«Ցան­կա­նում ենք ազ­գա­յին հան­գա­նա­կու­թ­յամբ ստեղ­ծել ազ­գա­յին մեծ ար­քա­յին ձոն­ված և շուրջ ե­րեք դար ա­ռաջ գր­ված օ­պե­րան»

«Ցան­կա­նում ենք ազ­գա­յին հան­գա­նա­կու­թ­յամբ ստեղ­ծել ազ­գա­յին մեծ ար­քա­յին ձոն­ված և շուրջ ե­րեք դար ա­ռաջ գր­ված օ­պե­րան»
03.12.2019 | 02:58
Զրու­ցա­կիցս մշա­կու­թա­բան, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ ԳԱ­ԳԻԿ ՄԱ­ՆԱ­ՍՅԱՆՆ է, ո­րը «Տիգ­րան Մեծ» օ­պե­րա­յի գլ­խա­վոր պրո­դյու­սերն է։
«ՀՐԵԻՑ ԹԱ­ԳՈՒ­ՀԻՆ ՊԱՏ­ՐԱՍՏ­ՎՈՒՄ ԷՐ ԴԱՌ­ՆԱ­ԼՈՒ ՏԻԳ­ՐԱՆ ՄԵ­ԾԻ ԿԻ­ՆԸ ԵՎ ՀՐԵԱՍ­ՏԱ­ՆԸ ՀԱՆՁ­ՆԵ­ԼՈՒ ՀԱ­ՅՈՑ ԱՐ­ՔԱ­ՅԻ ԿԱ­ՌԱ­ՎԱՐ­ՄԱ­ՆԸ»
-Պա­րոն Մա­նա­սյան, աշ­խար­հի նշա­նա­վոր կոմ­պո­զի­տոր­նե­րը շուրջ 40 օ­պե­րա են գրել ի նվի­րումն «Ծո­վից ծով Հա­յաս­տա­նի» կն­քա­հայր Տիգ­րան Մեծ ար­քա­յից ար­քա­յին։ Ին­չո՞վ է սա պայ­մա­նա­վոր­ված։
-Նա չա­փա­զանց դրա­մա­տիկ պատ­մա­կան կեր­պար է։ Ար­դեն հա­սուն տա­րի­քում է նս­տել ար­քա­յա­կան գա­հին, եր­կար ժա­մա­նակ պա­տանդ է պահ­վել, ա­մուս­նա­ցել է երևե­լի գե­ղեց­կու­հի Կլեո­պատ­րա­յի հետ, ո­րը Միհր­դատ Պոն­տա­ցու դուստրն էր, նրան դա­վել է հա­րա­զատ որ­դին՝ Տիգ­րան Կրտ­սե­րը, ըստ էու­թյան, դառ­նա­լով կայս­րու­թյան փլուզ­ման պատ­ճառ­նե­րից մե­կը։ Նա Արևել­քի ար­քա­յից ար­քան էր, ո­րը ժա­ռանգ­վող կամ նվի­րա­բեր­վող տիտ­ղոս չէ, այն նվա­ճում են հաղ­թե­լով մինչ այդ ան­հաղթ մեկ այլ ար­քա­յից ար­քա­յի։ Ար­քա­յից ար­քա­յի թա­գը տար­բեր­վում է թա­գա­վո­րի թա­գից։ Այս ա­մե­նից բա­ցի, Տիգ­րան Բ-ն այն ե­զա­կի նվա­ճողն էր, ո­րին սի­րով էին ըն­դու­նում նվաճ­ված երկ­րում, քան­զի նրանց բե­րում էր խա­ղա­ղու­թյուն և բա­րե­կե­ցու­թյուն։
-Ձեր նա­խա­ձեռ­նու­թյամբ սկս­վել է մի մեծ շար­ժում Ա­դոլֆ Հա­սեի գրած «Տիգ­րան Մեծ» օ­պե­րան բե­մադ­րե­լու հա­մար։ Ո՞րն է նա­խընտ­րու­թյան շար­ժա­ռի­թը։
-Ա­դոլֆ Հա­սեն հռ­չա­կա­վոր կոմ­պո­զի­տոր է, նրա տուն-թան­գա­րա­նը Գեր­մա­նիա­յում հս­կա­յա­կան է։ Նա պա­տա­հա­բար հայ­տն­վում է Սուրբ Ղա­զար կղ­զում, հյու­րըն­կալ­վում է Մխի­թա­րյան միա­բա­նու­թյա­նը և ապ­շում է, ծա­նո­թա­նա­լով միա­բա­նու­թյան մշա­կու­թա­յին հարս­տու­թյան հետ։ Մինչ այդ բախ­տո­րոշ այ­ցը նա հա­յու­թյան մա­սին առ­հա­սա­րակ տե­ղե­կու­թյուն չի ու­նե­ցել։ Նա շուրջ եր­կու տա­րի ապ­րել է կղ­զում, ու­սում­նա­սի­րել է պատ­մա­կան ար­խիվ­նե­րը։ Եվ քա­նի որ Եվ­րո­պա­յում բե­մադր­վել էին հա­յոց ար­քա­յին նվիր­ված ա­ռա­ջին օ­պե­րա­նե­րը, նրա ու­շադ­րու­թյու­նը բևեռ­վել է Տիգ­րան Բ-ի վրա։ Ինչ­պես մյուս շատ նշա­նա­վոր կոմ­պո­զի­տոր­նե­րի, այն­պես էլ Հա­սեի հա­մար Տիգ­րան Մե­ծը հե­տաքր­քիր և ան­սո­վոր կեր­պար է։ Ա­սո­րի­քը թա­խան­ձել է հա­յոց ար­քա­յին, որ վեր­ջինս թա­գա­վո­րի ի­րեն։ Ա­վե­լին, հրեից թա­գու­հին պատ­րաստ­վում էր դառ­նա­լու Տիգ­րա­նի կի­նը և հա­նուն դրա պատ­րաստ էր Հրեաս­տա­նը ի տնօ­րի­նում հանձ­նե­լու հա­յոց ար­քա­յին։ Ի դեպ, Տիգ­րան Մե­ծի ա­ռա­ջին մեծ հաղ­թա­նա­կից ա­ռաջ հա­յոց եր­կն­քում փայ­լա­տա­կեց Հալ­լեի գի­սաստ­ղը։ Հալ­լեի գլ­խաստ­ղը երևաց մեր երկ­րի եր­կն­քում նաև Ղա­րա­բա­ղյան շարժ­ման նա­խօ­րյա­կին։ Սա պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է, թե՞ նա­խախ­նա­մու­թյուն։
«ԵՎ ՀԱ­ԼԵ­ՊՈՒՄ, ԵՎ ՀՈՄ­ՍԻ ԲԵՐ­ԴՈՒՄ ԷՔՍ­ԿՈՒՐ­ՍԱ­ՎԱՐ­ՆԵ­ՐԸ ԱՆԽ­ՏԻՐ ՊԱՏ­ՄՈՒՄ ԵՆ ՏԻԳ­ՐԱՆ ՄԵ­ԾԻ ՄԱ­ՍԻՆ»
-Հա­լե­պի և Հոմ­սի բեր­դե­րը կա­ռու­ցել է Տիգ­րան Մե­ծը։ Հոմ­սի մուտ­քի մոտ մի ան­տաշ ժայռ կա, վրան քա­րագր­ված, որ այս քա­ղա­քը չի մտել ոչ մի նվա­ճող, բա­ցա­ռու­թյամբ հայ ար­քա Տիգ­րան Մե­ծի։ Այ­սօր էլ Հոմ­սը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կի­զա­կե­տում է, սա­կայն դար­ձյալ անն­վաճ է։ Ե՛վ Հա­լե­պում, և՛ Հոմ­սի բեր­դում էքս­կուր­սա­վար­նե­րը անխ­տիր պատ­մում են Տիգ­րան Մե­ծի մա­սին։ Ինքս Հա­լե­պի բեր­դում էի, և երբ էքս­կուր­սա­վա­րը նոր էր սկ­սել ներ­կա­յաց­նել բեր­դի պատ­մու­թյու­նը, հարց­րի՝ իսկ ո՞վ է կա­ռու­ցել այս բեր­դը։ Էքս­կուր­սա­վա­րը իս­կույն հարց­րեց՝ հա՞յ ես։ Դրա­կան պա­տաս­խան ստա­նա­լով, ա­սաց՝ մի շտա­պիր, ես մշ­տա­պես հան­գա­մա­նա­լից պատ­մում եմ ձեր ար­քա­յի մա­սին։ Այդ­պես էլ ե­ղավ։ Նա սիր­ված թա­գա­վոր էր, հպա­տակ եր­կր­նե­րից միայն պա­հան­ջում էր, որ օ­րի­նա­վոր կեր­պով հար­կե­րը վճա­րեն։ Տիգ­րան Մե­ծի, որ­պես բա­րե­պաշտ նվա­ճո­ղի օ­րի­նա­կը, ըստ էու­թյան, ե­զա­կի է հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյու­նում։ Նա աշ­խար­հա­կալ տի­րա­կալ էր և ար­քա էր բա­րե­պաշտ։ Մի՞­թե նշ­վա­ծը չա­փա­զանց գայ­թակ­ղիչ չէ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­մար, պատ­մա­կան ան­հա­տի կեր­պարն ստեղ­ծե­լու ա­ռու­մով։
Բա­ցի վե­րոն­շյա­լից, հա­յոց ար­քան շատ դրա­մա­տիկ պատ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կի­զա­կե­տում էր։ Միհր­դատ Պոն­տա­ցու հետ նրանք գե­րիշ­խա­նու­թյուն էին հաս­տա­տել Արևել­քում, ընդ­դեմ Հռո­մի աշ­խար­հա­կա­լու­թյան։  Միհր­դատ Պոն­տա­ցու և Տիգ­րան Մե­ծի միջև վա­վե­րաց­ված էր ռազ­մա­քա­ղա­քա­կան պայ­մա­նա­գիր։ Եվ այս պայ­մա­նա­գի­րը է՛լ ա­վե­լի ամ­րապն­դե­լու նպա­տա­կով Միհր­դա­տը իր չք­նա­ղա­գեղ աղջ­կան ¥ո­րի ձեռքն էին խնդ­րում Արևել­քի 22 թա­գա­վոր­ներ¤ կնու­թյան է տա­լիս Տիգ­րա­նին։ Միհր­դատ Պոն­տա­ցին պարտ­վեց հռո­մեա­ցի­նե­րից, ին­չը դար­ձավ նրա անկ­ման նա­խեր­գան­քը։ Կլեո­պատ­րան այդ պատ­մու­թյան մեջ մե­ղադ­րում է Տիգ­րա­նին։ Եվ սկս­վում է մի ահ­ռե­լի դրա­մա­տիկ խաղ, հա­կադր­վում են հա­յոց ար­քու­նի­քում ա­պաս­տա­նած Միհր­դատն ու Տիգ­րա­նը, Տիգ­րան Մե­ծին դա­տա­պար­տում է Կլեո­պատ­րան` հոր պար­տու­թյան մեղ­քը գցե­լով ա­մուս­նու վրա։ Տիգ­րա­նի և Կլեո­պատ­րա­յի որ­դին՝ Տիգ­րան Կրտ­սե­րը, իր հեր­թին չի նե­րում հո­րը։ Խն­դիրն այն է, որ «Ծո­վից ծով Հա­յաս­տա­նի» տի­րա­կա­լի ըն­տա­նի­քը ինք­նին ըն­տա­նե­կան պա­տե­րազ­մի թա­տե­րա­բե­մ էր։ Այս­պի­սով, հա­յոց ար­քա­յի մա­սին չորս տաս­նյակ օ­պե­րա է գր­վել, բայց գեթ մե­կը Հա­յաս­տա­նում չի բե­մադր­վել, սա ան­նե­րե­լի է։
«ՏԻԳ­ՐԱՆ ՄԵԾԻ» ՀՈ­ՎԱ­ՆԱ­ՎՈ­ՐԸ ՀԱՅ ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴՆ Է»
-Ի՞նչ փու­լում է Ձեր նա­խա­ձեռ­նու­թյու­նը։
-Մենք բե­մա­կա­նաց­նե­լու ենք Ա­դոլֆ Հա­սեի «Տիգ­րան Մեծ» օ­պե­րան, ո­րը գր­վել է 1727-ին, բե­մադր­վել է մեկ տա­րի անց, Վե­նե­տի­կում։ Այ­սօր մեր թիվ մեկ խն­դի­րը ֆի­նան­սա­կան է, և ես գու­մար­նե­րի ներ­հոս­քը ձևա­վո­րում եմ մի գա­ղա­փա­րի շուրջ, որն ար­տա­ցոլ­ված է այս նշա­նա­բա­նում. «Տիգ­րան Մեծ» օ­պե­րա­յի հո­վա­նա­վո­րը հայ ժո­ղո­վուրդն է»։ Այս­պի­սով, ցան­կա­նում ենք ազ­գա­յին հան­գա­նա­կու­թյամբ ստեղ­ծել ազ­գա­յին մեծ ար­քա­յին ձոն­ված և շուրջ ե­րեք դար ա­ռաջ գր­ված օ­պե­րան։ Ձևա­վո­րել ենք գոր­ծըն­թա­ցի փա­թե­թը։ Այս­պես, Տիգ­րան Մե­ծի փո­ղոց­նե­րում, Երևա­նում ու Վա­նա­ձո­րում կազ­մա­կեր­պե­լու ենք ֆլեշ­մոբ, ո­րին մաս­նակ­ցե­լու են Տիգ­րան ա­նու­նով տղա­ներ։ Ստեղ­ծե­լու ենք «Տիգ­րան Մեծ» կու­տա­կա­յին քարտ, այժմ բա­նակ­ցում ենք մի քա­նի բան­կի հետ։ «Տիգ­րան Մեծ» ան­վա­նու­մը կրող կո­նյա­կը դարձ­նե­լու ենք բրեն­դա­յին ապ­րան­քան­մուշ և նման այլ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով փոր­ձե­լու ենք խնդ­րին հան­րա­յին լուրջ հն­չո­ղու­թյուն տալ։
Պայ­մա­նա­վոր­վել ենք ոս­կեր­չա­կան գոր­ծա­րա­նի հետ՝ պատ­րաս­տե­լու Տիգ­րան Մե­ծի ոս­կե­ձույլ թա­գը, որն օ­պե­րա­յի պրե­միե­րա­յից հե­տո կդր­վի ա­ճուր­դի։ Հա­մա­ցան­ցում բա­ցել ենք «Տիգ­րան Մեծ» է­ջը, ո­րը հայ­րե­նա­սի­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի, այս հա­մազ­գա­յին նա­խա­ձեռ­նու­թյու­նից բա­ցի, է­ջում ներ­կա­յաց­նե­լու ենք հա­յոց թա­գա­վոր­նե­րին։ Ան­շուշտ, կա դրա­մա­հա­վա­քի բա­ժին։ Նվի­րա­տուի ա­նու­նը, ի­հար­կե, ար­ձա­նագր­վում է նվի­րա­տու­նե­րի ցան­կում, ար­ձա­նագր­վում է նաև գու­մա­րի չա­փը և այս ա­մե­նը տե­սա­նե­լի է օն­լայն ձևա­չա­փում։ Ա­մեն բան լի­նե­լու է հան­րա­մատ­չե­լի և հաս­ցեա­կան։ Ե­րի­տա­սար­դա­կան հա­վաք­ներ ենք կազ­մա­կեր­պե­լու, «Տիգ­րան Մեծ» զբո­սաշր­ջա­յին եր­թու­ղի ենք բա­ցե­լու և հայ մտա­վո­րա­կան­նե­րին շուր­ջայ­ցի ենք հրա­վի­րե­լու Տիգ­րա­նի ան­ցած հաղ­թա­կան ճա­նա­պար­հով, մինչև Հա­լեպ։
-Ե­թե չեմ սխալ­վում, «Տիգ­րան Մեծ» ներ­կա­յաց­ման հա­մար էլ եք նշա­նա­բան երկ­նել։
-Ա­յո, այն կոչ­վում է «Գտիր քո մեջ Տիգ­րան Մե­ծին»։ Այս նշա­նա­բա­նը լայ­նո­րեն հան­րահռ­չակ­վե­լու է։ Կաս­կած չու­նեմ, որ մեր նա­խա­ձեռ­նու­թյու­նը հա­մազ­գա­յին ընդ­գր­կում կու­նե­նա և ա­հա թե ին­չու։ Մի ե­րի­տա­սարդ տղա­մարդ հան­դի­պեց ինձ և ա­սաց, որ նախ՝ շատ ոգևոր­ված է «Տիգ­րան Մեծ» օ­պե­րա­յի բե­մա­կա­նաց­մամբ և պատ­րաստ է սա­տա­րե­լու։ Հե­տո ա­վե­լաց­րեց, որ ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել ան­կա­րող է, քան­զի նյու­թա­կան խն­դիր­ներ ու­նի, բայց կա­րող է սա­տա­րել թե­կուզ մի քա­րը մյու­սի վրա դնե­լով։ Սա ինձ շատ ոգևո­րեց։ Ես այս մար­դուն կն­քել եմ «ժո­ղովր­դի ձայն» տիտ­ղո­սով և հա­մոզ­ված եմ, որ նա իր նվիր­ման մեջ ե­զա­կի չէ։ Ա­մեն հա­յի մեջ նս­տած է Տիգ­րան Մե­ծը։
-Որ­պես ե­րաժշ­տա­կան մշա­կույթ բե­մադր­վե­լիք օ­պե­րան ի­րե­նից ի՞նչ է ներ­կա­յաց­նում։
-Ար­ժա­նա­վոր գործ է։ Գնա­հատ­վել է ճա­նաչ­ված մաս­նա­գետ­նե­րի կող­մից։
-Պա­րոն Մա­նա­սյան, այ­նուա­մե­նայ­նիվ, ին­չու մենք ո՛չ խոր­հր­դա­յին, ո՛չ էլ նո­րան­կա­խա­կան շր­ջա­նում չենք անդ­րա­դար­ձել այս օ­պե­րա­յին։
-Հիմ­նա­կան պատ­ճառն այն է, որ այդ օ­պե­րա­նե­րը գր­ված են «բա­րոկ­կո» ե­րաժշ­տա­կան ո­ճով, ո­րը ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տա­կան աշ­խար­հում ա­մե­նաընդ­գծ­ված­նե­րից է և ու­նի հս­տակ օ­րենք­ներ, նվա­գա­րան­նե­րը՝ մե­տա­ղա­կան լա­րեր, եր­կար ա­ղեղ­ներ և այլն։ Այս ա­մե­նը լրա­ցու­ցիչ դժ­վա­րու­թյուն է ստեղ­ծել «Տիգ­րան Մեծ» օ­պե­րա­յի բե­մա­կա­նաց­ման հա­մար։ Այժմ կա­մե­նում ենք հաղ­թա­հա­րել խո­չըն­դոտ­նե­րը և բա­րոկ­կո ե­րաժշ­տու­թյու­նը տա­րա­ծել ՀՀ-ում։ «Տիգ­րան Մեծ» օ­պե­րան կա­րող է դառ­նալ հիմ­նա­քար նշյալ ե­րաժշ­տու­թյան տա­րած­ման հա­մար։
-Շնոր­հա­կա­լու­թյուն զրույ­ցի հա­մար։ Հա­մազ­գա­յին այս նա­խա­ձեռ­նու­թյա­նը «Ի­րա­տե­սը» մաղ­թում է հա­մազ­գա­յին զո­րակ­ցում։
Զրույ­ցը՝ Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao