Բաց ճաշ՝ Լեզ­վի կո­մի­տեի նա­խա­գահ Դա­վիթ Գյուր­ջին­յա­նի հա­մար (ճա­շա­ցան­կում՝ քր­ջիկ)

Բաց ճաշ՝ Լեզ­վի կո­մի­տեի նա­խա­գահ Դա­վիթ Գյուր­ջին­յա­նի հա­մար (ճա­շա­ցան­կում՝ քր­ջիկ)
29.11.2019 | 01:12
Ի պատասխան 2019 թվականի նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան մի գրառման
ՆԱԽ­ԿԻՆ լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան ՆԱԽ­ԿԻՆ պե­տի ՆԱԽ­ԿԻՆ տե­ղա­կա­լու­հին (ե­րիցս ՆԱԽ­ԿԻՆ) ազ­գայ­նա­մերձ-ու­ռա­հայ­րե­նա­սի­րա­կան մի բան է թխել թեր­թե­րից մե­կում՝ հըն­թացս վի­րա­վո­րե­լով ինձ և իմ տե­ղա­կա­լին:
Բա չա­սե՞ս.
-Ո՛վ կին, գլ­խիդ շատ զոռ մի՛ տուր, հան­կարծ չպայ­թի. գնա քր­ջի՛կդ ե­փիր...
Կյան­քը ցույց տվեց, որ Ձեզ հետ երկ­խո­սու­թյուն հնա­րա­վոր չէ. բա­նա­վի­ճե­լու փո­խա­րեն վի­րա­վո­րան­քի լեզ­վով եք խո­սում, ֆեյս­բու­քից այն կողմ չան­ցաք, որն էլ դար­ձավ Ձեզ բաց ճա­շի՝ քր­ջի­կի հրա­վի­րե­լու շար­ժա­ռի­թը։
Թե ին­չի մա­սին եմ գրում ու խո­սում ես, գի­տեն բո­լոր նրանք, ով­քեր կար­դում են իմ հոդ­ված­նե­րը կամ լսում ու դի­տում հա­ղոր­դում­նե­րը։ Կար­դալ չնա­խընտ­րող­նե­րի, բայց ֆեյս­բու­քում Ձեզ նվա­գակ­ցող­նե­րի, ձայ­նակ­ցող­նե­րի և ծա­փա­հա­րող­նե­րի հա­մար ա­սեմ, որ ար­դեն տևա­կան ժա­մա­նակ է՝ իմ մտա­հո­գու­թյուն­ներն եմ ար­տա­հայ­տում երկ­րում պե­տա­կան լեզ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան գրե­թե չգո­յու­թյան և օ­րեն­սդ­րա­կան մի շարք խն­դիր­նե­րի առն­չու­թյամբ, իսկ բո­լո­րո­վին վեր­ջերս նաև այդ հա­մա­տեքս­տում՝ Ձեր ան­գոր­ծու­թյան մա­սին։
Ցայ­սօր Ձեզ հա­սու չէ, որ հայ մար­դը, շար­քա­յին քա­ղա­քա­ցին, պե­տա­կան պաշ­տո­նյան ի­րա­պես կա­րող են մտա­հոգ­վել ու ան­հան­գս­տա­նալ ի­րենց միակ պե­տա­կան՝ հա­յոց լեզ­վի ճա­կա­տագ­րով։ Մինչ­դեռ Դուք պետք է ա­ռա­ջինն ըն­դվ­զեիք «Լեզ­վի մա­սին» ՀՀ օ­րեն­քի որևէ պա­հան­ջի ան­տես­ման դեպ­քում։ Ար­դեն մե­կու­կես տա­րի է՝ ա­մեն քայ­լի դի­մում եք, որ­պես­զի փո­շիաց­նեք օ­րեն­քի դրույթ­նե­րը. մի դեպ­քում՝ վա­րույթ­ներ ի­րա­կա­նաց­նե­լը Ձեր սր­տով չէ, մյուս դեպ­քում՝ կա­նո­նադ­րա­կան գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­նում եք ընտ­րո­վի, եր­րորդ դեպ­քում՝ բա­ցար­ձա­կա­պես չեք ար­ձա­գան­քում կր­թու­թյան լեզ­վի դեմ ար­վող քայ­լե­րին։ Շր­ջա­նառ­վում է «Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի նա­խա­գիծ, որ­տեղ ամ­րագր­ված է հա­յե­րե­նի տա­րած­քը նե­ղաց­նող դրույթ, իսկ Դուք ու­շա­ցու­մով Հան­րա­յին ռա­դիո­յի ե­թե­րից հայ­տա­րա­րում եք. «Քն­նար­կում չկա, որ մաս­նակ­ցենք, միայն մե­ղադ­րանք­ներ են հն­չում»։ Քն­նար­կում չպետք է լի­նի, պա­րո՛ն, որ Դուք ար­տա­հայ­տեք Լեզ­վի կո­մի­տեի դիր­քո­րո­շու­մը։ Բազ­մա­թիվ մտա­վո­րա­կան­ներ, հա­յոց լեզ­վի ճա­կա­տագ­րով մտա­հոգ շատ քա­ղա­քա­ցի­ներ, ի տար­բե­րու­թյուն Ձեզ, չս­պա­սե­ցին քն­նարկ­ման, խո­սե­ցին, ար­տա­հայ­տե­ցին ի­րենց ան­հան­գս­տու­թյունն ու մտա­հո­գու­թյուն­նե­րը։ Իսկ դու՞ք...
Ար­դեն հաս­կա­ցել ենք. բարձր աշ­խա­տա­վար­ձի ու գոր­ծու­ղում­նե­րի սի­րա­հար եք... Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան աշ­խա­տա­կազ­մի 5 տար­վա աշ­խա­տա­վար­ձի չափն ու պահ­պա­նու­թյան ծախ­սե­րը զե­տե­ղել էին հա­մա­ցան­ցում ու մե­ղադ­րում էին, թե Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյունն աշ­խա­տա­վարձ է ստա­ցել ու գործ չի ա­րել։ Ի՞նչ գոր­ծեր նկա­տի ու­նեին, գու­ցե այն գոր­ծե՞­րը, որ կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րով կա­սեց­վե՞լ էին։
Իսկ ին­չու՞ են աշ­խա­տա­վարձ տա­լիս Ձե՛զ։ Որ­պես­զի երբ պետք է՝ լռեք, երբ պետք է՝ խո­սեք։
Ան­հա­վա­սար պայ­քա­րում ու­ժե­րի գեր­լա­րու­մով պահ­պա­նել ենք կա­ռույ­ցը, որ ֆեյս­բու­քյան է՞ջ վա­րեք, թե՞ հոր­դո­րակ­ներ ու­ղար­կե­լը դարձ­նեք գոր­ծու­նեու­թյան գլ­խա­վոր ու­ղե­նիշ։ Սա էլ եք վի­րա­վո­րանք հա­մա­րում։ Ձեզ­նից լավ չա­սեմ՝ «նախ­կի­նում էլ նույն գործն էի ա­նում, բայց հի­մա 595 000 դրամ աշ­խա­տա­վարձ եմ ստա­նում»։ Ի­հար­կե ստա­նում եք. յու­ղոտ աշ­խա­տան­քի ա­ռա­ջար­կու­թյուն են ա­րել՝ ե­րա­նե­լի աշ­խա­տա­վար­ձով... Տա­րի­ներ շա­րու­նակ քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյան մր­ցույթ­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար­ձա­կու­թյուն չեք ու­նե­ցել... Հար­մար պահ էր. պաշ­տո­նը դար­ձել էր հա­յե­ցո­ղա­կան, և Դուք, ա­ռանց եր­կմ­տե­լու, զբա­ղեց­րիք այն՝ բո­լո­րո­վին չհաս­կա­նա­լով, թե ի՛նչ բեռ է դր­վում Ձեր ու­սե­րին։
Ժա­մա­նա­կը չէ՞ Լեզ­վի կո­մի­տեի մե­կու­կես տար­վա աշ­խա­տա­վար­ձի չա­փը զե­տե­ղե­լու հա­մա­ցան­ցում և հնա­րա­վո­րու­թյուն տա­լու հան­րու­թյա­նը՝ հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու։
Սա ար­դեն եր­րորդ դեպքն է, որ հրա­պա­րա­կավ ան­հար­գա­լից եք ար­տա­հայտ­վում իմ հաս­ցեին։ Ճիշտ է, աշ­խա­տել եմ վե­րահս­կող կա­ռույ­ցում, բայց դա­տա­րան­նե­րում անձ­նա­կան հար­ցեր չեմ լու­ծել։ Ինձ չս­տի­պեք դա­վա­ճա­նա­նել սկզ­բունք­նե­րիս...
Լեզ­վի կո­մի­տեի նա­խա­գա­հի պաշ­տո­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես զբա­ղեց­նե­լը չի նշա­նա­կում ցկյանս ստանձ­նել ֆեյս­բու­քյան կա­նանց «նվա­գախմ­բի» դի­րի­ժո­րու­թյու­նը (մի օր էլ դուք եք ՆԱԽ­ԿԻՆ դառ­նա­լու)։ Ինչ­պես եր­գել եք տա­լիս, այն­պես էլ կտ­րե՛ք այդ կեղծ ձայ­նե­րը... Վե՛րջ տվեք անձ­նա­կան վի­րա­վո­րանք­ներ հասց­նե­լուն. դա վա­յել չէ պե­տա­կան պաշ­տո­նյա­յին։ Ան­կեղծ ա­սած, չեմ էլ հաս­կա­նում Ձեր գրառ­ման տրա­մա­բա­նու­թյու­նը՝ ինձ լռեց­նե՞լ, թե՞ քր­ջիկ ե­փել տալ։ Ա­ռա­ջի­նը չի հա­ջող­վի, իսկ երկ­րոր­դը հա­մա­րեք՝ ար­ված է։
Բա չա­սե՞ս.
-Ո՛վ այր, լեզ­վիդ շատ զոռ մի՛ տուր, գի­տես, որ լեզ­վին է առ­նչ­վում աշ­խա­տանքդ, բայց չգի­տես, որ ֆեյս­բու­քում ա­րածդ լեզ­վին տալ է ըն­դա­մե­նը, մի՛ ան­հան­գս­տա­ցիր, «իմ գլու­խը չի պայ­թի», ու­զածդ քր­ջիկն էլ ե­փել եմ, կա­րող ես ճա­շա­կել, ո՜վ «ան­հաղթ հե­րոս»...
Վեր­ջին պար­բե­րու­թյան մեջ ե­զա­կի դեմ­քով դի­մե­ցի, որ կող­քից նա­յեք Ձեզ ու հիա­նաք. դաս­տիա­րա­կու­թյունս, կր­թու­թյունս և ան­ցածս ճա­նա­պար­հը թույլ չտ­վե­ցին քր­ջի­կի հրա­վե­րը Ձեր ո­ճով շա­րադ­րել։
Բա­րի ա­խոր­ժակ։
Մա­րի­նե ՀՈ­ՎՅԱՆ
Դիտվել է՝ 7012

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao