Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԳ նախարարը՝ ՀՀ-ին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերի հրապարակումների մասին

ԱԳ նախարարը՝ ՀՀ-ին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերի հրապարակումների մասին
02.12.2019 | 23:28

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պնդում է, ոչ թե հայկական, այլ թուրքական կողմը պետք է հաստատի կամ հերքի Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերի հրապարակման իսկությունը:

«Ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը պետք է անի և, անկեղծ ասած, որևէ արձագանք իրենցից չենք լսել: Կարիք չկա երևի ասելու, որ հարցը պարունակում է լուրջ մտահոգություն», - ասաց Մնացականյանը ասուլիսում՝ անդրադառնալով շվեդական կայքում 2016 թ. գաղտնի նյութեր հրապարակելուն: Նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների առանց նախապայմանների, բայց դրա համար երկու կողմ է պահանջվում: «Երկրորդ կողմի քաղաքականությունն աշխատում է այլ տրամաբանությամբ: Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և հռետորաբանությամբ», - ավելացրեց նախարարը: «Nordic Monitor» կայքը 2016-ից գաղտնի նյութեր էր հրապարակել, որոնցում անդրադարձ կար Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերին՝ օդային հարվածներ հասցնել Հայաստանին, գործողությունը հաստատվել էր 2001-ին:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ