Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փոր­ձա­գետ­նե­րը չեն բա­ցա­ռում, որ Սերժ Սարգ­ս­յա­նը մոտ ա­պա­գա­յում կնա­խա­ձեռ­նի վա­ղուց խոս­տա­ցած զրույ­ցը «Նի­կո­լի ճիշտ լի­նե­լու և իր սխա­լի» մա­սին

Փոր­ձա­գետ­նե­րը չեն բա­ցա­ռում, որ Սերժ Սարգ­ս­յա­նը մոտ ա­պա­գա­յում կնա­խա­ձեռ­նի վա­ղուց խոս­տա­ցած զրույ­ցը «Նի­կո­լի ճիշտ լի­նե­լու և իր սխա­լի» մա­սին
29.11.2019 | 02:39
Հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներն ու քա­ղա­քա­կան դաշ­տի տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րը սկ­սել են ըն­թա­նալ մի քա­նի հար­թու­թյուն­նե­րում: Ընդ ո­րում, այդ ա­մե­նը տե­ղի է ու­նե­նում քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան մթ­նո­լոր­տի նպա­տա­կաուղղ­ված շի­կաց­ման ֆո­նին: Ինչ­պես ար­դեն նշե­ցինք, նկատ­վող լար­վա­ծու­թյան թե­ժա­ցու­մը կրում է նաև սու­բյեկ­տիվ բնույթ, որն իր հեր­թին պայ­մա­նա­վոր­ված է ինչ­պես բուն իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, այն­պես էլ նրանց ընդ­դի­մա­խոս­նե­րի ա­վե­լի պրո­ֆե­սիո­նալ և հա­մա­կարգ­ված գոր­ծու­նեու­թյամբ: Փոր­ձա­գետ­նե­րի դի­տարկ­մամբ, ընդ­դի­մու­թյան կող­մից ՀՀ կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին թի­րա­խա­վոր­ման օ­բյեկտ դարձ­նե­լը բա­ցա­ռիկ հա­ջող­ված օ­պե­րա­ցիա կա­րե­լի է հա­մա­րել: Այս պա­րա­գա­յում ի­րա­վի­ճա­կի թե­ժաց­ման հա­մար պա­րարտ հող է հան­դի­սա­նում ոչ միայն նա­խա­րա­րի, մեղմ ա­սած, կաս­կա­ծե­լի գոր­ծու­նեու­թյու­նը, այլև ոչ ա­դեկ­վատ և ոչ հա­վա­սա­րակ­շիռ ար­ձա­գանք­նե­րը քն­նա­դա­տու­թյանն ու նրա շուրջ ըն­թա­ցող պրո­ցես­նե­րին: Փոր­ձա­գետ­նե­րի հա­մոզ­մամբ` գոր­ծող իշ­խա­նու­թյան հա­կա­ռա­կորդ­նե­րը‚ օգ­տա­գոր­ծե­լով Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ընդ­հա­նուր ար­ժե­հա­մա­կար­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից բխող բո­լոր խն­դիր­նե­րը, մթ­նո­լորտն էլ ա­վե­լի թե­ժաց­նում են՝ նա­խա­րա­րին սադ­րե­լով հար­ցազ­րույց­ներ տա­լու և ընդ­դի­մա­խոս­նե­րի հետ քն­նար­կում­նե­րի մաս­նակ­ցե­լու:
Նկա­տե­լի է, որ նա­խա­րա­րի ընդ­դի­մա­խոս­նե­րը‚ ու­սում­նա­սի­րե­լով վեր­ջի­նիս խառն­ված­քը, ե­կել են այն եզ­րա­կա­ցու­թյան, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը չի տի­րա­պե­տում իր է­մո­ցիա­նե­րին և հե­ռու է բա­նա­վի­ճե­լու մշա­կույ­թից, ին­չի ար­դյուն­քում յու­րա­քան­չյուր նման ակ­տի­վու­թյուն հան­գեց­նում է նոր սկան­դալ­նե­րի և նոր աղմ­կա­հա­րույց օ­րա­կար­գե­րի ձևա­վոր­ման: Փաստ է, որ նա­խա­րա­րի ո­րոշ անզ­գույշ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, իր շուրջ ձևա­վոր­ված ակ­ցիա­ներն ընդ­լայն­վե­ցին ու խո­րա­ցան, հա­սա­րա­կա­կան հար­թու­թյու­նից տե­ղա­փոխ­վե­լով նաև քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին, սպոր­տա­յին և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան աս­պա­րեզ­ներ:
Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շուրջ ծա­վալ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներն ու բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը, թե­պետ ա­ռա­ջին հա­յաց­քից տպա­վո­րիչ չէին և զանգ­ված­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյան ա­ռու­մով փոք­րա­թիվ էին, այ­նու­հան­դերձ ար­ձա­նագր­վե­ցին զգա­լի խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րում: Այդ վար­քա­գի­ծը, ինչ­պես նաև իշ­խա­նու­թյուն­նե­րի տո­տալ ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը, ար­ձա­նագր­վեց նաև խոր­հր­դա­րա­նում, երբ ըն­դա­մե­նը 1-2 պատ­գա­մա­վո­րի ակ­տիվ վար­քագ­ծի և սուր ե­լույթ­նե­րի ար­դյուն­քում խոր­հր­դա­րա­նը շեղ­վում էր իր նա­խան­շած օ­րա­կար­գից ու ան­գամ տա­պա­լում ո­րոշ սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող օ­րի­նագ­ծեր: Այս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տե­ցին փոր­ձա­գետ­նե­րի բազ­միցս ար­տա­հայ­տած այն կար­ծի­քը, որ իշ­խա­նա­կան ռե­սուր­սը‚ այդ թվում նաև վեր­լու­ծա­կան և ին­տե­լեկ­տուալ‚ շա­րու­նա­կում է սահ­մա­նա­փակ մնալ: Բա­ցի այդ, վե­րոն­շյալ լո­կալ թվա­ցող սրա­ցում­նե­րը ևս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցում են, որ հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ գե­նե­րաց­նե­լու հա­մար պար­տա­դիր չէ, գո­նե սկզբ­նա­կան փու­լե­րում, փո­ղո­ցում ու­նե­նալ հա­զա­րա­վոր մարդ­կանց, քա­նի որ սոց­ցան­ցե­րի առ­կա­յու­թյունն ու ակ­տիվ օգ­տա­գոր­ծու­մը զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցառ­մա­նը մաս­նա­կից են դարձ­նում տաս­նյակ հա­զա­րա­վոր մարդ­կանց:
Ընդ ո­րում, խոս­քը բնավ էլ պա­սիվ մաս­նակ­ցու­թյան մա­սին չէ, քա­նի որ սոց­ցան­ցե­րում նս­տած բո­ղո­քա­վոր­նե­րը զբաղ­ված են հա­մա­պա­տաս­խան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ և կար­ծիք­ներ հրա­պա­րա­կե­լով (այդ թվում նաև տե­սա­նյու­թե­րի տես­քով), հա­կա­ռա­կոր­դի քա­րոզ­չու­թյա­նը դի­մագ­րա­վե­լով, հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծե­լով, դրա­նով իսկ փաս­տա­ցի ընդ­լայ­նե­լով գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ակ­տիվ և պա­սիվ մաս­նա­կից­նե­րի քա­նա­կը: Փոր­ձա­գետ­նե­րի դի­տարկ­մամբ, այս փու­լում կի­րառ­վում է հիբ­րի­դա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տեխ­նո­լո­գիա: Այս պա­հին ըն­թա­նում են հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­կու­մու­լյաց­ման պրո­ցե­սը և պո­տեն­ցիալ ակ­տիվ զանգ­վա­ծի հաշ­վա­ռումն ու թրեյ­նին­գը: Այս պա­րա­գա­յում հիբ­րի­դա­յին գոր­ծե­լաո­ճի բաղ­կա­ցու­ցիչ մաս են կազ­մում նաև մե­թո­դա­բա­նա­կան ո­րո­շա­կի նյու­թե­րի պար­բե­րա­կան հրա­պա­րա­կում­նե­րը: Դրանք նպա­տակ ու­նեն մո­դե­լա­վո­րել պո­տեն­ցիալ ակ­տիվ զանգ­ված­նե­րի վար­քա­գի­ծը, ի­րա­վի­ճա­կի թե­ժաց­մա­նը զու­գա­հեռ քնած ռե­ժի­մից ակ­տիվ ռե­ժիմ տե­ղա­փո­խել ա­ռա­վել շա­հագր­գիռ զանգ­ված­նե­րին և ըն­տե­լաց­նել կա­ռա­վար­ման հրա­հանգ­նե­րին: Այս ա­ռու­մով Մի­քա­յել Մի­նա­սյա­նի վեր­լու­ծու­թյուն­ներն ու վար­քագ­ծա­յին փո­փո­խու­թյանն ուղղ­ված ֆեյս­բու­քյան գրա­ռում­նե­րը հենց այդ նպա­տակ­ներն են հե­տապն­դում:
Ինչ վե­րա­բե­րում է փո­ղո­ցա­յին զանգ­ված­նե­րի ընդ­լայն­մա­նը և հա­մա­պա­տաս­խան տե­սա­րան­նե­րի ա­պա­հով­ման խնդ­րին, ա­պա, փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով, ԿԳՍՄ նա­խա­րա­րի գոր­ծու­նեու­թյան՝ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի Հա­յաս­տա­նում աս­տի­ճա­նա­բար հար­մա­րեց­նե­լու տի­րույ­թում դի­տար­կե­լը կա­րող է զգա­լիո­րեն ընդ­լայ­նել ակ­ցիա­նե­րի մաս­նա­կից­նե­րի քա­նա­կը, քա­նի որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեմ շարժ­ման նե­րու­ժը շատ ա­վե­լի լայն է, հա­մա­պե­տա­կան մասշ­տաբ­նե­րի նշա­նա­կու­թյուն ու­նի, ինչ­պես նաև է­մո­ցիո­նալ և մեն­թա­լի­տե­տա­յին ա­ռու­մով ա­վե­լի հաս­կա­նա­լի է բնակ­չու­թյա­նը (այդ թվում նաև պո­ղոս­նե­րին): Եվ պետք է նկա­տել, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեմ շարժ­ման մաս­նա­կից­նե­րի և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի դեմ բո­ղո­քա­վոր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռա­ջին փորձն ար­դեն իսկ կա­յա­ցել է, սա­կայն այն ա­ռայժմ հա­մա­կար­գա­յին բնույթ չի կրում:
Առ­հա­սա­րակ, պետք է ար­ձա­նագ­րենք, որ վեր­ջին շր­ջա­նում բա­վա­կա­նին ակ­տիվ, բայց ոչ միշտ է­ֆեկ­տիվ կեր­պով և, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ոչ ա­ռանց ար­տա­քին նե­րազդ­ման, Հա­յաս­տա­նում սկ­սել է ձևա­վոր­վել ընդ­դի­մա­դիր դաշտ, շատ տար­բեր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գե­րով և ուղ­ղու­թյուն­նե­րով: Մի կող­մից ար­դեն իսկ հի­շա­տակ­ված Մի­քա­յել Մի­նա­սյա­նը, իր թի­մով, մյուս կող­մից՝ Վազ­գեն Մա­նու­կյա­նի և «Դաշ­նակ­ցու­թյան» «Վեր­նա­տու­նը», կր­կին ար­տա­քին ազ­դե­ցու­թյան ներ­քո ակ­տի­վա­ցող ԲՀԿ-ն և էլ ա­վե­լի կազ­մա­կերպ­ված բնույթ կրող հա­կաս­տամ­բու­լյան շար­ժու­մը, ո­րը, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­ջա­կից­նե­րի պես, ո­րո­շա­կի ո­գեշն­չում է ստա­նում նույն­պես Ռու­սաս­տա­նից: Այս հա­մա­տեքս­տում հատ­կան­շա­կան է Սերժ Սարգ­սյա­նի քա­ղա­քա­կան ռեին­կար­նա­ցիան: Հե­տաք­րք­րա­կան է, որ նրա ակ­տի­վա­ցու­մը վե­րա­կեն­դա­նաց­րել է նաև խո­սակ­ցու­թյուն­նե­րը թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան պայ­մա­նա­վոր­ված բնույ­թի մա­սին: Ընդ ո­րում, Սերժ Սարգ­սյա­նի գրա­սե­նյա­կը, իբր հեր­քե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­նե­նա­լու մա­սին լու­րե­րը, ըստ էու­թյան, ա­վե­լի խո­րաց­րեց հա­սա­րա­կու­թյան կաս­կած­նե­րը: Իսկ Զագ­րե­բում հն­չած ե­լույ­թի ո­րոշ հատ­ված­ներ և օգ­տա­գործ­ված բա­ռերն ու եզ­րույթ­նե­րը ակն­հայ­տո­րեն միտ­ված էին հաս­կաց­նե­լու ար­տա­քին և ա­ռա­ջին հեր­թին ներ­քին լսա­րան­նե­րին, որ «Սերժ Սարգ­սյանն իշ­խա­նու­թյունն ուղ­ղա­կի զի­ջել է թավ­շյա ե­ղա­նա­կով, հո­ժա­րա­կամ, այլ ոչ թե տե­ղի է ու­նե­ցել վար­չա­պետ Սարգ­սյա­նի պաշ­տո­նան­կու­թյուն թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան մի­ջո­ցով»: Այս թե­մա­յի տա­քա­ցու­մը, այդ թվում նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նի ոչ հե­ռու ան­ցյա­լում մեր­ձա­վոր կու­սակ­ցի մի­ջո­ցով, ցույց է տա­լիս, որ ե­կել է ժա­մա­նա­կը՝ ուղ­ղա­կիո­րեն կամ ա­նուղ­ղա­կի կեր­պով գաղտ­նա­զեր­ծելու իշ­խա­նա­փո­խու­թյան ո­րոշ դր­վագ­ներ, դրա­նով իսկ զգա­լի վար­կա­նի­շա­յին և քա­ղա­քա­կան հար­ված հասց­նե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Այս­տեղ փոր­ձա­գետ­նե­րը չեն բա­ցա­ռում, որ Սերժ Սարգ­սյա­նը մոտ ա­պա­գա­յում կնա­խա­ձեռ­նի վա­ղուց խոս­տա­ցած զրույ­ցը «Նի­կո­լի ճիշտ լի­նե­լու և իր սխա­լի» մա­սին:
Ընդ­դի­մա­դիր դաշ­տի նկատ­վող ակ­տի­վու­թյան մա­սին խո­սե­լիս‚ բնա­կա­նա­բար‚ դժ­վար է շր­ջան­ցել Ար­թուր Վա­նե­ցյա­նի՝ քա­ղա­քա­կան դաշտ հնա­րա­վոր տե­ղա­փոխ­ման թե­ման։ ԱԱԾ նախ­կին ղե­կա­վա­րի քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րի մա­սին սկ­սե­ցին խո­սել նրա աղմ­կա­հա­րույց‚ նույ­նիսկ սկան­դա­լա­յին հրա­ժա­րա­կա­նից հե­տո։ Հրա­պա­րա­կա­յին վեր­ջին հար­ցազ­րույ­ցում նրա ա­րած շեշ­տադ­րում­նե­րը կամ ա­վե­լի շուտ պա­տաս­խան­նե­րից հրա­ժա­րումն ա­վե­լի շատ պա­տաս­խան­ներ էին պա­րու­նա­կում‚ քան ե­թե հար­ցազ­րույցն ըն­թա­նար ստան­դարտ ձևա­չա­փով։
Հաս­կա­նա­լի է‚ որ այժմ Վա­նե­ցյա­նի ընդ­դի­մա­դիր գործ­չի գոր­ծո­նը էլ ա­վե­լի ար­դիա­կան է դար­ձել‚ և քա­ղա­քա­կան ու հան­րա­յին դաշ­տում ո­րո­շա­կի սպա­սում­ներ են ա­ռա­ջաց­րել։ Չի բա­ցառ­վում‚ որ ո­րոշ ընդ­դի­մա­դիր շր­ջա­նակ­ներ ինչ-ինչ հույ­սեր են կա­պում հենց ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի հետ։
Ինչ վե­րա­բե­րում է ար­տա­քին ազ­դե­ցու­թյուն­նե­րին‚ ա­պա թեև ա­ռայժմ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի հս­տակ շա­հագ­րգ­ռու­թյու­նը հա­յաս­տա­նյան ընդ­դի­մա­դիր դաշ­տի ձևա­վոր­ման թե­մա­յով չի նշ­մար­վում‚ այ­նու­հան­դերձ‚ կաս­կա­ծից վեր է‚ որ հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րը խոր­քա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռու­մով գոր­ծըն­թաց­նե­րից ան­մասն չեն‚ բայց ա­ռայժմ նա­խընտ­րում են ա­մեն ինչ անն­կատ ա­նել։ Դա վե­րա­բե­րում է ինչ­պես Ռու­սաս­տա­նին‚ այն­պես էլ ԱՄՆ-ին և այլ ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ