­րով­հետև երկ­րի հիմ­նա­կան հարս­տու­թյուն­նե­րի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը նրա­նը չէ:

Զրույցը`

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao