Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էդմոն Մարուքյան. ՍԴ-ում ճգնաժամ չկա

Էդմոն Մարուքյան. ՍԴ-ում ճգնաժամ չկա
02.12.2019 | 23:36

Երբ ասում եք՝ ժողովուրդը չի վստահում այս Սահմանադրական դատարանին և Հրայր Թովմասյանին, ձեր իշխանությունը և ժողովուրդը վստահո՞ւմ են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին:

«Ձեր իշխանությունը վստահո՞ւմ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լևոն Յոլյանին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Գյումրիում բոնուսներով և կեղծիքներով ընտրված Սամվել Բալասանյանին… այս ցանկը կարող եմ շարունակել: Կա երկու տարբերակ՝ կամ ասում եք, որ այդ մարդկանց վստահում եք, կամ՝ ինչո՞ւ նախագծեր չեք բերում, որպեսզի իրենց էլ «փուռը տաք», գնան, որպեսզի նրանց տեղերում նորմալ, ժողովրդի վստահությունը վայելող մարդիկ նշանակվեն և ընտրվեն»,- ասաց Մարուքյանը: Մինչ Ռուստամ Բադասյանը կարձագանքեր, Մարուքյանին պատասխանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ իր համար զարմանալի է Մարուքյանի կողմից նման հարցերի բարձրաձայնումը: «Իմ գնահատմամբ՝ սա նախագծի քննարկման հետ կապ չունի, կոնկրետ նախագիծ ենք քննարկում, որի հիմնավորումները կցված են դրան»,- ասաց Գրիգորյանը և նշեց, որ չի պատրաստվում արձագանքել Մարուքյանին: Նա հայտարարեց՝ խորհրդարանը քաղաքական մարմին է, որտեղ ցանկացած որոշում, որն ընդունում են, ունի քաղաքական ենթատեքստեր ու հիմնավորումներ: Այս նախագծի և Սահմանադրական դատարանի վերաբերյալ եղել են բազմաթիվ քաղաքական հայտարարություններ: «Զարմանում եմ, որ թիրախավորել եք կոնկրետ ՍԴ-ն և ասում եք, թե այնտեղ ճգնաժամ կա, ու ժողովուրդը չի վստահում, և այլն, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և մեր մյուս գործընկերներին դատապարտող դատավորները հենց հիմա աշխատում են: Թիրախավորել ենք կոնկրետ ՍԴ-ին. դրանում քաղաքական որևէ հիմնավորում չկա»,-ասաց Մարուքյանը և հավելեց՝ նախագիծը վստահությանն ուղղված «կարկատան» է, և ավելի կարևոր ինստիտուտներ կան, որոնց վստահությունը պետք է վերականգնել: «ՍԴ-ում ճգնաժամ չկա: Կա վստահության խնդիր»,-ընդգծեց Էդմոն Մարուքյանը:


ՍԴ նախագահների մասին օրենքի նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ