Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին
02.12.2019 | 23:28

Մեկ միասնական փաթեթ ունենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգ կա՝ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման համար:


«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է՝ հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցեր, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որի մեջ տեղի է ունում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության մեջ», - ասաց նախարարը: Նա նշեց, որ վերջին մեկ ու կես տարում ՀՀ-ն հավատարիմ է մնացել հարցի խաղաղ կարգավորման սկզբունքին: «Այս մեկ ու կես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողություններն ու մեր լջությունը՝ խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու ու արդյունավետ աշխատելու ուղղությամբ: Մենք ունենք մեր գերակայություններ ու աշխատելու ենք դրանց շուրջ»:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ