Երևա­նի գու­մար­նե­րին «Կար­գին հա­ղորդ­ման» պրո­դ­յու­սե­րի ո­գով է մո­տե­նում

Երևա­նի գու­մար­նե­րին «Կար­գին հա­ղորդ­ման» պրո­դ­յու­սե­րի ո­գով է մո­տե­նում
29.11.2019 | 02:45
Երևա­նի քա­ղա­քա­պե­տի աշ­խա­տան­քը շա­րու­նա­կում է դժ­գո­հու­թյան ա­ռիթ­ներ տալ ոչ միայն ընդ­դի­մա­դիր­նե­րի շր­ջա­նում, այլև հենց քա­ղա­քա­պե­տա­րա­նում։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը հեգ­նան­քով նշում են, թե Երևա­նի գու­մար­նե­րին էլ «Կար­գին հա­ղորդ­ման» պրո­դյու­սե­րի ո­գով է մո­տե­նում։
Ի դեպ, քա­ղա­քա­պե­տա­րա­նում ներ­կա­յաց­ված ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, թերևս, ա­ռա­վել ընդ­դի­մա­դիր գոր­ծու­նեու­թյուն են ծա­վա­լում քա­ղա­քա­պե­տա­րա­նում, քան նրանց գոր­ծըն­կեր­նե­րը՝ խոր­հր­դա­րա­նում։ Ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը բա­վա­կա­նին սուր քն­նա­դա­տե­ցին Երևա­նի 2020-ի բյու­ջեն՝ ա­մե­նա­մեծ խն­դի­րը դի­տար­կե­լով բյու­ջեի դե­ֆի­ցի­տի մեծ չա­փը։ Չնա­յած ար­ձա­նագ­րած խն­դիր­նե­րին, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, Հայկ Մա­րու­թյա­նը շա­րու­նա­կում է սե­փա­կան քիմ­քին հար­մար տնօ­րի­նել քա­ղա­քա­յին բյու­ջեն՝ հաշ­վի չառ­նե­լով ոչ մե­կի խոսքն ու «խրա­տը»։ Փա­շի­նյա­նի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյունն ու­նե­նա­լով, Մա­րու­թյա­նը ոչ միայն սե­փա­կան կադ­րե­րին է տե­ղա­վո­րում քա­ղա­քա­պե­տա­րա­նում, այլև ե­կող տար­վա բյու­ջեով ա­վե­լաց­րել է պարգևատ­րում­նե­րի ֆոն­դը։ 700 մլն դրա­մի փո­խա­րեն, 2020-ին պար­գևատ­րում­նե­րի ֆոն­դը դար­ձել է 1 մլրդ 900 մլն դրամ։
Բայց այս ա­ռու­մով էլ քա­ղա­քա­պե­տա­րա­նում մեծ հույ­սեր չու­նեն, քա­նի որ հի­շում են, թե ինչ­պի­սի «դա­սա­կար­գու­մով» էին ա­միս­ներ ա­ռաջ ո­րո­շել քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի աշ­խա­տա­վարձն ա­վե­լաց­նել, ո­րի ար­դյուն­քում շա­հե­լու էին միայն «քայլ ա­րած­նե­րը»։ Աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման նա­խա­գի­ծը բուռն ար­ձա­գան­քի ար­ժա­նա­ցավ, Մա­րու­թյա­նը ո­րո­շեց այն օ­րա­կար­գից հա­նել։ Եվ պարզ­վում է, աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում կլի­նի պարգևատ­րում­նե­րի ձևով։ Հաս­կա­նա­լի է նաև, թե ում ինչ­պես կպարգևատ­րեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao