Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել է ԱՄՆ-ի նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել է ԱՄՆ-ի նկատմամբ
02.12.2019 | 23:25

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը տեղեկացրել է.
«Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել ամերիկյան ռազմանավերի և ինքնաթիռների միջոցով Հոնկոնգ այցելելու ԱՄՆ-ի հայցերի քննարկումը»:

Պատասխանելով հարցին, թե երբ է Պեկինը մտադիր վերսկսել համապատասխան հարցումների դիտարկումը, Հուա Չունյինն ասել է՝ «երբ դա ավարտվի, կախված է ԱՄՆ-ի հաջորդ քայլերից»։

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ