Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Բելառուսը ներկայացրել է Տիգրան Սարգսյանին փոխարինողին

Բելառուսը ներկայացրել է Տիգրան Սարգսյանին փոխարինողին
29.11.2019 | 23:52

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն է առաջարկել ԵՏՀ կոլեգիայի ղեկավարի պաշտոնում: «Իհարկե, մենք մտածում էինք, թե ում առաջարկենք: Ճիշտ է, ցանկացողներ էլ կային,-նշել է նա:-Բայց ես կարծում եմ, որ դուք դա կարող եք, միայն դուք: Որովհետեւ բոլոր թեկնածությունները, որոնք ինձ հարկ եղավ դիտարկել, ավելի թույլ էին, նվազ փորձառու, զիջում էին դիվանագետի որակներով: Դուք ունեք բոլոր այս որակները»,-ասել է նախագահը Մյասնիկովիչի հետ կայացած հանդիպմանը:
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն իր որոշման մասին տեղեկացրել է ԵԱՏՄ ղեկավարներին:

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ