Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒ՞ր է Փա­շի­ն­յա­նի հանձ­նա­րա­րու­թ­յունն ԱԱԾ-ին` Երևա­նում մա­սոն­նե­րի գո­նե հեր­թա­կան հա­վա­քից հե­տո

ՈՒ՞ր է Փա­շի­ն­յա­նի հանձ­նա­րա­րու­թ­յունն ԱԱԾ-ին` Երևա­նում մա­սոն­նե­րի գո­նե հեր­թա­կան հա­վա­քից հե­տո
29.11.2019 | 03:08
Հա­յաս­տա­նում վեր­ջերս տե­ղի է ու­նե­ցել մա­սոն­նե­րի հեր­թա­կան հա­վա­քը, որը կազ­մա­կերպ­վել է Երևա­նի «Ար­մե­նիա Մա­րիոթ» հյու­րա­նո­ցում: Այս կա­պակ­ցու­թյամբ «Ֆեյս­բուք»-ի օգ­տա­տե­րե­րից Ի­րի­նա Դա­նիե­լյա­նը (Irina Danielyan) իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է.
«Վեր­ջերս «Ար­մե­նիա Մա­րիոթ» հյու­րա­նո­ցում մա­սո­նա­կան հա­վաք է տե­ղի ու­նե­ցել, Հա­յաս­տան է ժա­մա­նել Ֆրան­սիա­յի «Մեծ Արևելք» մա­սո­նա­կան օ­թյա­կի (Grand Orient de France) ղե­կա­վար, Մեծ Վար­պետ Քրիս­տոֆ Հաբ­բա­սը:
Հա­վաքն օ­րերս ա­վարտ­վել է, սա­կայն Հա­յաս­տան ժա­մա­նած­նե­րից ո­մանք դեռ չեն մեկ­նել, քա­նի որ ա­ռա­ջի­կա­յում մի նոր հա­վաք է սպաս­վում, ո­րին մաս­նակ­ցե­լու են ա­վե­լի բարձ­րաս­տի­ճան մա­սոն­ներ: Մաս­նա­վո­րա­պես սպաս­վում է, որ Հա­յաս­տան է ժա­մա­նե­լու Grand Orient De France մա­սո­նա­կան օ­թյա­կի Մեծ վար­պետ Գի Ար­սի­զե­նը։ Քն­նարկ­ման թե­ման դեռ ինձ հայտ­նի չէ, բայց գի­տեմ, որ խո­սա­ցել են քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան թե­մա­նե­րով։
Հե­տաքր­քիր է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր Ի­տա­լիա­յի այ­ցով խու­սա­փել է մա­սոն­նե­րի հետ հան­դի­պու­մից»։
Նախ, մեկ-եր­կու ճշ­տում. ոչ թե Գի Ար­սի­զեն, այլ Գի Ար­սի­զե: Երկ­րորդ. նա մա­սո­նա­կան աս­տի­ճա­նա­կար­գու­թյու­նում իր գրա­ված դիր­քով գու­ցե ա­վե­լի բարձր աս­տի­ճա­նի մա­սոն է, քան «Ֆրան­սիա­յի Մեծ Արևելք» մա­սո­նա­կան օ­թյա­կի ներ­կա­յիս Մեծ վար­պետ կամ ղե­կա­վար Քրիս­տոֆ Հաբ­բա­սը, սա­կայն 2010 թ. օ­գոս­տո­սի 31-ին ըն­տր­վե­լով հի­շյալ օ­թյա­կի Մեծ վար­պետ ու ղե­կա­վա­րե­լով այն, 2012 թ. օ­գոս­տո­սի 30-ին թո­ղել է այդ պաշ­տո­նը:
Մա­սոն­նե­րի այ­ցից և զույգ հա­վաք­նե­րի մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նից, թերևս, պա­կաս ու­շագ­րավ չէ այն ար­ձա­նագ­րու­մը, որ Փա­շի­նյանն իր Ի­տա­լիա­յի այ­ցով խու­սա­փել է մա­սոն­նե­րի հետ հան­դի­պու­մից։ Այ­սինքն` ե­թե այս­տեղ լի­ներ, պար­տա­վոր­ված էր նրանց հետ հան­դի­պե­լու, չէր կա­րող չհան­դի­պել կամ, թե­կուզ ա­ռանց որևէ պար­տա­վոր­վա­ծու­թյան, ին­քը գի­տե, թե ին­չու, հան­դի­պե­լու էր… Ե­թե դա, ի­րոք, այդ­պես է, ա­պա ար­դեն մի քիչ այլ կերպ ես վե­րա­բեր­վում վեր­ջերս «չար լե­զու­նե­րի» կող­մից շր­ջա­նառ­վող այն լու­րե­րին, թե Փա­շի­նյանն ար­դեն հասց­րել է հա­մա­պա­տաս­խան ծի­սա­կա­տա­րու­թյամբ ու դրա բաղ­կա­ցու­ցիչ երդ­մամբ ընդգրկվել օ­թյա­կում, կամ նրան ար­դեն ընդ­գր­կել են…
Ընդ­հան­րա­պես, ար­տա­սահ­մա­նյան մի «վո­յա­ժը» մյու­սի հետևից կա­տա­րող Փա­շի­նյա­նի հա­մար որևէ խն­դիր չէ, ցան­կու­թյան դեպ­քում, մա­սոն­նե­րի հետ հան­դի­պել ոչ թե Հա­յաս­տա­նում, այլ Ֆրան­սիա­յում, Ի­տա­լիա­յում, ԱՄՆ-ում կամ մեկ այլ երկ­րում: Կար­ծում եմ, այս ա­ռու­մով նա քրիս­տո­նեա­կան կամ ազ­գա­յին հեն­քով պայ­մա­նա­վոր­ված որևէ բար­դույթ չու­նի… Ի վեր­ջո, ՀՀ վար­չա­պե­տը, ցան­կու­թյան դեպ­քում, դեռ հնա­րա­վո­րու­թյուն ու­նի «Ֆրան­սիա­յի Մեծ Արևելք» մա­սո­նա­կան օ­թյա­կի բարձ­րաս­տի­ճան մա­սոն­նե­րի հետ հան­դի­պելու նաև Հա­յաս­տա­նում, կամ, ով ի­մա­նա, գու­ցե ար­դեն հան­դի­պել է: Չէ՞ որ Նի­կոլ Փա­շի­նյանն Ի­տա­լիա­յից նո­յեմ­բե­րի 23-ի ե­րե­կո­յան ար­դեն վե­րա­դար­ձել է, իսկ Ի­րի­նա Դա­նիե­լյա­նը նո­յեմ­բե­րի 23-ին հենց ինքն է տե­ղե­կաց­րել. «Մաս­նա­վո­րա­պես սպաս­վում է, որ Հա­յաս­տան է ժա­մա­նե­լու Grand Orient De France մա­սո­նա­կան օ­թյա­կի Մեծ վար­պետ Գի Ար­սի­զե­նը»։
Հե­տաքր­քիր է` ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ո­րը կա­ռա­վա­րու­թյան 2019 թ. նո­յեմ­բե­րի 14-ի նիս­տի ըն­թաց­քում հայտ­նեց ԱԱԾ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Է­դուարդ Մար­տի­րո­սյա­նին իր տված հանձ­նա­րա­րա­կա­նի մա­սին` պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, նույն պաշ­տո­նյա­յին, ի­հար­կե, հրա­շա­լի տե­ղյակ լի­նե­լով «Ար­մե­նիա Մա­րիոթ» հյու­րա­նո­ցում անց­կաց­ված վե­րոն­շյալ մա­սո­նա­կան հա­վա­քի մա­սին, հանձ­նա­րա­րել կամ հանձ­նա­րա­րե­լու՞ է պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և վե­րոն­շյալ օ­թյա­կի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, կամ, ա­սենք, Սա­տա­նա­յի և «Ֆրան­սիա­յի Մեծ Արևելք» մա­սո­նա­կան օ­թյա­կի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցը։ Խիստ կաս­կա­ծում ենք: Իսկ ի՞նչ է` մա­սո­նու­թյան, մա­սո­նա­կան օ­թյակ­նե­րի և Սա­տա­նա­յի ու սա­տա­նա­յա­պաշ­տա­կան խմ­բե­րի միջև ընդ­հա­նուր ո­չինչ չկա՞։
Ո­մանք գու­ցե հի­շեն, որ «Ֆրան­սիա­յի Մեծ Արևելք» մա­սո­նա­կան օ­թյա­կի Մեծ վար­պետ, ֆրան­սիա­ցի հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Գի Ար­սի­զեն նախ­կի­նում ար­դեն ե­ղել է Հա­յաս­տա­նում, և ոչ մեկ ան­գամ… Սա նշա­նա­կում է, որ նա և, ընդ­հան­րա­պես, մա­սոն­ներն աշ­խար­հում իր տա­րած­քի չա­փե­րով, տն­տե­սու­թյամբ, բնակ­չու­թյան թվա­քա­նա­կով չն­չին մեր եր­կի­րը շա՜տ են կարևո­րում։
2011 թ. ա­ռիթ ու­նե­ցա հան­դի­պե­լու Գի Ար­սի­զեի հետ` նույն թվա­կա­նի հու­լի­սի 6-ին Երևա­նում հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում: Հա­մոզ­վե­ցի, որ «Ֆրան­սիա­յի Մեծ Արևելք» ֆրանկ­մա­սո­նա­կան օ­թյա­կը և նրա Մեծ վար­պետ Գի Ար­սի­զեն ի­րենց առջև խն­դիր են դրել ու Հա­յաս­տա­նում փոր­ձում են մեր հա­սա­րա­կու­թյա­նը ներ­շն­չել, հա­վա­տաց­նել, որ ֆրանկ­մա­սո­նու­թյու­նը Սա­տա­նա­յի հետ որևէ առն­չու­թյուն չու­նի:
«Ես սա­տա­նա չեմ»,- մա­մու­լի ա­սու­լի­սում ա­սաց Գի Ար­սի­զեն, թե­պետ ոչ մե­կը նրան չէր մե­ղադ­րել Սա­տա­նա լի­նե­լու հա­մար կամ նույ­նիսկ կաս­կած չէր հայտ­նել, ա­պա ան­հաս­կա­նա­լի մեկ-եր­կու բառ հա­վե­լեց. «Ա­մեն օր չէ»:
«Հա­յաս­տա­նի մա­սոն­ներն ին­չու՞ չեն բա­ցա­հայ­տում ի­րենց ինք­նու­թյու­նը» հար­ցին Գի Ար­սի­զեի պա­տաս­խա­նը հետևյալն էր. «Կար­ծում եմ` նրանք զգու­շու­թյուն են ա­նում, քա­նի որ, նկա­տում եմ, Հա­յաս­տա­նում ֆրանկ­մա­սո­նու­թյու­նը դիտ­վում է իբրև վտան­գա­վոր մի ա­ղանդ, և այդ­պի­սի մտայ­նու­թյուն միշտ ե­ղել է»:
Ըստ Գի Ար­սի­զեի, դրա հա­մար էլ այս­տեղ ֆրանկ­մա­սոն­նե­րը զգու­շա­նում են, և նրանց լավ աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ հա­սա­րա­կու­թյու­նը կտես­նի, որ ֆրանկ­մա­սո­նու­թյունն այն չէ, ինչ են­թադ­րում են:
Դե, ի­հար­կե, մա­սո­նու­թյունն էլ, ֆրանկ­մա­սո­նու­թյունն էլ ա­ղանդ չեն, այլ հա­կակ­րոն, ինչ­պես սա­տա­նա­յա­պաշ­տու­թյու­նը, միայն թե, ի տար­բե­րու­թյուն վեր­ջի­նի, նրա­նից ան­հա­մե­մատ լուրջ են և ու­նեն թաքն­ված քա­ղա­քա­կան բա­ղադ­րիչ:
«Սկզբ­նա­կան խն­դիրն այն է, որ Հա­յաս­տա­նում հա­յե­րը ջն­ջեն ի­րենց մտ­քից այդ փշոտ պատ­կե­րը ֆրանկ­մա­սո­նու­թյան մա­սին, ո­րով­հետև ա­ռանց դրա հնա­րա­վոր չէ, որ ֆրանկ­մա­սո­նու­թյու­նը գո­յու­թյուն ու­նե­նա այս­տեղ,- ա­սաց Մեծ վար­պե­տը:- Դա, ու­րեմն, տե­ղի չի ու­նե­նա, ե­թե հա­յե­րը չջն­ջեն այդ վատ պատ­կե­րը, որն ի­րենց մեջ կա»:
Իսկ լե­թար­գիա­կան քնի մեջ չընկ­նե՞ն կամ մինչև կո­մա­յի հասց­նող չա­փա­քա­նա­կով թմ­րա­նյութ չըն­դու­նե՞ն Գի Ար­սի­զեի ա­սած հա­յե­րը…
Ըն­դգ­ծենք, որ Հա­յաս­տա­նում ֆրանկ­մա­սո­նու­թյունն ար­դեն կար մինչ հի­շյալ ա­սու­լի­սը, ընդ ո­րում, ֆրանկ­մա­սոն­նե­րի (ա­զատ որմ­նա­դիր­նե­րի) քա­նա­կը, կար­ծում ենք, ոչ թե 15-20 էր, ինչ­պես փոր­ձում է հա­վա­տաց­նել Գի Ար­սի­զեն, այլ շատ ա­վե­լին: Օ­թյա­կի ղե­կա­վա­րի խոս­տո­վա­նու­թյամբ` «Փոր­ձը` ստեղ­ծե­լու ֆրանկ­մա­սո­նու­թյուն այս­տեղ, տևել է մոտ 10 տա­րի»:
Տո­ղե­րիս հե­ղի­նա­կի հար­ցին` «Հա­վա­տու՞մ եք Աստ­ծուն, և ե­թե ա­յո, ա­պա մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի՞ն, թե՞ մեկ այլ», Գի Ար­սի­զեն պա­տաս­խա­նեց` «Ես Աստ­ծուն չեմ հա­վա­տում»: Կար­ծում եմ, այս պա­տաս­խանն ան­կեղծ չէր, քա­նի որ մա­սոն­նե­րը, ընդ­հան­րա­պես, Աստ­ծո գո­յու­թյանն էլ են հա­վա­տում, Սա­տա­նա­յի գո­յու­թյանն էլ, սա­կայն Աստ­ծուն չեն ըն­դու­նում ու նրան չեն ծա­ռա­յում:
Գի Ար­սի­զեն, ո­րը մաս­նա­գի­տու­թյամբ բժիշկ է, ա­սաց, թե մա­սոն է դար­ձել մարդ­կանց օգ­նե­լու հա­մար, պատ­ճա­ռա­բա­նեց, որ մար­դուն բժշ­կե­լը բա­վա­րար չէ, պետք է հա­սա­րա­կու­թյու­նը փոխ­վի: Ա­զատ որմ­նա­դիր­նե­րը այս­պի­սով մեկ ան­գամ ևս հաս­տա­տե­ցին, որ ի­րենց առջև հա­սա­րա­կու­թյա­նը վե­րա­փո­խե­լու խն­դիր են դրել: Գաղտ­նիք չէ, որ նրանք հան­դես են գա­լիս որ­պես աշ­խար­հի մեծ ճար­տա­րա­պետ­ներ, մինչ­դեռ աշ­խար­հի ճար­տա­րա­պե­տը մեկն է` Աստ­ված: Չի՞ ստաց­վում, ար­դյոք, որ Տի­րոջ տեղն են փոր­ձում զբա­ղեց­նել։
Իսկ ո՞ր ուղ­ղու­թյամբ կամ ինչ­պե՞ս են փո­խում հա­սա­րա­կու­թյա­նը: Պարզ­վում է`«մտա­ծո­ղու­թյան, մտ­քի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան» մի­ջո­ցով, ինչն ա­ռաջ­նա­յին է «Ֆրան­սիա­յի Մեծ Արևել­քի» հա­մար: Մտ­քի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյու­նը չշ­փո­թենք ա­զա­տամ­տու­թյան հետ, քան­զի քրիս­տո­նեու­թյունն աշ­խար­հի ա­մե­նաա­զա­տա­միտ կրոնն է: Պար­զա­պես, երբ խոս­քը մտ­քի, մտա­ծո­ղու­թյան բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան մա­սին է, և այդ ա­զա­տու­թյու­նը վե­րած­վում է գոր­ծի, դրա­նում ար­դեն իսկ ծայ­րա­հե­ղու­թյուն կա, ինչն այս դեպ­քում ևս չա­րի­քի է հան­գեց­նում և, կաս­կած չու­նենք, մեծ բա­վա­կա­նու­թյուն պատ­ճա­ռում Սա­տա­նա­յին:
Մտ­քի, մտա­ծո­ղու­թյան բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան պատ­ճա­ռով է, որ այ­սօր աշ­խար­հում գնա­լով ծա­վալ­վում են պոռ­նոգ­րա­ֆիան, ման­կապղ­ծու­թյու­նը, քայ­քա­յիչ և ամ­բող­ջա­տի­րա­կան ա­ղանդ­նե­րը, սա­տա­նա­յա­պաշ­տու­թյու­նը, այ­լա­սեր­վա­ծու­թյու­նը, ԼԳԲՏ-ներն ի­րենց «ի­րա­վունք­նե­րով» և այլն:
Մտա­ծո­ղու­թյան, մտ­քի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան ար­դյունքն է նաև, որ ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան 2,7 մլն դրամ ֆի­նան­սա­վոր­մամբ և քա­ղա­քա­պե­տա­րա­նի թույ­լտ­վու­թյամբ Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի մոտ ս. թ. նո­յեմ­բե­րի 1-ին և 2-ին կազ­մա­կերպ­վեց ու տե­ղի ու­նե­ցավ «Հու­Զանք ու Զանգ» հա­կա­բա­րո­յա­կան, հա­կա­գե­ղա­գի­տա­կան ու հա­կամ­շա­կու­թա­յին խեղ­կա­տա­կու­թյու­նը, ո­րը, դրա կազ­մա­կեր­պիչ­նե­րից մե­կի խոս­քով, «հար­ցա­կա­նի տակ է դնում կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը»:
Մտա­ծո­ղու­թյան, մտ­քի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան ար­դյունքն է նաև, որ վե­րոն­շյալ խեղ­կա­տա­կու­թյու­նից ա­ռաջ կազ­մա­կերպ­վեց և Երևա­նում տե­ղի ու­նե­ցավ բա­ցա­հայտ սա­տա­նիս­տա­կան քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող լե­հա­կան «Vader» ռոք խմ­բի սա­տա­նիս­տա­կան հա­մեր­գը, իսկ ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն էլ ս. թ. հոկ­տեմ­բե­րի 31-ին Ազ­գա­յին ժո­ղո­վում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում շատ պար­զո­րոշ ա­սաց, որ «սա­տա­նիզ­մի հիմ­քով հա­մերգ­ներ չե­ղար­կե­լը այլևս չի լի­նե­լու Հա­յաս­տա­նում», «Ար­վես­տում ցեն­զու­րա սահ­մա­նե­լը ան­թույ­լատ­րե­լի է»:
Մտա­ծո­ղու­թյան, մտ­քի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան ար­դյունքն է նաև, որ նույն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյու­նը կամ վեր­ջի­նիս են­թա­կա­յու­թյան ներ­քո գտն­վող կի­նո­կենտ­րո­նը ՀՀ պետ­բյու­ջեից տր­ված մի­ջոց­նե­րից շուրջ 20 մլն դրամ է հատ­կաց­րել դո­պինգ-սկան­դա­լի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նը խայ­տա­ռա­կած, սե­ռա­փոխ­ված Մե­լի­նե Դա­լու­զյա­նի մա­սին «Մել» ֆիլ­մի նկա­րա­հան­ման հա­մար:
Մտա­ծո­ղու­թյան, մտ­քի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան ար­դյունքն է նաև, որ նա­խա­րա­րին վե­րը նշ­ված­նե­րի հա­մար և այլ պատ­ճառ­նե­րով պաշ­տո­նանկ ա­նե­լու կամ գո­նե նա­խա­տե­լու, սաս­տե­լու փո­խա­րեն, մտա­ծո­ղու­թյան, մտ­քի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան հար­ցում ճիշտ Գի Ար­սի­զեի և այլ մա­սոն­նե­րի պես մտա­ծող ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «Հու­Զանք ու Զանգ» հա­կա­բա­րո­յա­կան խեղ­կա­տա­կու­թյան առն­չու­թյամբ դար­ձյալ հրա­պա­րա­կայ­նո­րեն ա­սաց, որ ար­վես­տում գրաքն­նու­թյունն ան­թույ­լատ­րե­լի է («Ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նե­լով կա­մաց-կա­մաց կհաս­նենք ինկ­վի­զի­ցիա­յի»)` նախ և ա­ռաջ ան­տե­սե­լով այն պարզ ի­րո­ղու­թյու­նը, որ «Հու­Զանք ու Զան­գը» ոչ թե ար­վեստ, այլ հա­կաար­վեստ է, ինչ­պես ոչ թե են­թամ­շա­կույթ կամ ա­ղանդ, այլ հա­կակ­րոն է սա­տա­նա­յա­պաշ­տու­թյու­նը:
Մտա­ծո­ղու­թյան, մտ­քի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան ար­դյունքն է նաև, որ նույն Փա­շի­նյա­նը ԱԺ-ում հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րեց` «էդ մար­դը (սե­ռա­փոխ Մե­լի­նե (Մել) Դա­լու­զյա­նը.- Ա. Հ.) իմ անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան ներ­քոյ ա, իմ անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան», իսկ ա­վե­լի վաղ էլ հան­դես է ե­կել ԼԳԲՏ ան­ձանց «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պա­նու­թյամբ ու նրանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րին ա­ջակ­ցե­լով:
Հար­ցիս`«Ֆրան­սիա­յի Մեծ Արևելք» օ­թյա­կի ան­դամ­նե­րի թվում հա­վա­տա­ցյալ­նե­րից, ան­հա­վատ­նե­րից բա­ցի, կա՞ն նաև սա­տա­նա­յա­պաշտ­ներ, Գի Ար­սի­զեն պա­տաս­խա­նեց. «Ես կար­ծում եմ` մեր մտա­ծո­ղու­թյունն այն­քան ռա­ցիո­նալ է, որ այն մար­դիկ, ով­քեր Սա­տա­նա­յին են հա­վա­տում, չեմ կար­ծում, որ գան մեզ մոտ»:
Հա­կա­սու­թյուն չի՞ ա­ռա­ջա­նում, ար­դյոք, աս­վա­ծի և, մյուս կող­մից, «Ֆրան­սիա­յի Մեծ Արևելքի» դա­վա­նած «մտ­քի, մտա­ծո­ղու­թյան բա­ցար­ձակ ա­զա­տու­թյան», նաև` պա­րոն Ար­սի­զեի այն հա­վաստ­ման միջև, թե «Ըն­դու­նում ենք ցան­կա­ցած կրոն», «Որևէ սահ­մա­նա­փա­կում չկա կրո­նա­կան պատ­կա­նե­լու­թյան, հա­վատ­քի կամ ան­հա­վատ լի­նե­լու»: Այս ա­ռու­մով, սա­կայն, ա­ռա­վել ու­շագ­րավն այն դեպքն է, ո­րի մա­սին հենց ին­քը` Մեծ վար­պե­տը, բե­րա­նից թռց­րեց. «Մեզ մոտ կան հա­վա­տա­ցյալ­ներ և ոչ հա­վա­տա­ցյալ­ներ, նույ­նիսկ կան հոգևո­րա­կան­ներ, ո­րոնք ֆրանկ­մա­սոն են, բայց, ցա­վոք սր­տի, երբ որ հոգևո­րա­կան­նե­րի բարձ­րա­գույն մար­մին­ներն ի­մա­նում են, նրանք խն­դիր­ներ են ու­նե­նում, նույ­նիսկ վտար­վում են: Ոչ հե­ռու ան­ցյա­լում մենք ու­նե­ցանք մի կա­թո­լիկ հոգևո­րա­կան, ո­րը հայտ­նա­բեր­վել էր, ո­րին տե­սել էին նկար­նե­րի մեջ, և բարձ­րա­գույն մար­մինն ի­րեն ուղ­ղա­կի վտա­րեց ե­կե­ղե­ցուց: Եվ հի­մա երևի դուք հաս­կա­նում եք, թե ինչ պատ­ճա­ռով է, որ ֆրանկ­մա­սոն­նե­րը չեն սի­րում բո­լո­րին ա­սել, որ ի­րենք ֆրանկ­մա­սոն են»:
Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ե­թե մա­սո­նու­թյունն ու ֆրանկ­մա­սոն­նե­րը Սա­տա­նա­յի հետ որևէ առն­չու­թյուն չու­նեն, ա­պա ին­չու՞ է նույ­նիսկ կա­թո­լիկ ե­կե­ղե­ցին այդ­պի­սի վե­րա­բեր­մունք դրսևո­րել նրանց նկատ­մամբ: Ի­հար­կե, հաս­կա­նա­լի է, թե ին­չու, չէ՞ որ հա­կա­ռակ պա­րա­գա­յում հաս­տա­տում կս­տա­նա­յին կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու և մա­սո­նու­թյան կա­պի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը:
Գի Ար­սի­զեն այդ­պես էլ չպա­տաս­խա­նեց այն հար­ցին, թե «Ար­մե­նիա Մա­րիոթ» հյու­րա­նո­ցում 2011 թ. հու­լի­սի 4-ից սկս­ված ի­րենց հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում ի՞նչ հար­ցեր են քն­նար­կել, միայն ա­սաց, թե ի­րենք ինչ հար­ցեր են քն­նար­կում ընդ­հան­րա­պես. «Բո­լոր թե­մա­նե­րը, որ մենք քն­նար­կում ենք, միշտ մար­դու ար­ժա­նա­պատ­վու­թյան հետ կապ ու­նեն, օ­րի­նակ` «Ֆրան­սիա­յի Մեծ Արևել­քը» եր­կար տա­րի­ներ պայ­քա­րել է հա­սա­րա­կու­թյան մեջ կնոջ ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար, օ­րի­նակ` հա­կահ­ղիու­թյան մի­ջոց­ներ օգ­տա­գոր­ծե­լու, օ­րի­նակ` հղիու­թյան ընդ­հատ­ման ի­րա­վուն­քի... մենք նաև աշ­խա­տել ենք աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րի շուրջ, բժշ­կա­կան ա­պա­հո­վագ­րու­թյան հար­ցի շուրջ և բո­լոր այն թե­մա­ներն ենք շո­շա­փել, ո­րոնք կապ­ված են ան­ձի, քա­ղա­քա­ցու ա­պա­հո­վու­թյան հետ, և Հա­յաս­տա­նում նույն կերպ պետք է լի­նի ֆրանկ­մա­սո­նու­թյու­նը: Մենք եր­բեք այն մա­սին չենք խո­սում, թե պետք է Հա­յաս­տա­նի կամ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հին փո­խել»:
Մի՞ թե…
Մեծ վար­պե­տը, ո­րը փոր­ձում էր հա­վա­տաց­նել, թե ի­րենք քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեն զբաղ­վում, ա­սաց նաև. «Ֆրան­սիա­յում շատ լուրջ ընտ­րու­թյուն­նե­րի շր­ջան է, նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­ներ: Ֆրան­սիա­յում նա­խա­գա­հի բո­լոր թեկ­նա­ծու­նե­րը գա­լիս են մեզ հետ խո­սե­լու, և մենք նրանց տա­լիս ենք մեր կար­ծի­քը մի շարք թե­մա­նե­րի շուրջ, ո­րը սկս­վում է նրա­նից, որ մարդ կա­րո­ղա­նա ար­ժա­նա­պա­տիվ ձևով մա­հա­նալ, շո­շա­փե­լով նաև մի շարք ա­վե­լի քա­ղա­քա­կան հար­ցեր, օ­րի­նակ` հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծու­թյու­նը»:
Գի Ար­սի­զեի ա­սած­նե­րի միջև հա­կա­սու­թյուն­ներն ակն­հայտ են, և դրանք նույն­պես հաս­կա­նա­լի են դարձ­նում, թե նրանք ի­րա­կա­նում ով­քեր են: Եվ, ա­հա, օ­րերս նրանք դար­ձյալ ե­կել և ի­րենց սի­րե­լի ժո­ղո­վա­վայր «Ար­մե­նիա Մա­րիոթ» հյու­րա­նո­ցում հեր­թա­կան հա­վաքն են անց­կաց­րել, ըստ վե­րոն­շյալ տե­ղե­կատ­վու­թյան, խո­սել նաև քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան թե­մա­նե­րով: Սա ի՞նչ է, ե­թե ոչ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հարց, սա­կայն, մի երկ­րում, որ­տեղ ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը վերևից ու­ղիղ հար­վա­ծի տակ է:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 10620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ