ՈՒ­ժեղ­նե­րը կա­րող են հան­դի­պել և սկզբ­նա­կան փու­լում

ՈՒ­ժեղ­նե­րը կա­րող են հան­դի­պել և սկզբ­նա­կան փու­լում
03.12.2019 | 03:17
Կա­յա­ցել է ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի 2020 թվի ա­ռաջ­նու­թյան վի­ճա­կա­հա­նու­թյու­նը. հա­վա­քա­կան­նե­րը բա­ժան­վել են ըստ խմ­բե­րի (այս պա­հի դրու­թյամբ այդ ընտ­րա­նի­նե­րը թվով 20-ն են, մինչ­դեռ եզ­րա­փակ­չին մաս­նակ­ցե­լու է 24-ը): Վի­ճա­կա­հա­նու­թյան մի փուլ էլ լի­նե­լու է ա­վե­լի ուշ, ե­կող տար­վա մար­տի 31-ին է ա­վարտ­վե­լու Ազ­գե­րի լի­գա­յի փլեյ օ­ֆը, ո­րի ար­դյուն­քով չորս ընտ­րա­նի կմիա­նա ե­ղած քսա­նին: Սա­կայն օր­վա մեր հիմ­նա­կան ա­սե­լի­քը սրա մա­սին չէ, այլ նրա, որ խմ­բե­րից մե­կը, ի դեմս 2018-ի աշ­խար­հի չեմ­պիոն Ֆրան­սիա­յի, 2014-ի աշ­խար­հի չեմ­պիոն Գեր­մա­նիա­յի, 2016-ի Եվ­րո­պա­յի չեմ­պիոն Պոր­տու­գա­լիա­յի ընտ­րա­նի­նե­րի, հա­վա­քել է գեր­բարդ կազմ: Այն ար­դեն իսկ տար­բեր խո­սակ­ցու­թյուն­նե­րի, տա­րըն­կա­լում­նե­րի տե­ղիք է տվել: Անդ­րա­դառ­նանք դրան­ցից մի քա­նի­սին:
Վի­ճա­կա­հա­նու­թյու­նից ա­ռանձ­նա­պես ոգևոր­ված չէ «Բա­վա­րիա­յի» ու ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի պաշտ­պան Յո­զուա Կի­մի­խը. «Չեմ հաս­կա­նում՝ ինչ­պե՞ս կա­րե­լի է հաղ­թել ընտ­րա­կան խմ­բում ու հե­տո նույն խմ­բում հայ­տն­վել աշ­խար­հի 2018 ու Եվ­րո­պա­յի 2016 թվի չեմ­պիոն­նե­րի հետ»:
Միան­շա­նակ չէ և Գեր­մա­նիա­յի ընտ­րա­նու գլ­խա­վո­րի՝ Յոա­խիմ Լյո­վի դիր­քո­րո­շու­մը. «Սա մահ­վան խումբ է: Մյուն­խե­նյան հան­դի­պում­նե­րը կդառ­նան ֆուտ­բո­լի իս­կա­կան տոն: Սպա­սում­նե­րը չա­փա­զանց մեծ են: Մեր ե­րի­տա­սարդ հա­վա­քա­կա­նի հա­մար դա կլի­նի իս­կա­կան փոր­ձու­թյուն, սա­կայն մո­տի­վա­ցիան չա­փա­զանց մեծ է: Սա ընտ­րա­կան խմ­բում հաղ­թե­լու հա­մար մեզ շնորհ­ված պարգև է»:
«Մեզ բա­ժին է հա­սել ա­մե­նա­բարդ խում­բը, սա­կայն դրա հետ պի­տի հաշտ­վել: Կար­ծում եմ, որ Յոա­խիմ Լյովն ու Ֆեռ­նան­դու Սան­տու­շը նույն կերպ են կար­ծում», -ա­սել է Ֆրան­սիա­յի ընտ­րա­նու գլ­խա­վոր մար­զիչ Դի­դիե Դե­շա­մը:
«Ոչ մե­կը չէր կա­մե­նա Գեր­մա­նիա­յին կամ Ֆրան­սիա­յին, -ա­սել է Ֆեռ­նան­դու Սան­տու­շը: -Սա­կայն ոչ մե­կը չէր կա­մե­նա և Պոր­տու­գա­լիա­յին: Պոր­տու­գա­լիան վս­տահ է, որ կա­րող է խա­ղալ ընդ­դեմ ցան­կա­ցած մր­ցակ­ցի: Ես կան­խազ­գում էի, որ մեզ նման խումբ է բա­ժին հաս­նե­լու, ու բա­ժին էլ հա­սավ: Մենք չենք դա­դա­րել հա­վակ­նորդ լի­նե­լուց այն պատ­ճա­ռով, որ մեր խմ­բում են Ֆրան­սիան ու Գեր­մա­նիան»:
Հի­մա փոր­ձենք պա­տաս­խա­նել այն հար­ցին, թե ինչ­պես ե­ղավ, որ այս ե­րե­քը հայ­տն­վե­ցին մի խմ­բում: Բանն այն է, որ որ ՈՒԵ­ՖԱ-ն զամ­բյուղ­ներն այլևս չի կազ­մում՝ նկա­տի ու­նե­նա­լով հա­վա­քա­կան­նե­րի ու­նե­ցած գոր­ծա­կի­ցը, այլ ա­ռաջ­նորդ­վում է ընտ­րա­կա­նում հա­վա­քած միա­վոր­նե­րով: Այն ման­րա­մաս­նե­րի մեջ ներ­կա­յաց­նե­լու հարկ չկա, ուս­տի ըն­թեր­ցո­ղին ան­հար­կի չծան­րա­բեռ­նենք ու բա­վա­րա­վենք այս­քա­նով՝ փաս­տե­լով, որ ա­յո, ու­ժեղ­նե­րը կա­րող են հան­դի­պել և սկզբ­նա­կան փու­լում:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao