«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վարչապետը ներկա է գտնվել ադամանդագործական նոր գործարանի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է գտնվել ադամանդագործական նոր գործարանի բացման արարողությանը
02.12.2019 | 23:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի: Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել ադամանդի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացումը մեր երկրում և նշել, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել: Ընկերությունն աշխատում է սեփական հումքով՝ կիրառելով Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացն իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ