Օգնենք մեր ընտ­ր­յալ­նե­րին...ախր շա՜տ են քայ­լել

Օգնենք մեր ընտ­ր­յալ­նե­րին...ախր շա՜տ են քայ­լել
03.12.2019 | 02:40
Հար­գե­լի խմ­բագ­րու­թյուն, ճիշտ ժա­մա­նա­կին, ա­ռանց հերթ կանգ­նե­լու, ի­րար հրմշ­տե­լու (հի­մա թո­շա­կա­ռու­ներս էլ հերթ չենք կանգ­նում, բո­լորս էլ ա­պա­հով­ված ենք, երբ կու­զենք, այն ժա­մա­նակ էլ կս­տա­նանք) ստա­ցա թո­շակս ու ձմեռ­վա ա­միս­նե­րի հա­մար խա­նու­թից մթերք պատ­վի­րե­ցի։ Ախր ձմ­ռա­նը դժ­վա­րա­նում եմ քայ­լել դր­սում` ձյուն է, սա­ռույց։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­ներն էլ չեն հասց­նում մաք­րել։ Հե­տո ախր էդ խեղ­ճե­րը էդ չն­չին աշ­խա­տա­վար­ձով ու պրե­միա­նե­րով էդ­քան ո՞նց աշ­խա­տեն։ Մեղք են, է՜... Էդ Գա­գիկն էլ տա­րավ բե­րեց ա­սաց, որ ձմ­ռա­նը շատ ձյուն է գա­լու։ Է՜-է՜-է՜ շատ դժ­վար են նրանք ապ­րում։
Մթերքս բե­րե­ցին. միս` տա­վա­րի, խո­զի, ոչ­խա­րի, նա­պաս­տա­կի, հն­դու­հա­վի ու սո­վո­րա­կան հա­վի։ Ճիշտն ա­սած, ինչ մեղքս թաքց­նեմ, կո­կոր­դի­լոս էլ պատ­վի­րե­ցի։ Ա­սում են` մո­դա է։ Ին­չի՞ հետ մնանք, չէ՞ որ մենք ա­մե­նաէ­լի­տար թո­շա­կա­ռու­ներն ենք։ Հա, պատ­վի­րել էի նաև եր­շի­կե­ղեն, նր­բեր­շի­կե­ղեն, զա­կուս­կի, ձկն­կիթ` սև ու սպի­տակ... Վա, էս ինչ ա­սա­ցի` սև ու կար­միր, ձմեռ­վա կար­տո­ֆիլն ու սո­խը, C վի­տա­մին պա­րու­նա­կող մթերք` ֆեյս­բու­քում գրում են, որ շատ օգ­տա­կար է։
Գնե­ցի նաև վե­րար­կու, նոր­կա­յից մուշ­տակ` մեկ-մեկ օ­պե­րա կգ­նամ։ Ա­սում են, մի հան­ճա­րեղ գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար ու­նի օ­պե­րան` Ա­կունց-Ղա­րա­բյան ազ­գա­նու­նով, Ի­տա­լիա­յից է, մի չք­նաղ հա­յազ­գի տե­նոր է հրա­վիր­վել` Ա­րա­միկ Հա­րու­թյու­նյան։ Ա­սում են, Պա­վա­րո­տին նրա դեմ գլու­խը պա­տովն է տվել, սու­պեր­բել­կան­տո է...
Մու­ծե­ցի ձմե­ռա­յին ա­միս­նե­րի կո­մու­նալ վար­ձե­րը` լույ­սի, ջրի, գա­զի, սպա­սարկ­ման, հար­կա­յին, հո­ղի, օ­դի... Հան­գս­տա­ցած շունչ քա­շե­ցի ու հաշ­վե­ցի մնա­ցած դրամս։
Ախր չա­փից ա­վե­լի բարձր են մեր թո­շակ­նե­րը, եվ­րո­պա­կա­նից շատ բարձր։ Ստա­նում ենք ու չգի­տենք, ինչ ա­նենք, ուր ծախ­սենք։ Դրա հա­մար էլ ա­մի­սը մի քա­նի ան­գամ ար­տա­սահ­ման ենք գնում, տար­բեր էկ­զո­տիկ կղ­զի­ներ` մար­դա­մեջ ենք մտ­նում, մեզ ենք ցույց տա­լիս։ Բայց է­լի փո­ղը չի վեր­ջա­նում։
Իսկ պե­տու­թյու­նը ծանր վի­ճա­կում է։ Լավ է, գո­նե կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի պրե­միա­նե­րը բարձ­րաց­րին, իսկ խեղճ դե­պու­տատ­նե­րը մնա­ցին սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով վի­ճա­կում։ Ար­դա­րա­ցի չէ։ Ախր նրանք գի­շեր-ցե­րեկ աշ­խա­տում են. ի­րենց օ­րենք­նե­րով մեր` թո­շա­կա­ռու­նե­րի, կյան­քը բա­րե­լա­վե­ցին։
Սի­րե­լի թո­շա­կա­ռու­ներ, ե­կեք մենք էլ նրանց կյան­քը բա­րե­լա­վենք. մեր բարձր թո­շա­կի մնա­ցոր­դը ու­ղար­կենք մեր ընտ­րյալ­նե­րին, թող նրանց պրե­միա­ներն էլ ա­վե­լաց­նեն։ Ախր շատ կո­շիկ է պետք. շատ քայ­լե­ցին, կո­շիկ մա­շե­ցին։ Ան­պայ­ման մի քա­նի զույգ` ա­մա­ռա­յին, ձմե­ռա­յին, դե­մի­սե­զոն, բաց մա­տե­րով տա­պոչ­կա­ներ... Բա՜...
Սի­րե­լի թո­շա­կա­ռու­ներ, հա­մոզ­ված եմ, հա­մա­ձայ­նու­թյուն կտաք։ Դա կլի­նի մեր «թո­շա­կա­ռու­նե­րը` սի­րե­լի բա­լիկ­նե­րին» հիմ­նադ­րա­մը։
Մի խումբ թո­շա­կա­ռու­նե­րի ա­նու­նից գրի ա­ռավ
Գա­րիկ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao