«Հա­յաս­տա­նին» քիչ գու­մար փո­խանց­ե­լու պատ­ճառն իշ­խա­նու­թ­յուն­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած վս­տա­հու­թ­յան պա­կասն է

«Հա­յաս­տա­նին» քիչ գու­մար փո­խանց­ե­լու պատ­ճառն իշ­խա­նու­թ­յուն­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած վս­տա­հու­թ­յան պա­կասն է
03.12.2019 | 02:38
«Հե­ռուս­տա­մա­րա­թոն 2019»-ին հան­գա­նակ­վել է շուրջ 10 մլն դո­լար։ Ըն­դա­մե­նը: Ժո­ղովր­դի սր­տի իշ­խա­նու­թյուն­նե­րի հոր­դո­րը, փաս­տո­րեն, թե՛ սփյուռ­քի, թե՛ Հա­յաս­տա­նի մե­ծա­հա­րուստ­նե­րի ու սո­վո­րա­կան մարդ­կանց հո­գուն չի դի­պել ու թավ­շյա պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու հա­մար բա­վա­կան քիչ գու­մար է փո­խանց­վել: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը հե­ռու­ստա­մա­րա­թո­նի ժա­մա­նակ ուղղ­ված էր 5 մլն հա­յե­րին, ո­րոնք, ըստ երևույ­թին, թե՛ Հա­յաս­տա­նում, թե՛ դր­սում ապ­րող մեր այն հայ­րե­նա­կից­նե­րը կա­րող են լի­նել, որ ֆի­նան­սա­կան ո­րո­շա­կի հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նեն:
«Ամ­սա­կան ըն­դա­մե­նը 20 դո­լար ե­թե փո­խան­ցեք…»,- ա­սում է Փա­շի­նյանն ու հոր­դո­րում ակ­տի­վո­րեն գու­մար­ներ տրա­մադ­րել այն հիմ­նադ­րա­մին, ո­րի գոր­ծու­նեու­թյու­նը տա­րի­ներ շա­րու­նակ քն­նա­դատ­վել է ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից: Ար­դեն մոտ մեկ տար­վա ման­դատ ու­նե­ցող պատ­գա­մա­վոր­նե­րը մեկ ան­գամ չէ, որ «Հա­յաս­տան հա­մա­հայ­կա­կան» հիմ­նադ­րա­մի հա­մար անց­կաց­վող մա­րա­թո­նը մու­րաց­կա­նու­թյուն կամ լաց­կա­նու­թյուն են հա­մա­րել: Սա­կայն այ­սօր՝ «ի­րա­վի­ճակ փոխ­վե­լուց» հե­տո, պատ­գա­մա­վոր­ներն ու պե­տա­կան տար­բեր պաշ­տոն զբա­ղեց­նող­նե­րը սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ակ­տի­վո­րեն հետևում են Փա­շի­նյա­նի հոր­դո­րին ու PR ակ­ցիա ի­րա­կա­նաց­նե­լով՝ գրում, որ ի­րենք էլ են միա­ցել յու­րա­քա­նյուր ա­միս 10 հա­զար դրամ փո­խան­ցե­լու «չե­լեն­ջին»: Ան­կեղծ ա­սած, բնավ զար­մա­նա­լի չէ, որ միայն պատ­գա­մա­վոր­ներն ու պաշ­տո­նյա­նե­րն են գու­մար փո­խան­ցե­լու մա­սին հայ­տա­րա­րում, ո­րը, ի դեպ, այդ­քան էլ հս­տակ չէ՝ ա­մե­նամ­սյա կլի­նի, թե ոչ: Միայն նրանք կա­րող են ամ­սա­կան այդ­քան գու­մար տրա­մադ­րել, միայն նրանք են հար­կի-ան­հար­կի պարգևավ­ճար­ներ ստա­նում, հետևա­բար օ­դից ըն­կած փո­ղի մի չն­չին տո­կո­սը նվի­րատ­վու­թյուն ա­նե­լով՝ վար­չա­պե­տին հա­ճո­յա­նա­լը բնավ չի խան­գա­րի: Ամ­սա­կան մի­ջի­նը 100-150 հա­զար դրամ ստա­ցող, ծայ­րը-ծայ­րին հասց­նող ՀՀ «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցին դժ­վար թե ի­րեն նման ճո­խու­թյուն կա­րո­ղա­նա թույլ տալ: Հո­գով ու սր­տով բո­լորս ենք ու­զում ի շահ մեր պե­տու­թյան նվի­րատ­վու­թյուն ա­նել, բայց, ցավ ի սիրտ, բո­լորս չէ, որ ե­ռամ­սյա­կը մեկ հա­ճախ մի­լիոն­նե­րի հաս­նող «պրե­միա» ենք ստա­նում:
ՀՅԴ ան­դամ ԱՐ­ՄԵ­ՆՈՒ­ՀԻ ԿՅՈՒ­ՐԵ­ՂՅԱՆՆ այն տե­սա­կե­տին է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած վս­տա­հու­թյան պա­կա­սից է, որ մար­դիկ այս տա­րի ցան­կու­թյուն չեն հայտ­նել «Հա­յաս­տա­նին» գու­մար­ներ փո­խան­ցե­լու, ին­չի պատ­ճա­ռով հան­գա­նա­կու­թյան գու­մարն այդ­քան քիչ է ե­ղել: Ըստ նրա՝ վս­տա­հու­թյան խն­դիր ու­նենք թե՛ ներդ­րող­նե­րի ա­ռու­մով, թե՛ «Հե­ռուս­տա­մա­րա­թոն-2019»-ի դրա­մա­հա­վա­քի ա­ռու­մով, ո­րով­հետև ներդ­րու­մը, ա­ռա­ջին հեր­թին, են­թադ­րում է հա­մա­պա­տաս­խան վս­տա­հու­թյուն, հա­մա­պա­տաս­խան օ­րեն­սդ­րա­կան ու կա­յուն մի­ջա­վայր, ո­րոն­ցից ո՛չ մե­կը, ո՛չ մյու­սը չու­նենք այ­սօր:
«Իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ վս­տա­հու­թյան պա­կա­սը պայ­մա­նա­վոր­ված է մի քա­նի հան­գա­ման­քով. դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ հար­ձա­կում­նե­րը, սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան հե­ղա­փո­խու­թյուն հայ­տա­րա­րած մի­ջա­վայ­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, սև ու սպի­տա­կի բա­ժա­նու­մը: Այս ա­մե­նը նպաս­տում է, որ մար­դիկ սկ­սեն մտա­ծել՝ ար­ժե՞ ար­դյոք այս երկ­րում ներդ­րում ա­նել, որևէ գու­մար փո­խան­ցել և ծախ­սել՝ հե­տա­գա­յում ե­կա­մուտ ստա­նա­լու ակն­կա­լի­քով: Երբ դեռ ԱԺ 6-րդ գու­մար­ման պատ­գա­մա­վոր էի, և Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էր, թե հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո Հա­յաս­տա­նի հան­դեպ Սփյուռ­քի և օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րի վս­տա­հու­թյունն ա­ճել է, հարց ուղ­ղե­ցի նրան, թե ուր են այդ ներդ­րում­նե­րը, ին­չու չեն գա­լիս: Նա այն ժա­մա­նակ պա­տաս­խա­նեց, թե «գու­մա­րը հո ձեռ­քի տակ պահ­վող բան չէ՞, հո բար­ձի տակ չի՞ պահ­վում, որ միան­գա­մից հա­նեն ու բե­րեն»: Բայց, փաս­տո­րեն, բար­ձի տակ էլ չէ, ա­վե­լի խոր­քե­րում են պա­հել: Ե­թե այդ գու­մար­ներն ու դրանց մա­սին խոս­տում­ներն իս­կա­պես ե­ղել էին, ա­պա այժմ դրանք պետք է փո­խանց­ված լի­նեին»,- նշում է Կյու­րե­ղյա­նը:
Մեր զրու­ցա­կի­ցը հա­մոզ­ված է՝ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ վս­տա­հու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ է վե­րաց­նել պատ­ճառ­նե­րը: Նախ և ա­ռաջ՝ պետք է սկ­սել դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ հար­ձա­կում­նե­րին վերջ տա­լուց, ա­նել այն­պես, որ իս­կա­պես տի­րի սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լորտ, ին­չը ՀՅԴ-ա­կա­նը բ­նավ չի ակն­կա­լում՝ օ­րե­ցօր ա­վե­լա­ցող չա­րու­թյան ու ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում. «Պետք է հա­մա­պա­տաս­խան օ­րեն­սդ­րա­կան մի­ջա­վայր ստեղ­ծել ներդ­րում­նե­րի պաշտ­պա­նու­թյան, հա­մա­պա­տաս­խան օ­րենք­նե­րի կի­րառ­ման հա­մար: Հա­զար ու մի մե­խա­նիզմ կա, ո­րոն­ցից ոչ մե­կի կա­տար­ման նկատ­մամբ այ­սօր կա­ռա­վա­րու­թյան կող­մից պատ­րաս­տա­կա­մու­թյուն չեմ տես­նում, դեռ ա­վե­լին՝ ե­ղած բարդ ի­րա­վի­ճա­կը օ­րե­ցօր ա­վե­լի ու ա­վե­լի է խո­րաց­վում»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao