Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Forbes-ն անդրադարձել է թերագնահատված զբոսաշրջային ուղղություններին

Forbes-ն անդրադարձել է թերագնահատված զբոսաշրջային ուղղություններին
02.12.2019 | 23:35

Մեր օրերում բոլորը շտապում են հայտարարել ճանապարհորդելու համար 2020-ի «լավագույն» ուղղությունները, այս անգամ Forbes-ը առանձնացրել է ամենաթերագնահատված զբոսաշրջային ուղղությունները: Հմայիչ, տիեզերական քաղաքներից մինչև պատմական գոհարներ ու ոտք չդրած լողափեր: Երևանը տեղ է գտել այդ 10՝ ավելի քիչ ուշադրության արժանացած վայրերի շարքում, որոնք ճանապարհորդները կարող են այցելել 2020-ին:


Հանդեսի փոխանցմամբ` Հայաստանը, որը հայտնի է որպես աշխարհի «ամենահին քրիստոնեական երկիր», ամենազարմանահրաշ վայրերից է, որ կարող են զբոսաշրջիկները բացահայտել իրենց համար: Այն աշխարհին է ներկայանում ՅՈՒՆԵՍԿՕ-ում ճանաչված հնագույն վանքերով ու տաճարներով: Երևանը մոլորակի վրա ամենաերկար շարունակական բնակեցված քաղաքներից է և հայտնի է խորհրդանիշ Արարատ լեռանը նայող հրաշալի տեսարանով: Երևանը նաև կոչում են «վարդագույն քաղաք»` ճարտարապետության մեծ մասը կազմող վարդագույն հրաբխային տուֆ քարից պատրաստված շենքերի պատճառով: Ամսագիը խորհուրդ է տալիս նայել ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի թողարկած ձեռնարկի` Հայաստան այցի հատվածը, որտեղ զբոսաշրջիկները կարող են գտնել նաև Հանրապետության հրապարակում գտնվող վարդագույն The Marriott Yerevan-ի շենքը:


Հանդեսը խոսում է նաև հայկական հայտնի ռեստորաններից մեկի մասին, որը հյուրընկալել է Հիլարի Քլինթոնին, Ուելսի արքայազնին և Ժերար Դեպարդյեին, որտեղ կարելի է համտեսել անմահական կերակրատեսակներ:
Ցանկում տեղ են գտել նաև Ուրուգվայը՝ Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքը, Վիետնամը՝ Կոնդաո արշիպելագը, Նիգերիան՝ Լագոս քաղաքը, Կամբոջան՝ Մոնդոլկիրի նահանգը, Բելիզը՝ Պունտա Գորդա քաղաքը, Նիդեռլանդները՝ Ռոտերդամ քաղաքը, Տեխասի Սան Անտոնիո քաղաքը, Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, Չեխիայի Տելչ քաղաքը:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ