Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ալիևը հայտարարել է կառավարության նոր կառուցվածքի ստեղծման մասին

Ալիևը հայտարարել է կառավարության նոր կառուցվածքի ստեղծման մասին
02.12.2019 | 23:34

«Ադրբեջանի բոլոր անկյուններում բարեփոխումներ են իրականացվում, այդ թվում՝ կառուցվածքային: Դա նորմալ գործընթաց է: Անցած շաբաթ հաստատվել է նախագահական աշխատակազմի նոր կառուցվածքը, մոտ ապագայում կձևավորվի նոր խորհրդարանը, իսկ առաջիկա օրերին արդեն կհաստատվի կառավարության նոր կառուցվածքը»,- հայտնել է Ալիևը` ընդունելով նախագահի աշխատակազմի քարտուղարության նախկին ղեկավար Դիլյարա Սեյիդզադեին:

Նա նշել է, որ պետք է պայմաններ ստեղծել նոր, երիտասարդ կադրերի համար, որ նրանք իրենց դրսևորելու հնարավորություն ունենան:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ