Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թեհմինա Վարդանյան. Շինթույլտվություն «Ջերմուկ Գրուպ»-ին ձնամաքրման 5 մեքենայի դիմաց

Թեհմինա Վարդանյան. Շինթույլտվություն «Ջերմուկ Գրուպ»-ին ձնամաքրման 5 մեքենայի դիմաց
30.11.2019 | 23:30

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է, որ հստակ տեղեկություններ ունի, որ սեպտեմբերին քաղաքապետարանի կողմից «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ ստացել 5 ձնամաքրման մեքենա։

«Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք ձեզանից, պարոնայք։ Սա համապատասխանու՞մ է իրականությանը։ 4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը հավասար է 5 ձնամաքրման մեքենա։ Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շինթույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ պետք չէ վստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։ Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին և պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները», - Facebook-ի իր էջում գրել է Վարդանյանը։

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ