Կի­նոար­տադ­րողն ու գրո­ղը

Կի­նոար­տադ­րողն ու գրո­ղը
03.12.2019 | 03:06
Խո­սակ­ցու­թյուն­ներ էին շր­ջա­նառ­վում, որ էկ­րա­նա­վոր­վե­լու են հայ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Այդ նպա­տա­կով անց­կաց­վում է մր­ցույթ, ներ­կա­յաց­րած հայ­տե­րից նախ­նա­կան ընտ­րա­կան փուլն անց­նե­լու են տա­սը:
ԿԳՄՍՆ ար­վես­տի վար­չու­թյան կի­նո­յի գծով փոր­ձա­գետ ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻՑ տե­ղե­կա­ցանք, որ մոտ 20 գործ է ներ­կա­յաց­վել: Եր­կու տար­բեր ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում`«Ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նու­թյու­նը էկ­րա­նին» և «Կի­նոար­տադ­րող­նե­րի հա­մա­հայ­կա­կան ֆո­րու­մը»: Ա­մե­նա­կարևո­րը, նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կի­ցը նշեց, որ մր­ցույ­թի պա­րա­գա­յում լի­նում է հաղ­թող, ո­րը պարգևատր­վում է և այլն, այս դեպ­քում ծրագ­րե­րը միտ­ված են ա­վե­լի շատ հա­ղոր­դակ­ցու­թյուն ստեղ­ծե­լու ար­տադ­րող­նե­րի և ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի միջև: Ներ­կա­յաց­ված գրա­կան գոր­ծե­րը նախ­նա­կան ընտ­րա­կան փուլ են անց­նե­լու: Մաս­նա­գի­տա­կան ան­կախ հանձ­նա­խում­բը, ո­րը կապ չու­նի կի­նո­կենտ­րո­նի հետ, ընտ­րե­լու է այն գոր­ծե­րը, ո­րոնք ու­նեն էկ­րա­նա­վոր­ման հե­ռան­կար, ու գրող­նե­րին կամ հրա­տա­րա­կիչ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տր­վե­լու ներ­կա­յաց­նե­լու դրանք կի­նո­յի, հե­ռուս­տա­տե­սու­թյան ար­տադ­րող­նե­րին: «Նպա­տա­կը ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նու­թյան էկ­րա­նա­վոր­ման խթա­նումն է: Ստեղ­ծում ենք հա­ղոր­դակ­ցու­թյուն, ո­րը մինչ օրս, կա­րե­լի է ա­սել չկար: Ա­մեն մե­կը ա­ռան­ձին աշ­խա­տում էր կամ մե­կը մի բան գտ­նում էր, շա­տե­րը տե­ղյակ էլ չէին ժա­մա­նա­կա­կից ինչ գրա­կան գոր­ծեր ու­նենք»,- ըն­դգ­ծեց զրու­ցա­կիցս:
Ֆո­րու­մի մեկ օ­րը նվիր­վե­լու է կի­նո­նա­խագ­ծե­րի և գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ներ­կա­յաց­ման հար­թակ­նե­րին, ո­րին կհ­րա­վիր­վեն պրո­դյու­սեր­ներ, տար­բեր մշա­կու­թա­յին ֆոն­դե­րի, բան­կե­րի, հե­ռուս­տա­տե­սու­թյուն­նե­րի, կա­պի օ­պե­րա­տոր­ներ և այլ կա­ռույց­նե­րի շա­հագր­գիռ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: «Կի­նո­նա­խագ­ծե­րի ներ­կա­յաց­ման» հար­թակն ի­րա­կա­նաց­վե­լու է ի նպաստ կի­նոար­տադ­րող­նե­րի՝ նոր կա­պե­րի ձեռք­բեր­ման, հե­ռան­կա­րա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և ֆիլ­մի նկա­րա­հան­ման հա­մար հա­վե­լյալ ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ ստա­նա­լու նպա­տա­կով:
Նշենք, որ կի­նոար­տադ­րող­նե­րի հա­մա­հայ­կա­կան ֆո­րու­մը տե­ղի կու­նե­նա դեկ­տեմ­բե­րի 13-15-ին: Կազ­մա­կեր­պում է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը` ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Հ. Գ. «ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նու­թյու­նը էկ­րա­նին» նա­խագ­ծի նախ­նա­կան ընտ­րա­կան փու­լի ար­դյունք­նե­րը կհ­րա­պա­րակ­վեն կի­նո­կենտ­րո­նի կայ­քէ­ջում:
Դիտվել է՝ 986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao