Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
03.12.2019 | 02:14
VIII. 2008 ԹՎԱ­ԿԱ­ՆԻ «ՄԱՐ­ՏԻ ՄԵ­ԿԻ» «ՀԱ­ՆԵ­ԼՈՒԿ­ՆԵ­ՐԸ»
Մո­լեգ­նած ամ­բո­խի վար­քա­կա­նոն­նե­րը ճա­նա­չե­լով, Տեր-Պետ­րո­սյա­նը հաս­կա­ցավ, որ չա­փա­զանց հե­ռու է գնա­ցել նրան ան­համ­բե­րու­թյան զգա­ցում սեր­մա­նե­լու հար­ցում, բայց չհա­մար­ձակ­վեց իր վրա վերց­նել ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Ա­ռաջ­նոր­դը, «Ա­զա­տու­թյան» հրա­պա­րա­կում ան­գործ կանգ­նե­լուց բա­ցի, ու­րիշ ո­չինչ չէր կա­րող ա­ռա­ջար­կել ամ­բո­խին: Ա­ռաջ­նոր­դը պար­զա­պես ինք­նա­մե­կու­սա­ցավ:
Զանգ­ված­նե­րը չեն հան­դուր­ժում ան­գոր­ծու­թյուն և ան­հա­մար­ձա­կու­թյուն, «զանգ­ված­նե­րը հար­գում են միայն ու­ժը»: Ոչ ընդ­դի­մու­թյու­նը, ոչ պե­տա­կան մար­մին­նե­րը ո­չինչ չձեռ­նար­կե­ցին ի­րա­վի­ճա­կը հան­դար­տեց­նե­լու հա­մար:
Հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը շփոթ­ված էին՝ ի­րենց ան­ծա­նոթ ի­րա­վի­ճա­կում չտի­րա­պե­տե­լով հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազ­մի. այդ­պես ծն­վեց խնդ­րի ու­ժա­յին լուծ­ման գա­ղա­փա­րը: Օ­պե­րա­յին թատ­րո­նի շեն­քի հա­րա­կից տա­րած­քում տե­ղա­վոր­ված «վրա­նա­յին կա­յա­նա­վայ­րը» ցրե­լու նպա­տա­կով, ու­ղարկ­վե­ցին ոս­տի­կա­նա­կան ստո­րա­բա­ժա­նում­ներ, ո­րոնք գոր­ծե­ցին կո­պիտ և ան­խո­հեմ, ձգ­տե­լով ղե­կա­վա­րու­թյանն ի ցույց դնել ի­րենց ջան­քե­րը: Այդ պա­հին Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը «թույ­լատ­րեց» ի­րեն տրա­մադր­ված թիկ­նա­պահ­նե­րին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կից ի­րեն տուն տա­նել՝ բո­ղո­քի զանգ­ված­նե­րին թող­նե­լով ա­ռանց ղե­կա­վար­ման:
Որ­բա­ցած ընտ­րա­զանգ­ված­նե­րի խմ­բերն ա­նի­մաստ թա­փա­ռում էին քա­ղա­քում: Ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նոր­դը, որն ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րել էր «ընդ­միշտ իր ժո­ղովր­դի հետ լի­նե­լու» մա­սին, ան­հե­տա­ցել էր՝ հե­տա­գա­յում ար­դա­րա­նա­լով, որ գտն­վել է «տնա­յին կա­լան­քի տակ»:
Այդ ըն­թաց­քում, իր ու­ժը զգա­լով, ամ­բո­խը մո­լեգ­նում էր: «Ղա­րա­բաղ» կո­մի­տեի ո­րոշ նախ­կին ան­դամ­ներ փոր­ձում էին ի­րենց ու­ժե­րով մեղ­մել ի­րա­վի­ճա­կը, բայց ամ­բո­խը պա­հան­ջում էր իր ա­ռաջ­նոր­դին. «Լևո՛ն» և գոր­ծո­ղու­թյուն­ներ…
Այդ ի­րա­վի­ճա­կում, Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի ա­նու­նից, բո­ղո­քի զանգ­ված­նե­րին ա­ռաջ­նոր­դեց ՀՀՇ-ի ա­ճեց­րած Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որն ընդ­դի­մու­թյան բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րին մշ­տա­պես Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի կող­քին էր: Լի­նե­լով ան­զուսպ ե­րի­տա­սարդ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ «Ղա­րա­բաղ» կո­մի­տեի նախ­կին ան­դամ­նե­րի և մյուս խե­լա­միտ գոր­ծըն­կեր­նե­րի հոր­դոր­նե­րին չհետևե­լով, է­լեկ­տա­րա­կա­նա­ցած ամ­բո­խին սադ­րեց ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի դեմ, հա­սա­րա­կա­կան կար­գի խախ­տում­նե­րի: Ամ­բո­խը սկ­սեց շուռ տալ ավ­տո­մե­քե­նա­ներ, կոտ­րել հաս­տա­տու­թյուն­նե­րի, խա­նութ­նե­րի ցու­ցա­փեղ­կե­րը, ծե­ծել հա­սա­րա­կա­կան կար­գի պա­հա­պան­նե­րին և այլն, ի­րենց ան­վե­րահս­կե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում հաս­նե­լով սան­ձար­ձա­կու­թյուն­նե­րի՝ խե­լա­կո­րույս վի­ճա­կում ան­պատ­ժե­լի զգա­լով ի­րենց:
Իշ­խա­նա­կան օ­ղակ­նե­րի ան­ճա­րա­կու­թյան փաս­տի առջև հայ­տն­վե­լով, հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը, սահ­մա­նադ­րա­կան կար­գի պաշտ­պա­նու­թյան և հա­սա­րա­կու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման նպա­տա­կով, հրա­մա­նա­գիր ստո­րագ­րեց ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին, ներ­քին գոր­ծե­րի մար­մին­նե­րին և զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տա­լով ի­րա­կա­նաց­նե­լու ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րենք­նե­րի և զին­վո­րա­կան կա­նո­նադ­րու­թյուն­նե­րի հի­ման վրա:
Ճի՞շտ էր տվյալ ո­րո­շու­մը: Հա­վա­նա­բար, ա­յո՛: Հնա­րա­վո՞ր էր խու­սա­փել ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման ըն­թաց­քից: Ըստ երևույ­թին, հնա­րա­վոր էր: Այլ խն­դիր է, որ մաս­նա­գի­տա­կան բարձ­րու­թյան վրա չգտն­վե­ցին հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ո­րոնք պար­տա­վոր էին ման­րազ­նին ու­սում­նա­սի­րել և ան­կողմ­նա­կալ գնա­հա­տել հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­կան և օ­պե­րա­տիվ ի­րա­վի­ճա­կը և, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, պրո­ֆի­լակ­տիկ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել՝ ծայ­րա­հե­ղա­կան երևույթ­նե­րը կան­խե­լու նպա­տա­կով:
Այն կա­պակ­ցու­թյամբ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի 2008 թ. մար­տի 1-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ար­ձա­նագ­րել են հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի տե­սան­կա­րա­հա­նող սար­քե­րը, որ­պես ամ­բոխ­նե­րին ան­կար­գու­թյուն­նե­րի ակ­տիվ հրահ­րո­ղի, նրա դեմ հա­րուց­վեց քրեա­կան գործ: Ն. Փա­շի­նյա­նը ո­րոշ ժա­մա­նակ թաքն­վեց ար­դա­րա­դա­տու­թյան մար­մին­նե­րից, սա­կայն «ա­վագ ըն­կեր­նե­րի» խոր­հր­դով, հա­վա­նա­բար, ա­պա­գա­յի հա­մար հա­մա­պա­տաս­խան կեն­սագ­րու­թյուն ստեղ­ծե­լու նպա­տա­կով, ի վեր­ջո, հան­ձն­վեց իշ­խա­նու­թյուն­նե­րին և ստա­ցավ բան­տա­յին կա­լան­քի հա­մա­պա­տաս­խան պատ­ժա­չափ, ո­րը կր­ճատ­վեց հա­մա­ներ­ման մի­ջո­ցով:
Քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մից հա­մա­պա­տաս­խան եզ­րա­հան­գում­ներ կա­տա­րե­ցի՞ն իշ­խա­նա­վոր­նե­րը: Հայտ­նի չէ: Սա­կայն Սերժ Սարգ­սյա­նը հռ­չակ­վեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ, ինչ­պես ժո­ղո­վուրդն է բնո­րո­շում, «ա­րյան վրա» գա­լով իշ­խա­նու­թյան: Չնա­յած, ա­յո, եզ­րա­հան­գում­ներ կա­տար­վե­ցին: Հե­տա­գա­յում, Հա­յաս­տա­նում բո­լոր այս­պես կոչ­ված «ընտ­րու­թյուն­նե­րը» ան­ցան ի­րեն «իշ­խա­նու­թյան կու­սակ­ցու­թյուն հռ­չա­կած» Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­չա­լուրջ հս­կո­ղու­թյան տակ:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նում Սերժ Սարգ­սյա­նի ե­ղած ժա­մա­նակ խիստ ակ­տի­վա­ցան ար­տա­գաղ­թը և մե­ծա­քա­նակ դի­մում­նե­րը ՌԴ դես­պա­նու­թյուն՝ ռու­սա­կան քա­ղա­քա­ցիու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով:
Հան­րա­պե­տու­թյու­նում ան­նա­խա­դեպ չա­փե­րի հա­սավ կո­ռուպ­ցիան, հս­կա­յա­կան չա­փե­րով խո­րա­ցավ հա­րուստ­նե­րի և աղ­քատ­նե­րի միջև ան­ջր­պե­տը, ճոխ գույ­նե­րով ծաղ­կեց առևտու­րը, այդ թվում` պաշ­տոն­նե­րի: Սան­ձե­րը բաց թո­ղած տար­բեր մա­կար­դակ­նե­րի պաշ­տո­նյա­նե­րը և պատ­գա­մա­վոր­նե­րը, բա­ռա­ցիո­րեն գնե­լով «ան­ձեռ­նմ­խե­լիու­թյուն»՝ ընտ­րա­զանգ­վա­ծի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին կա­շա­ռե­լու մի­ջո­ցով, ոչ միայն ձեռք բե­րե­ցին ան­պատ­ժե­լիու­թյուն, այլև, ի վեր­ջո, փչաց­րին հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը:
Քա­վո­րու­թյան, կո­ռուպ­ցիա­յի և ան­պատ­ժե­լիու­թյան մթ­նո­լոր­տում աղ­տոտ­ված պաշ­տո­նյա­նե­րը գո­յատևում էին բնակ­չու­թյու­նից մե­կու­սա­ցած, զբաղ­վե­լով, հիմ­նա­կա­նում, անձ­նա­կան հարս­տաց­մամբ:
IX. «ԹԱՎ­ՇՅԱ ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ» «Ա­ՐԵ­ՎԵ­ԼՅԱՆ ՀԱՐ­ՑԻ» ՍԱՐ­ԴՈՍ­ՏԱՅ­ՆՈՒՄ
Հա­յոց հո­ղի վրա, «ա­զատ և ան­կախ» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, շա­րու­նակ­վեց Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի օ­րոք մեկ­նար­կած, հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը:
Ժո­ղո­վուր­դը հույ­սե­րով էր սպա­սում Ս. Սարգ­սյա­նի նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տի ա­վար­տին: Սպա­սում էր հայ­տա­րար­ված նոր սահ­մա­նադ­րու­թյան քվեար­կու­թյա­նը, ո­րի հա­մա­ձայն, Հա­յաս­տա­նը, եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի ե­րաշ­խա­վո­րու­թյամբ, անց­նե­լու էր պե­տու­թյան խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման, ո­րը, ի­հար­կե, ճիշտ չէ: Հույս ու­նեին, որ մո­տե­նում է ժա­մը ա­զատ­վե­լու «Սերժ-Սա­շի­կից» և նրանց թա­լան­չի շր­ջա­պա­տից:
Սա­կայն ու­րա­խու­թյու­նը վա­ղա­ժամ էր: Չնա­յած Հա­յաս­տա­նում բարձր պաշ­տոն­ներ այլևս չզ­բա­ղեց­նե­լու խոստ­մա­նը, Սերժ Սարգ­սյա­նը, հեն­վե­լով խոր­հր­դա­րա­նում սահ­մա­նադ­րա­կան մե­ծա­մաս­նու­թյան ա­ջակ­ցու­թյան վրա՝ ի դեմս Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան, հան­րա­պե­տու­թյան ա­մե­նա­բարձր գոր­ծա­դիր պաշ­տո­նին ա­ռա­ջադ­րեց իր թեկ­նա­ծու­թյու­նը: Սերժ Սարգ­սյանն այժմ ա­պա­հո­վեց ի­րեն հան­րա­պե­տու­թյան ա­մե­նա­բարձր պաշ­տո­նում: Ընտ­րա­զանգ­վածն այդ խա­բեու­թյու­նը չհան­դուր­ժեց և սկ­սեց տրտն­ջալ: Սա­կայն, չու­նե­նա­լով ա­ռաջ­նորդ, չդի­մեց ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, չնա­յած հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա էր իշ­խա­նու­թյան խոր ճգ­նա­ժամ, ո­րը, փաս­տո­րեն, հայ­տն­վեց փո­ղո­ցում:
Այս ան­գամ ևս, Ս. Լու­րյեի մե­նագ­րու­թյան տվյալ­նե­րի հա­մա­ձայն. «Ա­զա­տա­րա­րի կեր­պա­րով…» «ծայ­րա­հեղ պա­հին եր­կն­քից իջ­նե­լով և քան­դե­լով ան­լու­ծե­լի խն­դիր­նե­րի կծի­կը»` հայ­տն­վեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ «Քայլ ա­րա՝ մեր­ժիր Սեր­ժին» կար­գա­խո­սով:
Խոս­տո­վա­նենք` իբրև կար­գա­խոս, ատր­ճա­նա­կի կրա­կո­ցի նման, կտ­րուկ և հն­չեղ է, ինչ­պես նաև Ն. Փա­շի­նյա­նի ընդ­հա­նուր ի­մի­ջը (տես­քը և վար­քը) ըն­տր­վել և ի­րա­կա­նաց­վել է գրա­գի­տո­րեն՝ հա­մա­ձայն սո­ցիա­լա­կան հո­գե­բա­նու­թյան կա­նոն­նե­րի: Յու­րա­յին­նե­րի շր­ջա­պա­տում, ա­ռայժմ փոք­րա­թիվ մաս­նա­կից­նե­րով, ի­րա­կա­նաց­նե­լով հե­տիոտն քայլք Հա­յաս­տա­նի «քա­ղաք­նե­րով և գյու­ղե­րով», Մա­հաթ­մա Գան­դիի հայտ­նի օ­րի­նա­կով, Ն. Փա­շի­նյանն աս­տի­ճա­նա­բար հա­վա­քեց բա­վա­կան մե­ծա­քա­նակ ընտ­րա­զանգ­ված, ո­րոնց հետ ե­կավ Երևա­նի գլ­խա­վոր հրա­պա­րակ:
Եվ այս­տեղ բնակ­չու­թյունն ա­լե­կոծ­վեց, ա­սես, «Սերժ-Սա­շի­կից» ա­զատ­վե­լու եր­կար սպաս­ված ե­րա­զանքն ի­րա­կա­նա­նում էր. բա­վա­կան է միայն դուրս գալ քա­ղա­քի փո­ղոց­ներ և միա­նալ բազ­մա­մարդ ցույ­ցի մաս­նա­կից­նե­րին:
Քա­ղա­քա­ցիա­կան հզոր ճնշ­ման տակ Սերժ Սարգ­սյա­նը ստիպ­ված էր հայ­տա­րա­րել հրա­ժա­րա­կա­նի մա­սին:
Իշ­խա­նու­թյան բա­նա­վոր փո­խան­ցու­մը ի­րա­կա­նաց­վեց «Ար­մե­նիա» հյու­րա­նո­ցի հյու­րաս­րա­հում՝ Ն. Փա­շի­նյա­նի և Ս. Սարգ­սյա­նի կար­ճատև բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ո­րի հի­ման վրա տվյալ գոր­ծո­ղու­թյու­նը կոչ­վեց «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն»:
Բնա­կան հարց է ծա­գում. ար­դյոք Սերժ Սարգ­սյա­նը «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» հե­ղի­նակ­նե­րից չէ՞: Ի­հար­կե, ա­յո, քա­նի որ նա ևս ՀՀՇ-ի՝ «Ղա­րա­բաղ» կո­մի­տեի ար­տադ­րանք է, և Լևո­նի ու Ռո­բեր­տի գոր­ծի շա­րու­նա­կո­ղը:
Այս­պի­սով, հա­մա­ժո­ղովր­դա­կան էյ­ֆո­րիա­յի հա­մա­պատ­կե­րում, հայ­տա­րար­վեց Հա­յաս­տա­նում ա­նա­րյուն «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» ի­րա­կա­նաց­ման մա­սին:
ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ ՀԻՆ­ԳԵ­ՐՈՐԴ ԱՆ­ԳԱՄ ՏԵ­ՂԻ ՈՒ­ՆԵ­ՑԱՎ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԲՌ­ՆԱ­ԶԱՎ­ԹՈՒՄ
Բնակ­չու­թյան ցն­ծու­թյա­նը չափ ու սահ­ման չկար. մար­դիկ ամ­բողջ գի­շեր տո­նում էին «ՍՍ»-«Սերժ-Սա­շիկ 50%»-ից ա­զա­տագր­վե­լու ու­րա­խու­թյու­նը, ո­րը նույն­պես ար­տա­հայ­տում է ընտ­րա­զանգ­վա­ծի վե­րա­բեր­մուն­քը գո­յու­թյուն ու­նե­ցող հա­կա­ժո­ղովր­դա­կան վար­չա­կազ­մի հան­դեպ:
Ս. Սարգ­սյա­նի կող­մից իշ­խա­նու­թյան հեր­թա­կան բռ­նա­զավթ­ման փոր­ձից հե­տո, իշ­խա­նու­թյու­նը, ա­նե­լա­նե­լի վի­ճա­կով, հայ­տն­վեց փո­ղո­ցում, իսկ այն գրա­վեց լուրջ պե­տա­կան շի­նա­րա­րու­թյան ան­պատ­րաստ հան­րա­հա­վա­քա­յին գոր­ծիչ­նե­րի հեր­թա­կան խում­բը: Այդ­պես, իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում, պա­րու­րաձև շր­ջապ­տույ­տով, մնաց դար­ձյալ «փո­ղո­ցա­յին». Լևո­նից՝ Նի­կոլ:
«Թավ­շյա» հե­ղա­փո­խա­կան­նե­րի ե­րի­տա­սարդ սե­րուն­դը, ո­րը ծն­վել է 1990-ա­կան թվա­կան­նե­րից հե­տո, չի տե­սել և իր վրա չի զգա­ցել Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան ՀՀ­Շա­կան շր­ջա­նի սո­վի և ցր­տի ոսկ­րոտ մատ­նե­րը և չի պատ­կե­րաց­նում, թե ինչ­պես ի­րա­կա­նաց­վեց «երևա­նյան քա­ղա­քակր­թու­թյան» նպա­տա­կաուղղ­ված ոչն­չա­ցու­մը:
Թեև բնակ­չու­թյունն ա­զատ­վել է եր­րորդ բռ­նա­զավթ­չի ռե­ժի­մից, բայց դա դեռևս խնդ­րի լու­ծում չէ: Ինչ­պես հայտ­նի է, բռ­նա­զավթ­ման փաստն ինք­նին զր­կում է իշ­խա­նու­թյա­նը օ­րի­նա­կա­նու­թյու­նից, և հայ­տա­րար­ված «հա­մա­ժո­ղովր­դա­կա­նու­թյու­նը» կա­րիք ու­նի կար­գա­վո­րում­նե­րի:
Հա­յու­թյու­նը, 1988-1991 թթ. նմա­նու­թյամբ, հեր­թա­կան էյ­ֆո­րիա­յի մատն­վեց և ի­րա­պես հա­վա­տաց, որ «ինքն է տե­րը իր երկ­րի»:
Հա­յաս­տա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հե­տա­գա լու­սա­բան­ման հա­մար անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում մի հա­յացք ձգել տվյալ ի­րա­դա­ր­ձու­թյա­նը նա­խոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին: Հա­յաս­տա­նը, Սո­վե­տա­կան Միու­թյան բո­լոր հան­րա­պե­տու­թյուն­նե­րի նման, գտն­վում է ար­տա­սահ­մա­նյան վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րի սևե­ռուն հս­կո­ղու­թյան տակ: Այդ գոր­ծըն­թա­ցին հատ­կա­պես ակ­տի­վո­րեն է ներգ­րավ­ված «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­ներ» ո­գեշն­չող և ի­րա­կա­նաց­նող հայտ­նի Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը՝ իր «Բաց հա­սա­րա­կու­թյամբ»:
Դար­ձյալ իշ­խում են ա­ղանդ­նե­րը: Դար­ձյալ ոտ­նձ­գու­թյուն­ներ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու դեմ: Նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ոչն­չաց­րած մշա­կույ­թը (ժո­ղովր­դի հպար­տու­թյու­նը) հո­գե­վարք է ապ­րում:
Ռուսերենից թարգմանեց Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ
Դիտվել է՝ 282

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao